Պուտինի օղակը սեղմվում է․ VOA-ի անդրադարձը

Լուրեր

10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
Բոլորը

Որպես դաժան մի հարված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Շվեդիան և Ֆինլանդիան սահուն կերպով գնում են դեպի ՆԱՏՕ, չնայած նրան, որ դեռեւս յոթ երկրներ պետք է տան իրենց համաձայնությունը:

«Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը պաշտոնապես հավանություն տվեց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, ինչը ուղիղ պատասխան է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ շարունակվող ներխուժմանը եւ ուժեղ ապտակ` նախագահ Պուտինին:

Ինչպես Բայդենն է ասում, «Այսօր, երբ պուտինյան Ռուսաստանը խարխլում է Եվրոպայում խաղաղությունն ու անվտանգությունը, երբ ավտոկրատները մարտահրավեր են նետում միջազգային օրենքների վրա, ավելի է կարեւորվում Հյուսիսատլանտյան դաշինքի նկատմամբ Ամերիկայի հավատարմությունը»:

Ֆիններն ու շվեդները դաշինքին կտան փոքր, բայց առաջադեմ զինված ուժեր: Ֆինլանդիայի անդամակցությամբ 1300 կիլոմետրով կերկարի Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի սահմանը: Իսկ սա պարզապես Պուտինի սխալ հաշվարկի արդյունքն է, ասում է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամից Բրեդլի Բոումենը:

«Եթե Վլադիմիր Պուտինը կամ Ռուսաստանի որեւէ մեկ այլ ղեկավար փորձի ագրեսիա ծրագրել ՆԱՏՕ-ի դեմ Սև ծովի տարածաշրջանում կամ նույնիսկ Բալթյան երկրներում, պետք է լավ մտածի, թե ինչ կարող է իրենց սպասել Ֆինլանդիայից’’, ասում է վերլուծաբանը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այցելել է Լատվիայում տեղակայված ամերիկյան զորքերին: Դրանից մեկ օր առաջ ԱՄՆ-ը հայտարարել էր Ուկրաինային եւս 1 միլիարդ դոլարի նոր ռազմական օգնություն հատկացնելու մասին:

Չնայած նրան, որ Ռուսաստանը մեծ կորուստներ է պատճառել ուկրաինական ուժերին, Պենտագոնը գտնում է, որ Ուկրաինան շարունակում է արդյունավետորեն օգտագործել Արևմուտքի տրամադրած զենքերը, ինչի վկայությունը մոտ 4000 զրահամեքենայի կորուստն է Ուկրաինայում: Իսկ ռուսական բանակում զոհերի թիվն անցած վեց ամիսների ընթացքում կազմում է 70-80 հազար, ասում է ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը:

Այս ընթացքում Բուչայում փորում են նոր գերեզմանափոսեր, հուղարկավորելու համար անհայտ զինվորներին ու քաղաքացիներին: Այս ընթացքում ծուխ է բարձրանում Ղրիմի ռուսակաան ռազմաբազայից: Ու եթե հաստատվի, որ բազային հարվածել են ուկրաինական ուժերը, կնշանակի, որ մարտերն, առաջին անգամը լինելով, տեղափոխվում են դեպի Ղրիմ, երբ

նախագահ Զելենսկին հայտարարում է, որ պատերազմը չի ավարտվելու այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադարձել Ուկրաինային: