Ռուբեն Վարդանյանի մասշտաբի մարդուն փոքրացնելը, կապելը որևէ բանի հետ, ՀՀ-ի շահից չի բխում․ Մանե Թանդիլյանը՝ ՌԴ-ի հետ կապի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.06.2026 | 13:32
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն. առայժմ հայտնի է 4 թեկնածուի մասին
28.06.2026 | 13:15
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
28.06.2026 | 12:59
Երևանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
28.06.2026 | 12:41
Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
28.06.2026 | 12:28
Տրվել է Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը. մոտ 40 րոպեով կկրճատվի երթևեկության ժամանակը
28.06.2026 | 11:58
Հետվճարի տեսքով վերադարձվել է 30 միլիարդ դրամ․ կառավարությունը՝ կենսաթոշակների մասին
28.06.2026 | 11:29
Պուտինի հետ հանդիպում պահանջած նախկին զինվորականը կալանավորվել է
28.06.2026 | 10:49
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունիում և Մրգաշենում
28.06.2026 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.06.2026 | 10:06
Հրդեհ շինհրապարակում․ դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ և մեկ ջրատար
28.06.2026 | 08:39
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 08:07
ԱԱ-2026. Հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը
28.06.2026 | 08:00
ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Factor TV-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Ըստ ընդդիմադիր գործչի՝ ՀՀ Կառավարությունը պետք է չկնքի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքի հարցին անդրադառնալով՝ տիկին Թանդիլյանը նշում է, որ դա չի ողջունվում համանախագահ պետությունների կողմից, և ռազմական լուծում որևէ մեկը չի պատկերացնում։ Այդուհանդերձ, նա անհրաժեշտ է համարում միջազգային գործընկերների կողմից հասցեական դատապարտումների առկայությունը՝ սադրանքների հրահրիչ Ադրբեջանի ուղղությամբ։

«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարը պատասխանեց նաև Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխության, Հայաստանում արցախցիների նկատմամբ գոյություն ունեցող ենթադրյալ ատելության մասին հայտարարության, Ռուսաստանում Ռուբեն Վարդանյանի ունեցած բիզնեսների և դրանց՝ նրա քաղաքական գործունեության հետ կապի, ՀՀ-ի՝ Միութենական պետություն մտցնելու վտանգների վերաբերյալ հարցերին։

-Վճռական շրջան է սկսվում Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների փուլում, և պաշտոնյաները հայտարարում են, որ հենց այս փուլում ընթանում են խաղաղության բանակցություններ։ Հայաստանի իշխանական միջանցքներում քննարկվում են մի քանի տարբերակներ, որոնցից մեկը Արցախի հարցը տարանջատելն է և զուտ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարգավորելը, սահմանազատման և ապաշրջափակման վերաբերյալ ընդհանուր հայտարարի գալը և ԼՂ կոնֆլիկտը սառեցնելը։ Երկրորդ տարբերակը՝ ներառել Արցախի հարցը, մեծ պայմանագիր կնքել և լուծում տալ բոլոր հարցերին։ Ո՞րն է ձեր քաղաքական ուժի տեսակետը՝ ինչպե՞ս է պետք և ինչպե՞ս է հնարավոր առաջ գնալ։

-Կա նաև երրորդ տարբերակը՝ այս փուլում որևէ պայմանագիր չկնքել և հարաբերություններ չհաստատել Ադրբեջանի հետ, քանի դեռ Արցախի հարցով վերջնական լուծման չենք հասել։ Վերջնական լուծման համար պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդություն և բանակցություններ այդ հարցի շուրջ։ Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է այդ հարցը կոծկել, համարել գոյություն չունեցող հարց, և դրա համար օգտագործում է ամեն հարթակ։ Մենք պարտավոր ենք թույլ չտալ որևէ կերպ, որևէ պարագայում լռեցնել այդ թեման։

-Այսինքն՝ սպասել Մինսկի խմբի վերակենդանացմանը․․․

-Հարցին համապարփակ լուծում տալու համար, այո՛, անհրաժեշտ է, որ ԼՂ հարցը շարունակի մնալ այն հատման կետը, որտեղ գոյություն ունի հայ-ադրբեջանական հարաբերություն։ Մեր խնդիրն Ադրբեջանի հետ միշտ եղել է և կա ԼՂ խնդիրը, հետևաբար՝ առանց այդ խնդրի լուծման ի՞նչ խաղաղության շուրջ ենք խոսում, եթե, մեղմ ասած, մեր անհաշտության կետը եղել է Արցախի հարցը։

-Չբանակցել հիմա, չկնքել խաղաղության պայմանագիր։

-Բանակցել, բայց բանակցել Արցախի հիմնախնդրի շուրջ, հարաբերությունների համապարփակ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում է։

-Դա մեր ցանկությունն է, և երևի թե լավագույն տեսակետը, սակայն Ադրբեջանն ասում է՝ չկա Արցախի հարց, չկա Մինսկի խումբ։ Ինչպե՞ս վարվել։

-Այո՛, սա լավագույն տարբերակն է, որի ուղղությամբ ջանք չպետք է խնայել, չգիտեմ՝ որքանով է բավարար աշխատանք տարվել այդ ուղղությամբ, բայց արդյունքները բավարար չեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի հռետորաբանությունը և միջազգային հանրության հանդուրժողականությունը։ Այդ առումով մտահոգիչ է խաղաղության փաստաթուղթը, որը քննարկվում է»

-Տեր-Պետրոսյանն ասում էր «Հայաստանը չունի դաշնակիցներ Արցախի հարցում»։ Դուք համամի՞տ եք։

-Կարծում եմ՝ Հայաստանը լավ չի աշխատել դաշնակիցներ ունենալու հարցում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան