Պետք է բացառել և վե՛րջ․ Ադրբեջանին միջանցք տալը նշանակում է՝ կորցնել Սյունիքի նկատմամբ ՀՀ ինքնիշխանությունը․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի հետ

-Պարո՛ն Նորիկյան, անդրադարձել եք, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» խնդրին, որն անընդհատ շահարկվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Ձեր ղեկավարած կուսակցության հայտարարությունում նշվում է, որ Հայաստանը պետք է բացառի միջանցքային տրամաբանությամբ Ադրբեջանին որևէ հաղորդակցության ուղի տրամադրելը։ Նաև կոչ եք արել բոլոր կուսակցություններին՝ միանալ այդ հայտարարությանը։ Նախ՝ արձագանք եղել է քաղաքական այլ ուժերի կողմից։

-Մեկ-երկու արձագանք եղել է, մենք սպասում ենք, կամփոփենք արդյունքները և մի քանի օրից կհրապարակենք։ Ես վերահաստատում եմ մեր դիրքորոշումն այդ հարցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ իսկապես հայտնվել ենք բախտորոշ իրավիճակում, և միջազգային լրատվությունը, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից արտահայտված դիրքորոշումները, Թուրքիայից եկող ազդակները, Ալիևի բարձրագոչ հայտարարությունները և առաջիկայում սպասվող Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ենթադրյալ օրակարգը մեզ հուշում է, որ այս խնդիրը չափազանց սուր է դրված, և մենք կանգնած ենք ճակատագրական խնդրի լուծման առաջ։ Պատահական չէր Փաշինյանի կողմից Կառավարության նախորդ նիստում արված հայտարարությունը՝ երեք կետերով ՀՀ սահմանից հնարավորություն տալ ադրբեջանցիների ելումուտը, սա որոշակիորեն «Զանգեզուրի միջանցքին», որպես սպառնալիք, չեզոքացնելուն ուղղված քայլ է։

Իհարկե, ես միամիտ չեմ, որ ասեմ՝ Ադրբեջանը կամ Թուրքիան կարող են հեշտությամբ հրաժարվել «Զանգեզուրի միջանցքի» հարցով հավակնությունից, բայց մեր հայտարարության մոտիվացիան այն էր, որ մենք իսկապես մեսիջ ուղարկենք միջազգային հանրությանը, առաջին հերթին՝ Ռուսաստանին, Թուրքիային, Իրանին, այլ աշխարհաքաղաքական կենտրոնների, որ անկախ նրանից, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի քաղաքական վարչակազմ է գործում՝ այսօր Նիկոլ Փաշինյանը, վաղը՝ ով ուզում է՝ գա, մենք որևէ պարագայում համաձայն չենք միջանցքային տրամադրությամբ Ադրբեջանին հաղորդակցության ուղի տրամադրել, առավել ևս՝ Սյունիքի հատվածում, առավել ևս՝ իրենց առաջ քաշած օրակարգով։

Պետք է բացառել դա ուղղակի և վերջ, որովհետև Սյունիքի տարածքում միջանցքային տրամաբանությամբ Ադրբեջանին միջանցք տալը նշանակում է՝ կորցնել Սյունիքի նկատմամբ ՀՀ ինքնիշխանությունը։

-Երեկ Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձն էր։ Նիկոլ Փաշինյանը ուղերձ էր հրապարակել՝ անդրադառնալով նաև դաշնակից և հարևան պետություններին։ Մի փոքրիկ մեջբերում՝ «Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»։ Որոշ փորձագետներ վտանգ պարունակող հայտարարություն է դիտարկվում։ Նշում են, որ սա բաց տեքստով Ռուսաստանին ուղղված մեղադրանք էր։ Դուք ինչպե՞ս եք գնահատում։

-Մենք խնդիր չունենք Ռուսաստանի հետ վատթարացնել մեր հարաբերությունները։ Ես կարծում եմ՝ ցանկացած ռացիոնալ մարդ Հայաստանում պետք է շատ լավ հաշվարկի մեր ռեսուրսները։ Եկեք պարզ խոսենք՝ մեզ պե՞տք է թշնամի Ռուսաստան։ Առանց այն էլ՝ մենք թշնամիներով շրջապատված պետություն ենք՝ շատ փոքրիկ հնարավորություններով։ Մեզ բացարձակապես պետք չէ ունենալ մեր դեմ տրամադրված Ռուսաստան։ Մենք ընդամենը խնդիր ունենք Ռուսաստանի հետ կարգավորել մեր հարաբերությունները, պետք է գծել այն «կարմիր գծերը» Ռուսաստանի հետ, դա էի ես ասում 2018 թվականին, որ Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար՝ Ռուսաստանը, ի դեմս այլ պետությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի, դիտարկեր որպես այլընտրանքային ռազմավարական դաշնակցի։ Այստեղ պետք է հասկանանք՝ որտեղ ենք մենք վրիպել, որտեղ ենք սխալվել։ Այլ խնդիր է, որ Հայաստանը կապանքների մեջ է, և այլընտրանքային հնարավորությունները շատ չեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան