Տեղեկությունը կեղծ է․ ռուսական կայքը «Սուրմալու»-ի դեպքի մասին պատահարից 2 ժամ առաջ չի հայտնել

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում, դեռևս պաշտոնապես չհաստատված հանգամանքներում, հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով տեղի էր ունեցել պայթյուն։

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լևոն Սարդարյանը դեպքի վերաբերյալ հայտարարեց, որ պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Այս հոդվածի հրապարակման պահին դեպքի վայրում դեռևս շարունակվում են հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները։ Ըստ վերջին տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով զոհվել է 6 քաղաքացի, տուժել 61-ը, իսկ 17 քաղաքացի համարվում է անհետ կորած։

Պատահարի վերաբերյալ, սակայն, բացի հավաստի տեղեկություններից, տարածվում են նաև կեղծ և մանիպուլյատիվ լուրեր։

Այսպես, մասնավորապես, պատահարից ժամեր անց համացանցում տեղեկություն տարածվեց, թե ռուսական Life.ru կայքը պայթյունի մասին հրապարակում է կատարել պայթյունից դեռ 2 ժամ առաջ։

«Ռուսական Life.ru կայքը (որը պատկանում է ծագումով հայ, իսկ իրականում հակահայ ու հայկական պետականության ու ինքնիշխանության դեմ բազմիցս անթույլատրելի հայտարարություններ արած Արամ Գաբրիելյանին) «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի մասին լուրը հայտնել է պայթյունից 2 ժամ առաջ՝ Մոսկվայի ժամանակով՝  10:21 (Երևանի ժամանակով՝ 11:21)»,- ասվում է Ֆեյսբուքում լայն տարածում ստացած հրապարակումներից մեկի մեջ։

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ այդ հրապարակման՝ Life.ru կայքը հետագայում փոխել է հոդվածի հրապարակման ժամը։

Պայթյունի մասին Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր ժամը 13։40-ին։ Ըստ տարածված հաղորդագրության՝ հրդեհի մասին նախարարություն ահազանգել են 13։23-ին։

Life.ru կայքը, սակայն, պայթյունի մասին չի հայտնել դրանից երկու ժամ ավելի շուտ, գրում է FIP.am-ը: Խնդիրն այն է, որ ռուսական կայքի՝ իբր ավելի վաղ արված հրապարակումը փաստող սքրինշոթներն արվել են տարբեր ժամային գոտիներից: Համացանցում հրապարակումների ժամերը հաշվարկվում են ըստ ժամային գոտիների, և տարբեր երկրներից նույն հոդվածի հղումը բացելու դեպքում կտեսնեք տարբեր հրապարակման ժամեր՝ կախված ժամային գոտուց:

Օրինակ՝ VPN (Virtual private network) օգտագործելու դեպքում հնարավոր է նույն հոդվածը տեսնել տարբեր հրապարակման ժամերով, սակայն րոպեն կմնա նույնը: Ըստ այդմ էլ՝ վերևի նկարում կարող եք տեսնել, որ փոփոխության է ենթարկվել միայն ժամը, րոպեն մնացել է նույնը։

Ներքևի լուսանկարում կարող եք տեսնել մեր կողմից օգոստոսի 15-ին, ժամը 10։50-ին արված սքրինշոթը, որտեղ հրապարակման ժամը նշվում է 10։21՝ պայթյունից շուրջ 2 ժամ շուտ։

 

 

 

 

 

 

 

Հետևաբար, այն տեղեկությունը, թե ռուսական կայքը պայթյունի մասին հայտնել է պայթյունից 2 ժամ շուտ, իրականությանը չի համապատասխանում։

Բացի այս, 168.am-ը գրել էր, թե ըստ իրենց տեղեկությունների՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իր աշխատակիցներին ներքին կարգով մեյլով կոչ է արել խուսափել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում գտնվելուց։ Նյութում նաև նշվում էր, թե օգոստոսի 3-ին ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին ծանուցել էր Հայաստանում հնարավոր ահաբեկչության մասի

Այս երկու ապատեղեկատվություններին անդրադարձել են media.am-ի մեր գործընկերները։