Ադրբեջանում ծանր են տարել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի մասին պետքարտուղարության հաղորդագրության մեջ Մինսկի խմբի մասին հիշատակումը

Լուրեր

05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին հեռախոսազրույցներ է ունեցել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցների մասին ԱՄՆ Պետքարտուղարությունը հիմնականում նույնաբովանդակ հաղորդագրություններ է հրապարակել, որտեղ առկա ձևակերպումները դժգոհություն են առաջացրել Բաքվում։ Մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունների քարոզչամեքենա haqqin.az-ը գրում է, թե, իբր, ԵԱՀԿ Մինսկի խմբի թեման Ալիևի հետ զրույցում չի քննարկվել։

«Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների՝ հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին մասնակցության վերսկսման թեման ։Դիվանագիտական ​​աղբյուրներից haqqin.az-ին հասած տեղեկությունների համաձայն՝  Ալիևի՝Բլինքենի հետ հեռախոսազրույցում որևէ հիշատակում Մինսկի խմբի մասին չի եղել, որի կապակցությամբ աղբյուրը անկեղծ տարակուսանք է հայտնել նման ակնհայտ ապատեղեկատվության փաստի առնչությամբ՝ այն անվանելով ծայրահեղ անտեղի և նույնիսկ անպատասխանատու։ Կոմպետենտ ու ճիշտ չէ քննարկել մոռացության մեջ գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացման գաղափարը»,-գրում է ադրբեջանական քարոզչամեքենան։

Ակնհայտ է, որ  Ալիևյան մամուլի հիմնական նպատակն է հանգստացնել սեփական հանրությանը, որ Մինսկի խմբի գործունեության հարցը, իբր, օրակարգից դուրս է։

ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է,որ պետքարտուղարն ու նախագահ Ալիևը քննարկել են տարածաշրջանում խաղաղության հասնելու Ադրբեջանի և Հայաստանի պատմական հնարավորությունը։

«Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցության առաջարկը՝ նպաստելու տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցության կապերի բացմանը: Պետքարտուղար Բլինքենը խրախուսել է շարունակել երկկողմ երկխոսությունը, ինչպես օրինակ, վերջերս Թբիլիսիում կայացած Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Բլինքենը նաև վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը ԵՄ միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին: Նա փոխանցել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է երկկողմանի և համախոհ գործընկերների հետ ներգրավվել՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն։ Պետքարտուղար Բլինքենը նաև հորդորել է նախագահ Ալիևին ազատ արձակել մնացած հայ ձերբակալվածներին»,-ասվում է հաղորդագրությունում։

Էմմա Չոբանյան