Հրապարակվել է ENNHRI-ի՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցը

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Երրորդ տարին անընդմեջ, մարդու իրավունքների ազգային հաստատությունները (NHRI) ամբողջ Եվրոպայից զեկուցում են իրենց երկրներում օրենքի գերակայության ոլորտում առկա մարտահրավերների մասին․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

«Միևնույն ժամանակ, նրանք ընդգծում են մարդու իրավունքների ազգային հաստատություններիկողմից իրականացվող գործողությունների կարևորությունը՝ ուղղված երաշխավորելու օրենքի գերակայությունը և առաջարկություններ ներկայացնելու պետական իշխանություններին: Այդ բոլոր պատկերացումները մեկտեղվել են Եվրոպայում օրենքի գերակայության վիճակի վերաբերյալ ENNHRI-ի երրորդ տարեկան զեկույցում:

Եվրոպական 40 երկրների զեկույցները մատնանշում են օրենքի գերակայության հետագա վատթարացում ողջ Եվրոպայում՝ նախորդ տարվա համեմատությամբ:

Զեկույցում ուրվագծվում են առկա մարտահրավերները և գրանցված առաջընթացը հետևյալ ոլորտներում՝ մարդու իրավունքների ազգային ինստիտուտների արդյունավետություն և անկախություն, մարդու իրավունքների պաշտպաններ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, զսպումներ և հակակշիռներ, արդարադատության համակարգի գործունեություն, լրատվամիջոցների ազատություն և բազմակարծություն, կոռուպցիա, COVID-19-ի կանխարգելման միջոցառումների ազդեցություն, ինչպես նաև մարդու իրավունքների կառուցվածքային խնդիրներ։

Բացի այդ, զեկույցը ներառում է եվրոպական և ազգային քաղաքականություն մշակողներին ուղղված մի շարք կարևոր առաջարկություններ՝

• Անկախ և արդյունավետ մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ապահովում Փարիզյան սկզբունքներին համապատասխան և նրանց համար բարենպաստ միջավայրի ստեղծում՝ ուժեղ մանդատով, համապատասխան ռեսուրսներով և համագործակցությամբ.
• ՄԻՊ-երին աջակցող իրավական շրջանակի ապահովում,
• Զսպումների և հակակշիռների մեխանիզմների ընդլայնում,
• Արդար նշանակումների և արդարադատության պատշաճ իրականացման ապահովում, ինչպես նաև արդարադատության հասանելիության բարելավում.
• Արտահայտման ազատության, տեղեկատվության հասանելիության և լրագրողների ու լրատվամիջոցների պաշտպանության ապահովում հարձակումներից և օրենքների չարաշահումից,
• Կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի իրավական շրջանակի ամրապնդում,
• COVID-19-ի կանխարգելման միջոցառումների օրինականության, համաչափության և ժողովրդավարական վերահսկողության ապահովում,
• Մարզային դատարանների վճիռների ժամանակին և արդյունավետ կատարման ապահովում:
Հայաստանի Օրենքի գերակայության 2022թ. զեկույցում անդրադարձ են կատարվել այնպիսի հարցերի, ինչպիսիք են Պաշտպանի հաստատության անկախությունն ու արդյունավետությունը, ՀՀ նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունումը, մարդու իրավունքների պաշտպանների և այս ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների դեմ ուղղված ատելության խոսքի և վիրավորանքի դեմ պայքարը, դատական համակարգի գործունեությունը, այդ թվում դատավորների ընտրությանն ու նշանակմանն առնչվող կարգավորումները, գործերի մակագրման գործող համակարգը, դատարան դիմելու համար պետական տուրքի վճարների բարձրացումը, ԶԼՄ-ների գործունեության ազատությանը, բազմակարծությանն ու լրագրողների անվտանգությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև արտակարգ իրավիճակի և COVID-19-ի համատեքստում օրենքի գերակայության և մարդու իրավունքների խթանումն ու պաշտպանությունը»,- ասված է հաղորդագրությունում։

ENNHRI-ի Օրենքի գերակայության 2022թ.զեկույցին կարող եք ծանոթանալհետևյալ հղումով

 

Հայաստանի Օրենքի գերակայության 2022թ. զեկույցը հասանելի է հետևյալ հղումով։