Զգում էի՝ ինձ պիտի ազատեն․ գործազուրկ դարձած հաշմանդամություն ունեցող անձը վերականգնել է իրավունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

27 տարի նույն գործատուի մոտ աշխատած կնոջը տեղեկացրել են, որ ազատված է աշխատանքից։ Մեր զրուցակիցը նախընտրեց անանուն մնալ՝ նշելով, որ աշխատանքից ազատելու պատճառը, ամենայն հավանականությամբ, խտրական մոտեցումն է, քանի որ ինքը 3-րդ կարգի հաշմանդամություն ունի՝ դժվար է տեղաշարժվում։

Մեր զրուցակիցը մասնագիտությամբ վիճակագիր է, աշխատանքը նստակյաց է, այսինքն՝ տեղաշարժվելու անհրաժեշտություն չկա։ Չի կարողանում հասկանալ, թե այդ դեպքում ինչո՞ւ գործատուն որոշեց ազատվել իրենից։

Երկու տարբերակ էր մնում՝ համակերպվել գործազուրկ դառնալու փաստի հետ կամ պայքարել։ Մեր զրուցակիցը 2-րդ տարբերակն ընտրեց ու դիմեց փաստաբանի օգնությանը։ Դավիթ Ասատրյանը ստանձնեց նրա շահերի պաշտպանությունը։ Գործատուի հետ բանակցությունների արդյունքում աշխատանքը վերականգնվեց, հաշտության համաձայնագիր կնքվեց։

Դավիթ Ասատրյանի վստահորդը մինչ այդ աշխատել է ժամանակավոր պայմանագրով, որն ամեն տարի երկարացվել է։ Իրավական պաշտպանության շնորհիվ անձը ոչ միայն վերականգնել է աշխատանքը, այլև փոփոխվել է գործատուի հետ պայմանագիրն ու կնքվել անորոշ ժամկետով։ Հաջողության այս պատմությունը ոգևորիչ է նաև նրանով, որ շատ հաճախ հաշմանդամություն ունեցող անձինք չեն պայքարում իրենց իրավունքների համար, սա կարող է լավ նախադեպ լինել՝ ասում է փաստաբանը, հատկապես, որ օրենքում բացթողումներ կան, ու թեև որոշակի փոփոխություններ արվում են, բայց խնդիրը դեռ առկա է։

Ե՞րբ է վերջին անգամ նման դեպք եղել, երբ հաշմանդամություն ունեցող անձը վերականգնել է իր իրավունքները իրավական ընթացակարգերով։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանը, որ նույնպես հաշմանդամություն ունի և Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ է, նման դեպք չի մտաբերում, գուցե չի էլ եղել՝ ասում է։

Զարգացած երկրներում դատական կարգով իրավունքների պաշտպանության կայացած ինստիտուտը նպաստում է թե՛ հաշմանդամություն ունեցող անձանց իրավագիտակցության, և թե՛ գործատուի զգոնության բարձացմանը՝ այդ անձանց իրավունքները խախտելու համատեքստում։

Հայաստանում օրենսդրական մակարդակում որոշակի փոփոխություններ պարբերաբար արվում են, վերջին ընդունած որոշումներն անձնական օգնականի ծառայության ներդման կարգին և գործատուի կողմից խելամիտ հարմարեցումների տրամադրմանն էր վերաբերում։ Մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանն ուղղված անձնական օգնականի ծառայության դեպքում սահմանվում է շահառուների շրջանակն ու տրամադրման կարգը։ Նախատեսվում է, որ այս նախագծից առաջին փուլով կօգտվի 2․450 անձ, իսկ խելամիտ հարմարեցումների տրամադրման շնորհիվ նախատեսվում է լուծել անձանց զբաղվածության խնդիրը։ Արդեն սահմանվել են խելամիտ հարմարեցումների տեսակները, դրանք ապահովող կողմի պարտավորությունները և ժամկետները:

Ծրագրերը, որ ուժի մեջ են մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից, 2023-ից կիրականացվեն պիլոտային տարբերակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան