Տիգրան Ավինյանը կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ. մանրամասներ նախօրեին կայացած փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երևանի ավագանու «Իմ քայլը», «Լույս» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները երեկ քաղաքապետարանում առանձին հանդիպումներ են ունեցել ՔՊ կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանի հետ: Նա իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն է։

«Պարոն Ավինյանը երեկ եղել է քաղաքապետարանում, ծանոթացել է բոլոր 3 խմբակցությունների հետ»,- ասաց Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը։

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 13-ին կայանալիք ավագանու նիստին Տիգրան Ավինյանն առաջադրվելու է որպես փոխքաղաքապետ։

««Լույս» խմբակցությունը ունեցել է հանդիպում քաղաքապետի տեղակալի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ և, իմ ունեցած տեղեկություններով, եկող երեքշաբթի՝ ավագանու այս նստաշրջանի անդրանիկ նիստին ներառվելու է նաև պարոն Ավինյանին քաղաքապետի տեղակալ ընտրելու ավագանու որոշումը»,- մանրամասնեց Խաժակյանը։

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանն ասաց՝  երեկ խմբակցության հերթական նիստն էր սեպտեմբերի 13-ին կայանալիք ավագանու նիստից առաջ, պարզապես օրակարգային հարցերից բացի՝ քննարկել են նաև Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ առաջադրելու հարցը: Ի դեպ, այդ հարցն այս պահին նիստի օրակարգում ընդգկրկված չէ: Հնարավոր է՝ օրակարգում հայտնվի նիստից ընդամենը մեկ օր առաջ։

Որ նախկին փոխվարչապետն առաջադրվելու էր Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում, Factor ТV-ն հայտնել էր դեռևս մարտի վերջին, նշանակվելուց հետո էլ կգլխավորի ՔՊ-ի նախընտրական ցուցակը։ Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը․ նա լինելու է իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն։

Սուրմալուի ողբերգությունից 3 օր անց Ավինյանն այցելել էր  առևտրի կենտրոնի տարածք, Factor TV-ի հարցին ի պատասխան էլ՝ հաստատել՝ եկել է որպես ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու և որպես ՔՊ կուսակցության վարչության անդամ։

Այդ ճեպազրույցից հետո շատերն Ավինյանին մեղադրեցին պայթյունի վայրում քարոզարշավ սկսելու համար, այն դեպքում, երբ  պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների հիշատակին այդ օրն ու հաջորդ օրը հայտարարվել էին սգո օրեր։

Ուշագրավ է, որ Ավինյանը երեկ չի հանդիպել Երևանի ավագանու անկախ անդամների հետ․ համենայն դեպս, Իզաբելլա Աբգարյանն ասում է՝ լրատվամիջոցներից է իմացել նրա և ավագանու իր գործընկերների հանդիպման մասին։

«Երևանի կառավարումն այսօր ամբողջովին վերածել են նախընտրական շտաբի․ ինձ համար անընդունելի է»,- ասաց Աբգարյանը։

Երևանն այս պահին չորս փոխքաղաքապետ ունի, Ավինյանի նշանակումից հետո ևս մեկ  քաղաքապետի տեղակալ կունենա՝ տեղակալ, որը 2023-ին հավակնելու է զբաղեցնել արդեն քաղաքապետի պաշտոնը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան