Ինչո՞ւ ենք ՌԴ-ից վախենում, այլևս կորցնելու բան չկա․ սա մեզ մահվան տանող քաղաքականություն է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.03.2026 | 19:30
«Ղոջա քարն ընգավ, ինչխոր բոմբ էղներ»․ ինչ տվեց Գյումրիի վթարային շենքի բնակչին Փաշինյանի հետ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 19:19
Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է «գործարք կնքել», և որ ԱՄՆ-ը բանակցել է Իրանի «հարգված առաջնորդի» հետ
23.03.2026 | 19:05
Անընդունելի է․ քաղհասարակության կազմակերպությունները դատապարտել են արցախցի կնոջն ուղղված Փաշինյանի հայտարարությունները
23.03.2026 | 19:00
ԹՐԻՓՓ-ը փակված թեմա է․ եթե Իրանը դիմանա՝ թույլ չի տա․ եթե ԱՄՆ-ն հաղթի՝ Իրանում իշխանություն փոխվի, Վաշինգտոնի ինչի՞ն է այն պետք․ Ստեփան Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 18:52
Ադրբեջանի ՊՆ-ն՝ Բաքվի երկնքում անօդաչուի հայտնվելու մասին
23.03.2026 | 18:43
Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները կտրուկ նվազել են
23.03.2026 | 18:35
Հայ ձյուդոիստները Թբիլիսիում անհաջող են հանդես եկել Եվրոպայի առաջնությունից առաջ
23.03.2026 | 18:24
Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութեր և հնդկաձավար կուղարկվի
23.03.2026 | 18:19
Հայաստանի ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդներ
23.03.2026 | 18:10
Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել // Եվս մեկ վարույթ 1-ամյա երեխայի սպանության փորձի դեպքով․ ԼՈՒՐԵՐ
23.03.2026 | 18:01
1-ամյա երեխայի սպանության դեպքով երկրորդ վարույթն է նախաձեռնվել
23.03.2026 | 17:53
ՀԹՖ նախագահը Գդանսկում մասնակցել է Tennis Europe-ի տարեկան ընդհանուր ժողովին
23.03.2026 | 17:44
Սազակա՞ն ա՝ Ծառուկյանն ինչ-որ մանր ու թեթև բաների մեջ մտնի․ ԲՀԿ ղեկավարը՝ Փաշինյանի «չելենջների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 17:35
ԵՄ-ի հայտարարած 2,6 մլրդ-ից Հայաստանն արդեն ստացել է շուրջ 1,5-ը․ Վահան Կոստանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 17:26
«3 արցախցիներ Կոռնիձորում լուսանկարվել են Արցախի ֆոնին. հետդարձին ԱԱԾ ծառայողները կանգնեցրել են նրանց ու տարել ոստիկանություն». փաստաբան
Բոլորը

ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը Factor TV հետ զրույցում կարծիք է հայտնում, որ Հայաստանը պետք է ձգտի հասնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմի փոփոխության՝ ռուսների փոխարեն միջազգային զորակազմի տեղակայմամբ, որը կունենա նաև ՄԱԿ-ի մանդատ։ Դիվանագետը կարծիք է հայտնում, որ ցեղասպանության վտանգ կա Արցախում, ինչը ՌԴ-ի խաղաղապահ զորախումբն ունակ չէ կանխել՝ ուկրաինական պատերազմում արդեն իսկ մեծ կորուստներ ունենալով։

Բրյուսելում օգոստոսի 31-ին Ալիևի և Փաշինյանի հանդիպման հարցով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի կոշտ արձագանքին անդրադարձ կատարվեց։ Հիշեցնենք՝ նա Եվրամիությանը մեղադրել էր միջնորդական դափնիները Մոսկվայից խլելու «ամոթալի» փորձերի մեջ։ Այս հանգամանքն Արա Պապյանը բացատրում է գլոբալ խաղաղացողների պայքարով Հարավային Կովկասում։ Ըստ դիվանագետի՝ Ռուսաստանը «կիսում է» տարածաշրջանը Թուրքիայի հետ, ինչը վտանգավոր է թուրքական վերահսկողության ներքո հայտնվելու առումով։ Այդ սցենարից խուսափելու միջոց Արա Պապյանը համարում է ԱՄՆ-ի մեկնած ձեռքը սեղմելը Հայաստանի կողմից։ Որպես առաջին քայլ՝ ԱԺԲ խորհրդի անդամն առաջարկում է Հայաստանում ԱՄՆ-ի ռազմական ուժի տեղակայումը, որին, ըստ նրա, պետք է գնա ՀՀ իշխանությունը։ Այդպիսով, նրա գնահատմամբ, աշխարհաքաղաքական բալանսը կփոխվի ՀՀ-ի կողմ։

Անդրադառնալով Ուկրաինայի դեմ ՌԴ-ի սանձազերծած պատերազմի հարցին՝ Արա Պապյանը շեշտում է, որ ՌԴ-ն անհաջողությունների է դատապարտված՝ Արևմուտքի կողմից Ուկրաինային մեծաքանակ ռազմական և դիվանագիտական աջակցության պայմաններում։ Ըստ նրա՝ դա ևս մեկ գործոն է, որը պետք է հաշվի առնի Հայաստանը՝ արտաքին քաղաքական վեկտոր որդեգրելիս։

-Պարո՛ն Պապյան, Բրյուսելում շուրջ չորս ժամ տևած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են արտգործնախարարների մակարդակով շարունակել «առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ»։ ԱԳ նախարարներ Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մեկ ամսվա ընթացքում, Ալիևն ու Փաշինյանը՝ նոյեմբերին։ Ձեզ հայտնի՞ է, թե ինչ սկզբունքների շուրջ են բանակցությունները։

-Հայտնի չէ, բայց կարող ենք ենթադրել, որովհետև մինչև այս բանակցությունները բազմիցս երկու կողմերն էլ հայտարարություն են արել։ Ադրբեջանը ցանկություն ունի ամրագրել այս իրավիճակը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը դիտարկել որպես Ադրբեջանի ներքին հարց և փորձ անել, եթե ոչ ընդհանրապես չեզոքացնել, գոնե օտարել Մինսկի խմբի համանախագահությունը։ Բնականաբար, այդտեղից Ադրբեջանը պետք է փորձի տարբեր օգուտներ կորզել, այն է՝ խաղաղության անվան տակ Լեռնային Ղարաբաղում զինուժի զինաթափում, այսինքն՝ դա ոստիկանության թեթև զենքով հնարավորությունն է, նաև՝ ներկա սովետական սահմանների ամրագրումը որպես միջպետական սահման և նման բաներ։

-ՀՀ ԱԽ-ն հայտնել է, որ սեպտեմբերից ՀՀ-ից նորակոչիկներ չեն ուղարկվում Լեռնային Ղարաբաղ, իսկ մնացյալ զորամիավորումները դուրս են բերվել։ ՀՀ-ի հետ պայմանագրի կնքումից հետո արդյո՞ք Բաքվի հաջորդ քայլը չի լինելու ռուս խաղաղապահներին դուրս հանելը ԼՂ-ից և ԼՂ-ի հայերին շանտաժ անելը՝ կա՛մ իր ենթակայության ներքո կապրեն առանց խաղաղապահների, կա՛մ հեռանան։ Մի՞թե վերջնարդյունքը դա չէ լինելու՝ ըստ Բաքվի հաշվարկների։

-Ցավոք՝ գնում է դրան, եթե հայկական կողմը չպնդի և չկարողանա հասնել նրան, որ, այսպես կոչված, ռուս խաղաղապահները փոխարինվեն իսկական խաղաղապահներով՝ միջազգային մանդատով, և պայման դրվի ոչ թե ինչ-որ ժամկետ, այլ խնդիրների լուծում։ Երբ մենք նայում ենք տարբեր երկրներում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը, օրինակ՝ վերցնենք Կիպրոսը, որտեղ ես աշխատել եմ, այնտեղ խաղաղապահներ կան 1974 թվականից ի վեր, այնտեղ ժամկետով չէ խաղաղապահների գտնվելու հարցը որոշվում, այլ խնդրի լուծումով։ Այսինքն՝ պետք է նախ լուծվեն խնդիրները, հետո նոր խաղաղապահների հարցը։ Նույն սկզբունքը, կարծում եմ, պետք է որդեգրել Լեռնային Ղարաբաղի հարցով, և ոչ թե դնել մեկ-երկու տարի, այլ որոշակի սկզբունքներով։

-Ի՞նչ հնարավորություն ունի Հայաստանն անելու։

-Հնարավոր է առաջարկներով հանդես գալ, ասել, որ ներկա խաղաղապահները ոչ միայն չեն կարողանում, այլ չեն ուզում իրականացնել ստանձնած պարտավորությունները, որովհետև նրանց առկայության դեպքում անգամ Ադրբեջանը հարձակվում է, հայկական գյուղեր են տրվում, այսինքն՝ չկա անվտանգություն։

-Եթե Ադրբեջանը, ինչպես Ձեր խոսքից է պարզ դառնում, կարողանում է անպատիժ սադրանքների գնալ ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում, ինչո՞ւ պետք է շահագրգիռ լինի ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահների տեղակայմամբ։

-Բնական է՝ Ադրբեջանը չպետք է շահագրգիռ լինի, բայց ենթադրում ենք, որ կա պետություն և իշխանություն, մարդիկ աշխատավարձ են ստանում։

-Բայց խաղաղապահների կազմի փոփոխություն հնարավո՞ր է՝ առանց Ադրբեջանի համաձայնության։

-Հնարավոր է, որովհետև կան նախադեպեր, երբ տեղի բնակչության ցեղասպանության վտանգ կա, որ ինչպես Կոսովոյում կիրառվեց, սերբերին հո չհարցրեցի՞ն։ Իսկ Արցախում կա ցեղասպանության վտանգ, և զանգ հնչեցնողը պետք է Հայաստանը լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան