Անլո՛ւրջ է, դրսի ուժերն էլ չեն հասկանում՝ ինչ է ուզում Երևանը․ ձևավորված դիրքորոշում տարբեր հարցերի շուրջ չկա․ քաղաքագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, սկսենք օրվա խորհրդից՝ Անկախության հռչակագրի ընդունման օրն է օգոստոստի 23-ը։ Հետադարձ հայացք նետելով՝ որքանո՞վ այս տարիներին գնահատեցինք անկախությունը, Ձեր կարծիքով՝ որո՞նք էին այն բացթողումները, որ լիարժեք անկախության զգացողություն չապահովեցին։ Կամ, գուցե, ապահովեցին։

-Մեր անկախության և ինքնիշխանության համար գլխավոր հարվածը, իհարկե, Արցախյան երկրորդ պատերազմն էր։ Պատերազմի ավարտից հետո Հայաստանի ինքնիշխանությունը զգալիորեն նվազել է, այժմ տեսնում ենք, որ Հայաստանը, մեծ հաշվով, ունակ չէ պաշտպանել սեփական տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և հույսը դրել է արտաքին ուժերի վրա, որոնք պարզ է, որ ևս ունեն սեփական շահերը, և այդ շահերը միշտ չէ, որ համընկնում են Հայաստանի շահերի հետ, և մոտակա տարիների ընթացքում մեր գլխավոր խնդիրը պետք է լինի մեր ռազմական կարողությունների վերականգնումը, որովհետև առանց դրա խոսել ինքնիշխանության կամ անկախության մասին մի քիչ անլուրջ է։

-Նշում եք, որ արտաքին ուժերի շահերը ոչ միշտ է, որ համընկնում են Հայաստանի շահերի հետ։ Գուցե և ավելին՝ շատ ավելի հաճախ Ադրբեջանի շահերի հետ են համընկնում․ Ռուսաստանը նոր պայմանագիր կնքեց Բաքվի հետ, ուկրաինական պատերազմի ֆոնին Արևմուտքն է ակտիվացել՝ Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում համընկնող շահեր ունեն։ Այս պայմաններում Հայաստանն ի՞նչ պետք է անի։

-Իրականում իրավացի եք, բավականին բարդ իրավիճակ է մեզ համար, Ադրբեջանի դերն ու նշանակությունն աճում են թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի համար, և հատկապես Ռուսաստանի համար․ վերջին ամիսներին տեսնում ենք, որ որոշակի մեղրամիս նույնիսկ գոյություն ունի Մոսկվայի և Բաքվի միջև։ Եվ այս ընթացքում տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը փորձում հաճոյանալ Ադրբեջանին տարբեր ուղղություններում և, ցավալիորեն, նաև ղարաբաղյան հակամարտության ու հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում։

Այս փուլում պարզապես պետք է համբերել, սպասել ավելի հարմար իրավիճակի, հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից՝ հույս ունենալով, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո իրավիճակն ավելի հարմար կլինի Հայաստանի համար։ Պետք է աշխատել նաև արտաքին կապերի և հարաբերությունների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, որովհետև արդեն, ինչ-որ չափով պատասխանելով նաև նախորդ հարցին, մեկ բևեռից մեր այս կախվածության աստիճանը նաև մեր ձախողումների պատճառներից մեկն է եղել, երբ Հայաստանն ամենավճռական պահին, կարելի է ասել, միայնակ էր մնացել։

Այդ իմաստով պետք է պրոակտիվ դիվանագիտություն վարել, պետք է բացատրել մեր գործընկերներին՝ թե՛ Արևմուտքում, թե՛ Մոսկվայում՝ ի՞նչ է ցանկանում Հայաստանը, ես վստահ չեմ, որ դա այս փուլում արվում է, ունենալ հստակ դիրքորոշումներ տարբեր հարցերի շուրջ և դիվանագիտության միջոցով փորձել մեղմել այն բարդ իրավիճակը, որ գոյություն ունի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան