6-ամսյա պատերազմ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև․ հացահատիկային ճգնաժամ, միջուկային աղետի վտանգ, միլիոնավոր փախստականներ

Լուրեր

15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
Բոլորը

Օգոստոսի 24-ին Ուկրաինան նշում է Անկախության օրը։ Միաժամանակ, ուղիղ վեց ամիս առաջ Ռուսաստանը չհիմնավորված պատերազմ սանձազերծեց Ուկրաինայի դեմ՝ լայնամասշտաբ ներխուժում իրականացնելով այդ երկրի տարածք։ Դա տեղի  ունեցավ երեք օր անց այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը ստորագրեց, այսպես կոչված, «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» և «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» անկախության մասին հրամանագրերը։

Ռուսական զորքերն Ուկրաինա են մտել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների անջատողականների կողմից օկուպացված տարածքներով։ Միաժամանակ, Ռուսաստանի տարածքից զորքերը մտել են Խարկովի, Սումիի և Չեռնիգովի շրջաններ, իսկ Բելառուսի տարածքով՝ Ուկրաինայի Չեռնոբիլի մարզ։ Կիևի մերձակայքում դեսանտային ուժեր են վայրէջք կատարել, Ուկրաինայի մայրաքաղաքն արգելափակելու ցամաքային գործողություն է սկսվել:

Փետրվարի վերջին՝ հարևան պետության տարածք լայնամասշտաբ ներխուժման առաջին օրերին, որոշ փորձագետների մոտ տպավորություն ստեղծվեց, որ Ռուսաստանը, որն իր բանակն համարում է «աշխարհում երկրորդը», արագորեն կտիրի ամբողջ Ուկրաինային կամ գոնե այն տարածքներին, որոնք Կրեմլն անվանում է, այսպես կոչված, «Նովոռոսիա», իսկ հետո Կիևին կստիպի հանձնվել՝ սեփական պայմաններով:

Սակայն Ուկրաինայի Զինված ուժերի և ժողովրդի ցուցաբերած համառությունը խափանեցին Մոսկվայի հավակնոտ ծրագրերը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ այժմ մոտ մեկ միլիոն մարդ պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը Զինված ուժերի և հակառակորդին ընդդիմացող այլ կազմավորումների շարքերում։ Վերջին ամիսներին հաճախակիացել են Ուկրաինային սահմանակից ռուսական շրջանների գնդակոծությունները, վնասներ են հասցվել քաղաքացիական օբյեկտներին, կան զոհեր։

Ռուսաստանի իշխանությունները վերջին անգամ մարտի վերջին հրապարակեցին տվյալներ, ըստ որոնց՝ Ուկրաինայում ռուսական բանակի անդառնալի կորուստները կազմել են 1351 մարդ, վիրավորվել է 3825 զինծառայող։ Միաժամանակ, Մոսկվան հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն այն ժամանակ 23․367 զինծառայող է կորցրել։

Օգոստոսի 22-ին Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարեց, որ պատերազմում զոհվել է շուրջ 9․000 ուկրաինացի զինծառայող։ Օգոստոսի 23-ին էլ ուկրաինական ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտնեց, որ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 45․550 ռուս զինվոր։

Ո՛չ ռուսական, ո՛չ ուկրաինական կողմը պաշտոնապես չեն հաստատում կողմերի ենթադրյալ կորուստները և չեն տրամադրում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տվյալներ։

Փետրվարի վերջից Ուկրաինայում հազարավոր մարդիկ են դարձել ռազմական գործողությունների զոհ, տասնյակ հազարավորները վիրավորվել են, միլիոնավոր մարդիկ դարձել են փախստականներ ու հարկադիր վերաբնակներ։ Արդեն պատերազմի առաջին ամսում ռուսական զորքերը կենտրոնացան նաև Ազովի ծովի ափը գրավելու վրա և շուտով գրավեցին Բերդյանսկ նավահանգստային քաղաքը։ Ամիսներ տևած պաշարումից հետո ընկավ Մարիուպոլը՝ Ուկրաինայի ամենակարևոր նավահանգստային քաղաքներից մեկը Ազովում:

Մարիուպոլում ռուսական բանակը բախվեց ուժեղ դիմադրության։ Քաղաքի մի մասը, որտեղ տարեսկզբին հարյուր հազարավոր մարդիկ էին ապրում, ավերակների է վերածվել։

Փետրվարի սկզբին Ուկրաինայի Կիևի մարզի Բուչա քաղաքում կատաղի բախումներ են տեղի ունեցել ուկրաինական զորքերի և ռուսական հատուկ ջոկատայինների միջև։ Առաջին օրերից մինչև մարտի 31-ը Բուչան գտնվում էր ռուսական զորքերի վերահսկողության տակ, որոնք քաղաքում ստեղծել էին թիկունքային բազա՝ Իրպենի վրա հարձակման համար։ Այն բանից հետո, երբ ուկրաինական զորքերн ապրիլի 1-ին մտան Բուչա, միջազգային լրատվամիջոցները սկսեցին հրապարակել խաղաղ բնակիչների սպանությունների ֆոտո և վիդեո ապացույցներ, որոնց կատարման մեջ ուկրաինական իշխանությունները մեղադրում էին ռուս զինվորականներին։

Պատերազմի երկրորդ ամսում ռուսական բանակը սկսեց զորքերը դուրս բերել Կիևից և Չեռնիգովից։ Ուկրաինական բանակը վերականգնեց լիակատար վերահսկողությունը երկրի այս տարածքների նկատմամբ։ Երկրի արևելքում և հարավում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին Ուկրաինայի մայրաքաղաքում կյանքը սկսեց աստիճանաբար բնականոն հուն վերադառնալ։

Մայիսի կեսերին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու մասին։

Պաշտպանական գերատեսչությունը հայտնեց, որ մայիսի 16-ին 2439 «Ազովի» մարտիկներ և Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ, որոնք արգելափակված էին գործարանի տարածքում, հանձնվել են։ Գերատեսչությունը հավելեց, որ մայիսի 20-ին զինվորականների վերջին խումբը՝ 531 հոգուց բաղկացած, հանձնվել է։

Ռուսական բանակի վերահսկողության տակ մնացած մեկ այլ քաղաք էր երկրի հարավում գտնվող Խերսոնը։ Խերսոնի շրջանի մի մասում արդեն շրջանառության մեջ է դրվել ռուսական ռուբլին, քննարկվում է Ռուսաստանին միանալու հանրաքվեի հայտարարման հարցը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայտարարություններից մեկում խոստովանել է Խերսոնի՝ Ռուսաստանին միանալու հավանականությունը։

«Ուկրաինացի ժողովուրդը կորոշի իր ճակատագիրը»,- հայտարարել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։

ՌԴ վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ռազմական գործողությունները ևս մտահոգություն են առաջացնում համաշխարհային հանրության շրջանում։ ՄԱԿ-ը զգուշացնում է, որ կայանի շուրջ ծայրահեղ տագնապալի իրավիճակ է ստեղծվել, որն ամեն պահի կարող է միջուկային աղետի հանգեցնել։

Ինչ վերաբերում է փախստականներին, ՄԱԿ-ի տվյալներով՝ ուկրաինացի փախստականների թիվը հակամարտության սկզբից ի վեր կազմել է ավելի քան 12 միլիոն մարդ։ Նրանցից շատերին ընդունել է Լեհաստանը։

Ավելի վաղ ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը հայտնել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ԵՄ երկրներ է ժամանել Ուկրաինայի 8 միլիոն քաղաքացի։ Յոհանսոնը նշել է, որ այս թիվը հավասար է ԵՄ գրեթե մեկ երկրի բնակչությանը։

Պատերազմի մեկնարկից հետո ռուսական և ուկրաինական պատվիրակությունները 4 անգամ հանդիպել են զինադադար հաստատելու համար․ երեք անգամ Բելառուսում և մեկը՝ Թուրքիայում։ Բելառուսում կողմերը կարողացել են պայմանավորվել միայն հումանիտար միջանցքների շուրջ՝ հակամարտության գոտիներից խաղաղ բնակիչների տարհանման համար։

Մարտի 29-ին Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքում ուկրաինական կողմը Ռուսաստանին է փոխանցել հնարավոր ապագա գրավոր համաձայնագրի սկզբունքները։

Ռուս-ուկրաինական բանակցությունների կարևոր մաս էր նաև Ստամբուլում կնքված հացահատիկի շուրջ համաձայնագիրը, որը կանխեց մոտալուտ հումանիտար ճգնաժամը։ Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկային միջանցքով, օգոստոսի 22-ի դրությամբ, արտահանվել է 721․449 տոննա գյուղմթերք։