Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ
Հասարակություն
11.09.2022 | 10:22Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին նշվում է ՀՀ ՊՆ մամուլի տարածած հաղորդագրության մեջ:
ՊՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ: