«Զանգեզուրի միջանցք» ասվածը ռուսական փորացավ է․ Ադրբեջանն օգտագործվում է որպես բութ գործիք՝ մեր գլխին խփելու համար․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.06.2026 | 12:52
Էդուարդ Սպերցյանն ընդունել է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկը Սաուդյան Արաբիայից․ աղբյուր
03.06.2026 | 12:43
ՌԴ սահմանափակումների ֆոնին՝  Բրյուսելը մտադիր է առևտրային արտոնություններ տալ Հայաստանին․ սպասվում է Փաշինյան-ֆոն դեր Լայեն հեռախոսազրույց
03.06.2026 | 12:34
Ռազմական արդյունաբերությունը շուրջ 70 մլրդ-ի հասնող շրջանառություն ունի տնտեսության մեջ․ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 12:22
Բաքվում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» թեմայով միջազգային համաժողով է կազմակերպվել
03.06.2026 | 12:14
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Խորվաթիայում
03.06.2026 | 12:10
Ալեքսան Ալեքսանյանը 2 ամսով կալանավորվեց // Ռուբիոն ՀՀ-ի հետ հարաբերություններից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
03.06.2026 | 12:04
Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի
03.06.2026 | 12:02
Իրանը հարվածել է Քուվեյթին ու Բահրեյնին․ ԱՄՆ-ն, իր հերթին, թիրախավորել է իրանական Քեշմ կղզին
03.06.2026 | 11:53
Էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերության հարկային գործով պետությանը պատճառված 100 մլն դրամի վնասը վերականգնվել է
03.06.2026 | 11:42
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Պետերբուրգի վրա տնտեսական ֆորումի բացման օրը․ նավթային տերմինալը հրդեհվել է
03.06.2026 | 11:22
Շինհրապարակում աշխատող 34-ամյա տղամարդը 4-րդ հարկից ընկել և մահացել է
03.06.2026 | 11:16
Փորձաքննությամբ կասկածի տակ է դրվել ՀՀ ՆԳՆ և ազգային անվտանգության նախկին փոխնախարարի  ինքնասպանության վարկածը․ Վարդապետյանը վերացրել է գործը կարճելու 1999 թ․ որոշումը
03.06.2026 | 11:10
Կարսում Հայաստանի ու Թուրքիայի գործարար շրջանակների հանդիպում է տեղի ունեցել
03.06.2026 | 11:02
Մեծ տրանսֆեր հայկական ֆուտբոլում. սերբական ակումբը ձեռք է բերել «Նոայի» հարձակվողին
03.06.2026 | 10:48
Ալեքսան Ալեքսանյանը 2 ամսով կալանավորվեց
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ

-Պարո՛ն Մեհրաբյան, օգոստոսի 31-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում է նախատեսված՝ Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև։ Օրակարգի մանրամասներ, իհարկե, չեն հաղորդվում։ Վերջին հանդիպումից հետո իրադարձությունների զարգացումը հաշվի առնելով՝ ի՞նչ ակնկալել այս քննարկումից՝ բարձրացվելիք հարցերի և արդյունքների առումով։

-Ըստ էության՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հերթական հանդիպմանը, կարելի է ասել, օրակարգի որևէ փոփոխություն չկա, կա թարմացում, որը պայմանավորված է այն իրադարձություններով, որոնք տեղի են ունեցել և դեռ տեղի կունենան։ Հետևապես՝ այստեղ կարևոր է, որ այն պայմանավորված ուղղություններով, այն է՝ սահմանների հարցը, կոմունիկացիաների հարցը, հումանիտար հարցը և բույն Ղարաբաղի հարցը։ Այս բոլոր ուղղություներով որոշակի առաջընթաց լինի, կողմերի միջև վստահության աստիճանը բարձրանա հնարավորության սահմաններում, որքան այս պարագայում կարելի է ասել այդպես, բացի այդ՝ բոլոր այն ռիսկերը, որոնք կան և այս ընթացքում կարող են լինել, լինեն կառավարելիության հունի մեջ։ Սա է՝ այլ շրջանակ չկա։

-Ամերիկյան կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել՝ Ֆիլիպ Ռիքերին։ Պաշտոնն այսպիսի անվանում ունի՝ կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդական։ Սա ի՞նչ է նշանակում, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը տեղից սկսում է շարժվե՞լ։

-Մինսկի խմբին վերապահված գործառույթներից բացի՝ պաշտոնի այսպիսի անվանումը նաև ցույց է տալիս ԱՄՆ-ի քաղաքականության մեջ շատ կարևոր մի փոփոխություն։ Նախ՝ այս մի պաշտոնի պարտականությունների շրջանակում տեղավորված են ընդհանրապես Կովկասում բոլոր բանակցային գործընթացները։ Այսինքն՝ այստեղ ոչ միայն Արցախի հարցն է, հետևապես՝ մնացած հարցերը ևս, որոնք այստեղ կան, սա նաև Վրաստանի տարածքում առկա հակամարտություններն են, որոնց կոնսերվացված են Ռուսաստանի կողմից, չեմ բացառում, որ այստեղ որոշակի փուլում լինի նաև Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացում որոշակի մասնակցություն․․․ ի վերջո, չմոռանանք, որ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է։ Հետևապես՝ սա մի գործընթաց է, որի հանդեպ Միացյալ Նահանգները ոչ միայն անտարբեր չէ, այլև ուղղակի շահագրգռված է, և դրա մասին բաց տեքստով բոլոր մակարդակներում ամերիկացի պաշտոնյաները բարձրաձայնում են։ Այնպես որ՝ մենք գործ ենք ունենալու գործունեության բավականին լայն սպեկտրի հետ։

-Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ նշվում է, որ «Ֆիլիպ Ռիքերը երկկողմանի հիմունքներով կաշխատի համախոհ գործընկերների հետ, ինչպիսին Եվրամիությունն է, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերակատարությամբ կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը»: Փաստորեն՝ ոչ մի խոսք Ռուսաստանի մասին։ Ռուսաստանը խանդով չի՞ վերաբերելու այս ամենին։

-Բայց կա՞ մի բան, որին Ռուսաստանը խանդով չի վերաբերվում։ Ֆեյսբուքում ինչ-որ բաներ են գրում Երևանում, դրան Ռուսաստանն այն աստիճանի խանդով է վերաբերվում, որ սկսում է ՌԴ ԱԳ նախարարության նոտային։ Այնպես որ՝ խանդելու են, այո՛, և այդ խանդն անխուսափելիորեն ուղեկցող գործոն է, որի հետ մենք պետք է  գոյակցենք և մեր գործերն անենք՝ այդ անխուսափելիորեն առկա պայմաններում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան