Կփոխվի՞ Արզումանյանի խափանման միջոցը. Արցախի ԱԺ-ից միջնորդում են, ՀՀ իրավապահ կառույցները՝ լռում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Արցախի Ազգային ժողովի 24 պատգամավոր միջնորդություն է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին։ Նրանք առաջարկում են վերանայել Արցախյան երկրորդ պատերազմի օրերին Պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը և այն փոխարինել անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։

Պատգամավորները միջնորդությամբ պատրաստակամություն են հայտնել նաև հանդես գալու որպես Միքայել Արզումանյանի պատշաճ վարքագծի՝ վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու և ազատության մեջ լինելով քննությանը չխոչընդոտելու երաշխավորներ։

44-օրյա պատերազմի վերջին օրերին պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանը մեղադրվում է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության, ինչպես նաև պատերազմի ընթացքում ռազմավարական նշանակության «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու և իշխանությունը չարաշահելու համար։

Դատարանի որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից Միքայել Արզումանյանը կալանավորված է։  Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ ցանկալի է, որ գեներալ-լեյտենանտն ազատության մեջ լինի։ Առհասարակ, իրավապաշտպանի գնահատմամբ, թե՛ Միքայել Արզումանյանին, թե՛ Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքներն այնքան էլ համոզիչ չեն։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում Միքայել Արզումանյանն անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ, ինչի հետևանքով նոյեմբերի 5-ի երեկոյան հակառակորդը ներթափանցել է Շուշի, իսկ նոյեմբերի 7-ից ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցրել քաղաքը։

Մինչդեռ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց ժամեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել էր, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Փաշինյանի այս գրառումից մի քանի ժամ առաջ այն ժամանակ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ Շուշին ամբողջությամբ դուրս է հայկական ուժերի վերահսկողությունից։

Ժաննա Ալեքսանյանը հիշեցնում է այդ օրերին տարածված և իրար հակասող այս հայտարարությունները և շեշտում՝ միայն զինվորականները չէ, որ պատասխանատու են։

Միքայել Արզումանյանի կալանավորումից մեկ օր անց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրանք առաջադրվեց նաև 44-օրյա պատերազմի ընթացում մինչև վիրավորվելը Պաշտպանության բանակը ղեկավարած գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին։ Նա պաշտոնից ազատվեց 2020-ի հոկտեմբերի 27-ին պատերազմում վիրավորվելուց հետո, իսկ հոկտեմբերի 28-ին արժանացավ Արցախի հերոսի կոչման։

Հարությունյանը, ի տարբերություն Արզումանյանի, կալանավորված չէ։ Մինչ մեղադրանքը Ջալալ Հարությունյանը զբաղեցնում էր ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը։ Նրա պաշտոնավարումը կասեցված է, խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Իրավապաշտպան Ալեքսանյանի համար տարակուսելի է՝ ինչո՞ւ է Արզումանյանը կալանավորված, իսկ Հարությունյանը՝ ոչ։

Իշխող ուժից խուսափում են անդրադառնալ այս մեղադրանքներին։ Ու թեև, Քննչական կոմիտեի պնդմամբ, Արզումանյանի և Հարությունյանի գործողությունների հետևանքով հայկական կողմը կրել է թե՛ մարդկային, թե՛ տարածքային կորուստներ, այդուհանդերձ, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է՝ երկու գեներալներն էլ փայլուն զինվորականներ են։

Կփոխվի՞ Միքայել Արզումանյանի խափանմա միջոցը, թե՝ ոչ, պարզ չէ։ Գլխավոր դատախազությունից հրաժարվեցին հարցի առնչությամբ մեկնաբանություն տալ, իսկ Քննչական կոմիտե մեր զանգերը մնացին անպատասխան։ Factor TV-ն փորձեց կապ հաստատել նաև Միքայել Արզումանյանի փաստաբանի հետ, սակայն նա ևս մեր զանգերին չպատասխանեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան