Հայաստանից արտահանումն աճել է դեպի ԵՄ և ՌԴ․ հանքային արտահանումը նվազել է․ Արմինե Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նոր տվյալներ տնտեսական ակտիվության մասին։ Ունենք հետևյալ արդյունքը՝ 11,8 տոկոս աճ հունվարից հունիս ժամանակահատվածում՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։  Տնտեսական այս ցուցանիշները և դրանց հարակից այլ թեմաները քննարկել ենք տնտեսագետ, ACSES վերլուծական կենտրոնի ավագ հետազոտող Արմինե Պետրոսյանի հետ։

– Տիկին Պետրոսյան, փորձենք հասկանալ այս թվերը․ ունենք 11,8 տոկոս, երկնիշ աճ, ինչպե՞ս եք սա մեկնաբանում։

– Սա տնտեսական աճի մոտարկված ցուցանիշն է։ Այո, հունվար-հունիսի համար 11,8 տոկոս ցուցանիշը, և ամսական կտրվածքով 18,5 տոկոսը հունիսի համար, բավական տպավորիչ ցուցանիշներ են մեր տնտեսության համար։ Եվ բացի այդ, ակնկալվածից ավելի բարձր ցուցանիշներ են։

– Ամենամեծ աճը գրանցվել է ծառայությունների ոլորտում, և այս ոլորտը կարծես թե դառնում է տնտեսության առաջատար։ Ի՞նչ դրական և բացասական կողմեր կան սրանում։

-Իսկապես այս տպավորիչ աճը հիմնականում եղել է ծառայությունների և շինարարության ոլորտների հաշվին։ Ծառայությունների ոլորտում աճը հենց այն աճն է, որ ստիպել է Կենտրոնական բանկին վերանայել իր ակնկալիքներն այս տարվա կտրվածքով։ Եվ երբ նայում ենք ավելի մանրամասն (բացվածքով ունենք մանրամասները հունվար-մայիսի համար), ավելի լավ պատկերացում է ստեղծվում այս կիսամյակի զարգացումների մասին ծառայությունների ոլորտում։ 

Հիմնականում աճ է գրանցվել կացության և հանրային սննդի ոլորտներում, որոնք հիմնականում հյուրանոցների և ռեստորանների ծառայություններ են, ինչպես նաև տեղեկատվության և կապի ոլորտում, տրանսպորտի, ֆինանսական գործունեության ոլորտներում։ Այս բոլոր ոլորտներում հունվար-մայիսին գրանցվել է շուրջ 30 տոկոս կամ ավելի աճ։ Եվ հենց այս ենթաճյուղերի հաշվին է, որ ծառայությունների ոլորտն այսպիսի մեծ, տպավորիչ աճ է գրանցել։

– Դա էլ հիմնականում եղել է Ռուսաստանից մարդկանց այստեղ գալո՞ւ շնորհիվ։

– Այո, այդ թվում և հիմնականում։ Եվ եթե մանրամասն դիտարկենք այս ճյուղերից յուրաքանչյուրը, ապա կարող ենք ենթադրել, որ հենց ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնի վրա այդ ներհոսքի, օտարերկրյա քաղաքացիների ներհոսքի շնորհիվ է եղել այդ աճը։

– Արտահանողները բողոքում են, որ դոլարի գինը նվազել է, և իրենք խնդիր ունեն, չեն կարողանում արտահանել։ Մյուս կողմից Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքներից մեկի՝ պղնձի գներն են նվազել աշխարհում։ Չնայած դրան՝ Հայաստանից արտահանումն աճում է․ այս կիսամյակում՝ 36,3 տոկոսով։ Ինչպե՞ս է դա ստացվում։

– Արտահանումն, իսկապես, աճել է։ Կրկին հունվար-մայիսի տվյալների հիման վրա տեսնում ենք, որ այս աճը պայմանավորված է պատրաստի սննդի արտահանումով, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումով, որ ներառում է ալյումինե փայլաթիթեղը և այլն։ Սրանք են, որ նպաստել են արտահանման աճին։

Իսկ երկրների առումով՝ հիմնականում Ռուսաստան և Եվրամիություն արտահանման աճն է։ Հիմա ինչո՞վ կարելի է բացատրել այս աճը։

Նախ պատրաստի սննդի արտահանման աճը կապված է նրա հետ, որ Ռուսաստանում ռուբլին սկսել է վերականգնվել և պահանջարկը սկսել է ակտիվանալ, և Հայաստանից Ռուսաստան արտահանումը նույնպես ակտիվացել է։ Սա, մասնավորապես, հենց մշակող արդյունաբերությանը ոլորտին է վերաբերում՝ սննդի, խմիչքի արտահանմանը, որ ակտիվացել է Ռուսաստանի ուղղությամբ, ու դեպի Եվրամիություն ևս։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան