Հայաստանը թեկուզ մեծ պարտքով պետք է սպառազինություն գնի․ ՌԴ-ն չունի, այլ երկրներից պետք է բերել․ Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Արցախում կայացել է անվտանգության խորհրդի նիստ, որոշվել է, որ օգոստոսի 30-ից, այսինքն վաղվանից՝ ժամը 20։00-ից, դեպի Արցախ գնացող ճանապարհը փոխվում է։ Կապն ապահովվելու է նոր ճանապարհով։ Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի հետ։

— Պարոն Սանասարյան, օրեր առաջ հանդիպում եք ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Կարծում եմ՝ այդ հարցերը քննարկվել են։ Ի՞նչ դիրքորոշումներ կան դրանց վերաբերյալ։

— Այս պահի դրությամբ արվում է այն, ինչ Ադրբեջանը պահանջում է։ Խախտում է պայմանավորվածությունը։ Իսկ ըստ այդ պայմանավորվածության՝ երեք տարվա ընթացքում պետք է այդ ճանապարհների պլանը հաստատվեր, ու չի եղել դա։ Ուժի գնով, և կարող եմ ասել՝ Ռուսաստանի աջակցությամբ դա տեղի ունեցավ։

— Ընդհանրապես հանդիպմանն Արցախի ճակատագրին անդրադարձ եղե՞լ է։

— Եթե ես առաջին օրվանից համաձայնել եմ այդ հանդիպումներին գնալ, դա միայն ու միայն եղել է այն բանի համար, որ հասկանանք, թե անվտանգության առումով ինչ վիճակում ենք գտնվում և ինչ կարող ենք անել։ Բնականաբար հարցը միշտ է քննարկվում, չասեմ միակ, բայց գլխավոր թեման է հանդիպման։
Եվ կարող եմ ասել, որ իշխանությունները որդեգրել են շատ զգուշավոր քաղաքականություն, որ իմ համար, մեղմ ասած, ռիսկային է այդ զգուշավորությունը։ Այսինքն փորձում են որևիցե քայլ չանել, որ հանկարծ դուր չգա Պուտինին, որը կարող է այլ պատասխան տալ այլ տեսքով, կամ այնպես անեն, որ պատերազմի հրահրում չլինի։

Իմ համար սա պրոբլեմատիկ քաղաքականություն է։ Այդ հանդիպման ժամանակ էլ եմ ասել․ մարտնչող դիվանագիտություն է Հայաստանին պետք։

Այսինքն այս վախվորած վիճակը չի տանելու որևէ դրական փոփոխության։

— Ադրբեջանը Արցախի միջանցքի նոր ճանապարհը կառուցում էր բոլորիս աչքի առաջ։ Ադրբեջանը ավարտեց կառուցում է, ու պարզվեց, որ Հայաստանում դեռ չի սկսվել շինարարությունը։ Հիմա ի՞նչ վիճակում է Սյունիքում այդ ճանապարհը։

— Հիմա փոխարինող, ժամանակավոր ճանապարհ են օգտագործելու, մինչև այդ աշխատանքները կտարվեն։ Իմ համար այնուամենայնիվ մնում է գլխավոր հարցը, թե Հայաստանը մինչև ե՞րբ է զգուշավորությամբ, այս ճնշումների ներքո կատարելու ռուս-թուրքական պայմանավորվածություններ։

Բայց այստեղ վտանգ եմ տեսնում, որ ժամանակից շուտ ազատվեց այդ ճանապարհը։ Բերձորը, Աղավնոն, Սուսը ազատվեցին։ Հարց կարող է առաջանալ՝ ինչ տարբերություն՝ հիմա կհանձնվի, թե վաղը։ Իհարկե, ոչ մի պետք է չհանձնվեր, և սա մեր սխալների արդյունքում էր, որ եկանք, հասանք սրան։

Եթե մենք ուզում ենք մեր թշնամուն ադապտացնենք, բալանսավորենք այս իրավիճակը, միայն մի ձև կա․ միայն զենքով կա հային փրկություն։ Զինվել, պատրաստվել և փորձել տնտեսությունը զարգացնել․ ուրիշ ճանապարհ չկա։
Թեկուզ Հայաստանը պետք է նոր պարտքեր վերցնի, մեծ քանակությամբ նոր վարկեր պետք է վերցնի և լուծի այդ խնդիրը, զենքի խնդիրը, որովհետև ակնհայտ է, որ Ռուսաստանն այսօր ինքը ունի զենքի խնդիր, սպառազինության խնդիր ինքն ունի, և Հայաստանը պետք է գտնի ճանապարհներ, որ կարողանա լուրջ սպառազինություն բերի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան