Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ սեպտեմբերին․ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնյան մանրամասներ է ներկայացրել

Լուրեր

19.08.2026 | 12:10
Ավտոդպրոցում սովորելը պարտադիր կդառնա // «Ռոսսելխոզնադզոր»-ը ՀՀ-ից զեկույց է ակնկալում․ ԼՈՒՐԵՐ
19.08.2026 | 12:10
Արման Եղոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.08.2026 | 12:06
Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
19.08.2026 | 12:04
Ալեն Սիմոնյանն առաջին հանդիպումն է ունեցել ԱԽ քարտուղարի պաշտոնում
19.08.2026 | 12:03
Ինչո՞ւ էր Արեգա Հովսեփյանը Ղարաբաղի համար այդ դժվար ժամանակահատվածում ապրում Երևանում․ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 11:57
Forbes. Ամենաթանկ ֆուտբոլային ակումբներն աշխարհում
19.08.2026 | 11:48
Ուկրաինայի ՊՆ նախկին ղեկավարն ընտրություններ անցկացնելու կոչ է արել և քննադատել իշխանություններին
19.08.2026 | 11:40
Արծվիկ Մինասյանի՝ ԵՊՀ ամբիոնի վարիչ եղբայրը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ
19.08.2026 | 11:31
Արեգնազ Մանուկյանին թույլատրվել է տեսակցել դստեր հետ․ փաստաբան
19.08.2026 | 11:30
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և դատախազի նկատմամբ
19.08.2026 | 11:20
Արցախից տեղահանվածներին վարձավճարի մասնակի փոխհատուցում կտրվի․ ո՞վքեր կարող են օգտվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 11:17
Վերին Դվինում 18-ամյա աղջկա առևանգման գործով մեկ անձ ձերբակալվել է
19.08.2026 | 11:11
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում
19.08.2026 | 11:09
«Ուղիղ խոսքը էշին են ասում, հստակ ասում եք՝ մեր արևմուտքը Թուրքիան է». Հասմիկ Հակոբյանը՝ Արեգա Հովսեփյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 11:06
«Բավարիայի» աստղը դարձյալ ուշագնաց է եղել հանդիպման ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան մանրամասներ է ներկայացարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից, գրում են տեղական լրատվամիջոցները։

Մասնավորապես, նա նշել է, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը տեսնում է որպես Թուրքիա-Հայաստան վստահության ամրապնդման գործընթաց։

«Հայկական կողմից նախապաշարմունք կա ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի նկատմամբ։ Մենք ջանում ենք ստեղծել մի գործընթաց, որը թույլ կտա մի օր վստահության ամրապնդման միջոցների ավելի համապարփակ ու լուրջ քայլեր ձեռնարկել՝ հասարակությունների կողմից այդ քայլերի ընդունմամբ»,- ասել է նա՝ նշելով, որ առաջին փուլում մեծ ակնկալիքներ ունենալու և մեծ հիասթափություններ պատճառելու փոխարեն՝ պետք է գնալ վստահության ամրապնդման քայլերով։

Թուրք պաշտոնյան ասել է, որ Հայաստանն ու Թուրքիան կատարում են իրենց պարտականությունները և աշխատում են տեխնիկական մանրամասների վրա։ Նա նաև տեղեկացրել է, որ երկու երկրների ներկայացուցիչները կարող են հանդիպել սեպտեմբերին։

«Մենք կհասնենք մի կետի, երբ կկարողանանք կարծիքներ փոխանակել այս հարցի վերաբերյալ տեխնիկական հարցերի շուրջ, իսկ հետո կապահովենք արագ իրականացումը»,- ասել է պաշտոնյան։

Խոսելով երրորդ երկրների քաղաքացիների՝ սահմանը հատելու գործընթացի մասին՝ նա ասել է, որ սա գործընթաց է, որը երկար ժամանակ է պահանջում։ Ըստ նրա՝ պայմանները պետք է դրան համապատասխանեն։

«Տարածաշրջանում բազմաթիվ գործընթացներ կան. ռազմավարական իրողություն է, որ ցանկացած առաջընթաց, որը կարող է լինել այս գործընթացներից մեկում, բացասական կամ դրական ազդեցություն է ունենում մյուսի վրա: Սա չի նշանակում, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները եռակողմ են, բայց, բնականաբար, պետք է հաշվի առնել այն երկրներին, որոնք այս գործընթացի կողմ են, կամ որոնց վրա այս գործընթացը դրական կամ բացասական ազդեցություն կունենա, հատկապես՝ Թուրքիայի մասով։ Օրինակ՝ Ադրբեջանը։ Մեր հույսն այն է, որ Թուրքիա-Հայաստան գործընթացում կատարվելիք դրական քայլերը դրական ազդեցություն կունենան նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացում»,- ասել է պաշտոնյան։

Նա նաև նշել է, որ հանդիպումները պետք է անցկացնել Հայաստանում կամ Թուրքիայում։

Խոսելով հայ-թուրքական սահմանին Թուրքիայի կողմից իրականացվող ականազերծման աշխատանքների մասին՝ ԱԳՆ պաշտոնյան ասել է, որ դա կապ չունի Հայաստան-Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։

«Թուրքիան դարձել է Օտտավայի կոնվենցիայի կողմ։ Դա պահանջ է։ Շատ բան է արվել սահմաններին, հիմա հերթը Հայաստանի հետ սահմանինն է։ 2020 թվականից է այս գործընթացը սկսվել, և Թուրքիան նոր է սկսել։ Հայ-թուրքական կարգավորման գործընթացի հետ կապ չունի»,- ասել է թուրք պաշտոնյան։

Էմմա Չոբանյան