ՌԴ-ն խոստովանում է՝ Խարկովում իրավիճակը բարդ է․ Ուկրաինան նոր տարածքների ազատագրման մասին է հայտնում

Լուրեր

27.04.2024 | 00:04
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
26.04.2024 | 20:30
Այո՛, կոշտ և ռադիկալ ենք․ նեյնիմների ժամանակը չէ, երկիրը գոյութենական վտանգի մեջ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ն հայտնում է Ուկրաինայի գրավյալ Խարկովի մարզում ստեղծված բարդ իրավիճակի մասին։ Ըստ այդ տեղեկությունների՝ մասնավորապես, Կուպյանսկի շրջանում իրավիճակը շարունակում է բարդ մնալ, սակայն ռուս զինվորականները վերահսկում են քաղաքը։ Այս մասին ասել է շրջանի ղեկավար Մաքսիմ Գուբինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Իրավիճակը Կուպյանսկի շրջանում այժմ բավականին բարդ է, ոչ միանշանակ. ուկրաինական ուժերն ակտիվորեն կռվում են Շևչենկովի շրջանում, առաջնագիծն այժմ գտնվում է հենց Շևչենկովի շրջանում: Բայց ռուսական զորքերը պահում են դիրքերը, քաղաքը բավականին ապահով վիճակում է»,- ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ քաղաքից բնակչության տարհանում է կազմակերպվում։

Ռուսական քարոզչական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուսաստանն ակտիվորեն զրահատեխնիկա և անձնակազմ է տեղափոխում Խարկովի ուղղությամբ։ Համապատասխան տեսանյութերը հայտնվել են նաև սոցիալական ցանցերում։

Մինչ այդ, Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբից հայտնել են, որ երեք օրում Խարկովի մարզում հաջողվել է 50 կմ-ով առաջ շարժվել։ Ուկրաինացի զինվորականներն ազատագրել են մի շարք բնակավայրեր։

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան կենտրոնն էլ կանխատեսում է, որ առաջիկա 72 ժամվա ընթացքում Խարկովի մարզում Ուկրաինան կկարողան ազատագրել նաև Կուպյանսկը։ Սրա հետ մեկտեղ, ռուսական զորքերը հայտարարել են Խարկովի մայրաքաղաքի ժամանակավոր տեղափոխման մասին։ Նախկինում նման կարգավիճակ ուներ հենց Կուպյանսկը։

Հավելենք, որ սա եզակի դեպքերից է, երբ ռուսական աղբյուրները հայտնում են Ուկրաինայում պատերազմի ընթացքում ռուսական կողմի խնդիրների և բարդ իրավիճակի մասին։

Տաթև Ֆռանգյան