Factor.am-ի ահազանգի շնորհիվ Պուշկին-Եկմալյան խաչմերուկում ապօրինի ծառահատում իրականացնողները ձերբակալվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor.am-ը երեկ ահազանգել էր, որ Երևանի Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում՝ Պուշկին 49 շենքի դիմաց գտնվող ծառը կտրել են։ Ոստիկանությունը ժամեր առաջ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ապօրինի ծառահատողները հայտնաբերվել են։

Ոստիկանության տարածած առավել հանգամանալից հաղորդագրությունից ու պատրաստած տեսանյութից տեղեկանում ենք, որ ծառն ապօրինի հատած 30 և 45-ամյա տղամարդիկ ձերբակալվել են։

«Սեպտեմբերի 5-ին սոցցանցում և լրատվական կայքերում տեսանյութ տարածվեց, որտեղ երևացող անձինք մայրաքաղաքում ծառ էին կտրում․ հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ժամը 22.25-ին այս դեպքով ոստիկանությունում ահազանգ ստացվեց։ Հայտնում էին, որ մայրաքաղաքի Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում կենսունակ ծառ են ապօրինի հատել և «Օպել» մեքենայով տեղափոխել։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվեց, որ ծառը հատել են Երևանի բնակիչ, 30 և 45 տարեկան երկու տղամարդիկ։

Սեպտեմբերի 6-ին մայրաքաղաքի Արամի փողոցում ոստիկանները ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ձերբակալեցին 45-ամյա տղամարդուն և տեղափոխեցին ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ 30-ամյա տղամարդն ինքնակամ ներակայացավ ոստիկանություն։

Նրանք ներկայացվել են քննչական ստորաբաժանում։

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ  ահազանգը հնչեցրել էր հարակից շենքի բնակիչը։ Նա տեսագրել էր, թե ինչպես են անհայտ անձինք մի քանի րոպեում կտրում մեծ ծառն ու տանում։ Բնակիչը նաև արձանագրել էր ծառը կտրողներին և նրանց ավտոմեքենայի համարանիշը։