Ես ինքս էլ սրտացավ եմ Միքայել Արզումանյանի համար․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Միքայել Արզումանյանի փայլուն զինվորական լինելու մասին որևէ մեկը կասկած չի հարուցել»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Արզումանյանին 90-ականներից հիշում են այն ժամանակվա հրամանատարները, ընդհուպ մինչև Սամվել Բաբայան: Նրա մեղադրանքը այլ բովանդակության է: Տա Աստված, այդ մեղադրանքները դատարանում հերքվեն»,- նշեց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ԱԺ  44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում բազմաթիվ փաստաթղթեր կան, որոնք հետո կհանրայնացվեն, կդառնան հանրության համար հասանելի: « Ես ինքս էլ սրտացավ եմ Միքայել Արզումանյանի համար… Բայց եթե կան սխալներ, որոնք բերել են տարածքային ու մարդկային կորուստների, դա պետք է քննվի և քննության արդյունքները պետք է լինեն փաստարկված և հաստատված»:

Անդրադառնալով Ջալալ Հարությունյանին առնչվող դիտարկմանը, որ նա չի ընդունում իր մեղադրանքը՝ Քոչարյանը նկատեց, որ պատմության մեջ այդպիսի դեպք հայտնի չէ, որ մեղադրվողն ընդունի մեղադրանքը:

«Խնդիրը դասեր քաղելու մասին է: Միայն տարբերակել, որ Ջալալ Հարությունյանը, Արզումանյանը ունեն գեներալի կոչում… եթե որևէ մեկը իր որոշումների արդյունքում ունեցել է սխալներ, որոնք մարդկային ճակատագրեր են արժեցել, պետք է քննել:

Ոչ մեկը չի կարող հերքել, ուրանալ նրանց անցած ուղիները, բայց այդ ճոճանակն այնպես է շարժվել, որ պետք է հստակություն մտցնել ու հասարակության մեջ թույլ չտանք, որ շահարկումները դառնան օրակարգային խնդիրներ»- ընդգծեց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։