Վրաստանից ԵՄ-ում ապաստան հայցողների թիվը ռեկորդային է

Լուրեր

05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
Բոլորը

Եվրամիության ապաստանի գործակալության (EUAA) զեկույցի համաձայն՝ 2022 թվականի առաջին կիսամյակում Վրաստանից Եվրամիությունում ապաստան հայցողների դիմումների թիվը ռեկորդային է դարձել։ Սակայն անցած տարեվերջին Վրաստանն այն տասը երկրների թվում էր, որոնց քաղաքացիները ամենաշատ ապաստան են խնդրել ԵՄ երկրներից, գրում է Aliq media-ն:

2022 թվականի առաջին եռամսյակում, երբ ներկայացվեց ԵՄ անդամակցության դիմումը, և Ռուսաստանը ռազմական ագրեսիա իրականացրեց Ուկրաինայի նկատմամբ՝ սրանք դարձան ԵՄ-ում ապաստան խնդրելու հիմնական գործոնները։

2022 թվականի առաջին եռամսյակում ԵՄ-ում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ է ստացել Վրաստանի 390 քաղաքացի։ Այս հատուկ կարգավիճակը տրվում է նրանց, ովքեր լքել են երկիրը Ուկրաինայում սկսված պատերազմի պատճառով։

2022 թվականի առաջին չորս ամիսներին ԵՄ-ում ապաստան է խնդրել Վրաստանի 8 075 քաղաքացի, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տվյալներն աճել են 183 տոկոսով։

2022 թվականի առաջին եռամսյակում Ֆրանսիայից ապաստան է խնդրել Վրաստանի 2 725 քաղաքացի, Գերմանիայից՝ 2 455, Իտալիայից՝ 1 100:

2022 թվականի առաջին եռամսյակում դիմումների 42 տոկոսը կատարվել է կանանց կողմից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտասահմանում ապաստան հայցող կանանց թիվը փոքր-ինչ աճել է. անցյալ տարի այս թիվը 39 տոկոս էր։

Տարիքային առումով ԵՄ-ում ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների տարիքը բաշխվում է հետևյալ կերպ.

  • 22 տոկոսը՝ մինչև 18 տարեկան,
  • 35 տոկոսը՝ 18-ից 24 տարեկան,
  • 41 տոկոսը՝ 35-ից 64 տարեկան,
  • միայն 1 տոկոսը՝  65 տարեկանից բարձր։

Զեկույցի համաձայն՝ համեմատած այլ երկրների հետ, անցյալ տարի ապաստանի խնդրանքներից ամենաշատ մերժումները ստացել են վրացի երեխաները։ Դիմումների 96 տոկոսը չի բավարարվել, 2 տոկոսը ստացել է սուբսիդավորվող պաշտպանության կարգավիճակ, 1 տոկոսը ստացել է պաշտպանություն Ժնևի կոնվենցիայով, ևս 1 տոկոսը՝ մարդասիրական պաշտպանության կարգավիճակ։