Արցախի հարցը ՀՀ-Ադրբեջան պրոցեսից տարանջատելով՝ իրավիճակը կհեշտանա․ խնդիրները շատանում են՝ իրար միացնելով․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
Բոլորը

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Factor TV-ի հարցազրույցում հայտնեց, որ ենթադրում է՝ Հայաստանն ընդունելու է Եվրամիության` հոկտեմբերի 6-ին Պրահայում կայանալիք գագաթնաժողովին մասնակցության հրավերը։

Բրիտանական The Guardian-ը հայտնում է, որ քննարկվելու է Եվրոպական քաղաքական համայնքի ձևավորումը՝ մի մարմնի, որը միտված է մայրցամաքում անվտանգության ամրապնդմանը։

Գաղափարը Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է առաջարկել՝ ներառել մայրցամաքի բոլոր ժողովրդավարությունները։ Հարց ուղղեցինք կառավարող ուժի ներկայացուցչին՝ իրենց օրակարգում կա՞ արդյոք ԵՄ-ի անդամության թեկնածու դառնալու հարցը, հաշվի առնելով, որ Արևելյան գործընկերության երկու երկիր՝ Մոլդովան և Ուկրաինան, արդեն դարձել են անդամության թեկնածու, Վրաստանը, հնարավոր է, դառնա։ Պարոն Եղոյանը պատասխանում է, որ ԵՄ-ին անդամակցությանը հավակնելու համար պետությունը բազմաթիվ կրիտերիաների պետք է բավարարի, և միայն քաղաքական իշխանության ցանկությունը բավարար չէ։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները օգոստոսի 31-ին հերթական հանդիպումն անցկացրին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Արդյո՞ք մինչև տարեվերջ ՀՀ-ն և Ադրբեջանը կկնքեն խաղաղության պայմանագիր, ինչպես ըստ իշխանամետ մամուլի՝ ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպման ժամանակ իրենք մտադրություն են հայտնել։ Արման Եղոյանն ասում է՝ ժամկետները կախված են համաշխարհային գործընթացներից։ Ըստ կառավարող ուժի պատգամավորի՝ երկու մոտեցում կա խաղաղության բանակցություններում՝ Արցախի հարցը դիտարկե՞լ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններում, թե՝ ոչ, այն առանձնացնել։ Տարբերությունը, ըստ ՔՊ-ական պատգամավորի, այն է, որ Արցախի հարցի տարանջատումը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից ավելի հեշտացնում է պրոցեսը, քանի որ անհրաժեշտ կլինի լուծումներ գտնել ապաշրջափակման, սահմանազատման և նմանատիպ հարցերում։ Իսկ ահա ԼՂ-ի հարցի ներառումը կբարդացնի և լրացուցիչ կերկրարացնի պրոցեսը, քանի որ կողմերի դիրքորոշումները տարբերվում են։ Հայաստանը շարունակում է ԼՂ-ի հարցի վերջնական կարագավորումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբում` անկախ այն հանգամանքից, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ՌԴ-ն այս պահին հակամարտում են։ Ըստ իշխանական պատգամավորի՝ ԱՄՆ-ի կողմից համանախագահի նշանակումը ցույց է տալիս, որ Մինսկի խումբը պահպանվելու է, և նա կասկած անգամ չունի, որ համանախագահ երեք երկրներն ինչ-որ մի պահից սկսած՝ աշխատելու են այդ ձևաչափում։ 

-Պարո՛ն Եղոյան, ՀՀ-ն հրավիրվել է մասնակցելու հոկտեմբերի 6-ին Պրահայում կայանալիք ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Բրիտանական The Guardian-ը հայտնում է, որ քննարկվելու է Եվրոպական քաղաքական համայնքի ձևավորումը՝ մի մարմնի, որը միտված է մայրցամաքում անվտանգության ամրապնդմանը։ Գաղափարը Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է առաջարկել՝ ներառել մայրցամաքի բոլոր ժողովրդավարությունները։ ՀՀ-ն մասնակցելո՞ւ է միջոցառմանը։

-Տեղեկությունն այսօրվա է, չեմ կարող ասել, դեռ քննարկումներ չեն եղել, բայց ենթադրում եմ, որ այո։

-Ուկրաինայի դեմ ՌԴ-ի սկսած պատերազմից հետո Մոլդովան և Ուկրաինան դարձան ԵՄ-ի անդամության թեկնածու, Բելառուսն ու Ադրբեջանը հակաժողովրդավարական պետություններ են, և դժվար է պատկերացնել բարեփոխումների այնպիսի խորություն, որ ԵՄ-ին անդամակցեն։ Մնաց Հայաստանը, որ պարզ չէ՝ ունի՞ ԵՄ-ին անդամակցելու օրակարգ, թե՝ չէ։ Կառավարող ուժը մտադի՞ր է երբևէ ՀՀ-ն դարձնել ԵՄ-ի անդամության թեկնածու թեկնածու։

-Եկեք նախ նայենք, թե Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի հայցերն ինչ եղան, ինչ ճակատագրի արժանացան։ Կոնկրետ Վրաստանի դեպքում ոնց որ թե հույս չկա, համենայնդեպս՝ մոտ ապագայում նման անդամակցության․․․ ԵՄ-ին անդամակցելու համար պետք է բազմաթիվ կրիտերիաների համապատասխանի պետությունը՝ սկսած տնտեսական վիճակից, ժողովրդավարության, խոսքի ազատության հարցերից, բազմաթիվ են այդ կրիտերիաները։

-Մոտավորապես այն պահանջներին, քայլերին և ստանդարտների՞ն պետք է համապատասխանի թեկնածուն, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրո՞ւմ են գրված։

-Մոտավորապես այն, և կան բաներ, որ այնտեղ գրված չեն, բայց դրանք գրված են Եվրամիության հիմնադիր պայմանագրերում, այսինքն՝ այն փաստաթղթերում, որ պետությունն ստորագրում է անդամակցելու պահին։ CEPA-ում գրված է երկկողմ՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հարցեր, իմպլեմենտացիայի ենթակա նորմեր, բայց կան համընդհանուր նորմեր անդամակցել ցանկացող պետությունների համար։ Օրինակ՝ Թուրքիան տասնամյակներով ԵՄ-ի անդամակցության թեկնածու է, և անդամակցության որևէ տեսանելի հույս չկա, Բալկաններում կան երկրներ, որոնք էլի շատ երկար տարիներ թեկնածուներ են։

-Դուք ներկայացրիք այլ պետությունների ձախողման պատմությունները, բայց Ձեր՝ Հայաստանի կառավարող ուժի օրակարգում կա՞ ԵՄ-ին անդամակցելու հարցը։

-Ես ուզում եմ ուղղակի ասել, որ այդ չհաջողման պատմության տակ կան նաև օբյեկտիվ հանգամանքներ։ Այսինքն՝ այնպես չէ, որ բոլոր դեպքերում երկրների քաղաքական իշխանության պատճառով է, որ չի ստացվում կամ հետաձգվում է այդ հանգամանքը։ Այնտեղ օրինակ կա պահանջ, որ պետության արտաքին պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 60 տոկոսը, և Բուլղարիայի և Ռումինիայի դեպքում, կարծեմ, շատ մոտ էր պետպարտքը այդ սահմանին, և վերապահումներ արեցին։ Մինչ ինչ-որ տեղ գնալը մենք պետք է հասկանանք այն ճանապարհը, որ պետք է անցնենք՝ անդամակցության թեկնածու դառնալու համար, և դեռ չեմ ասում, թե մենք ուրիշ ինչ ճանապարհից պետք է դուրս գանք, որ այդ ճանապարհի վրա կանգնենք։

Եվրամիությունը մաքսային միություն է, հետո է նոր միասնական շուկան, դրամական միասնական միջոցը ավելացել, և տարիների ընթացքում է եկել ու ամբողջացել։ Իսկ Դուք գիտեք, որ մեկ պետություն չի կարող լինել երկու մաքսային միությունների անդամ։ Դա տեխնիկապես անհնար է, ՀՀ-ն ԵՏՄ անդամ է։

-Ի՞նչն է խանգարում, որ ՀՀ-ն դուրս գա ԵՏՄ-ից, եթե լինի Եվրամիությանն անդամակցության իրական հեռանկար։

-Բազմաթիվ հանգամանքներ՝ սկսած զուտ տնտեսական հանգամանքներից և պատճառներից, արտահանումից։ Այո, մենք կարող ենք ունենալ շատ ցանկություններ, երազանքներ, բայց նաև իրողությունների հետ պետք է հաշվի նստենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան