Ադրբեջանը նոր պատերազմի հող է նախապատրաստում վտանգավոր նարատիվներով․ ՀՀ-ն պիտի կանխի դա. Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.04.2026 | 22:21
Վրաստանում հատուկ վիզա կգործի «թվային քոչվորների» համար
16.04.2026 | 22:08
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.04.2026 | 21:54
Մուստաֆաևը հայտարարել է, որ Արաքսի վրայով Աղբենդի կամուրջը շուտով կհանձնվի շահագործման
16.04.2026 | 21:40
Նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային
16.04.2026 | 21:27
ԱՄՆ զորքերը պատրաստ են վերսկսել մարտական ​​գործողությունները. Հեգսեթը զգուշացնում է Իրանին
16.04.2026 | 21:14
Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի տնտեսությունում ֆրանսիական կապիտալով ընկերությունների ներգրավվածությունը
16.04.2026 | 21:00
Կառավարությունը շեշտում է՝ եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ԵՄ-ից աջակցության փաթեթներ ունի՝ մեղմելու հետևանքը․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 20:50
Հռոմի պապը քննադատել է «բռնակալներին», որոնք միլիարդներ են ծախսում պատերազմների վրա
16.04.2026 | 20:42
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ «Ուժեղ Հայաստան»-ից 14 անձ է ձերբակալվել, նոր գաղտնալսում է հրապարակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 20:30
Եթե նույնիսկ հաղթի Սամվել Կարապետյանը, նա վերադարձնելո՞ւ է Ղարաբաղը․ Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 20:18
Եվրոպայում վեց շաբաթվա ավիացիոն վառելիքի պաշար է մնացել․ Միջազգային էներգետիկ գործակալություն
16.04.2026 | 20:00
Ադրբեջանին ռազմական էսկալացիայի սցենարը հետաքրքիր չէ, եթե մենք ԼՂ-ի հարցը չենք բարձրացնում․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 19:49
Զինված հարձակումներից հետո Թուրքիայի բոլոր դպրոցներում ոստիկաններ են տեղակայվել
16.04.2026 | 19:40
Բաքուն պարզաբանել է, թե Հայաստանից ինչ ներմուծման մասին է խոսքը
16.04.2026 | 19:31
Մբապեն ռեկորդներ է սահմանել «Ռեալում» ու Չեմպիոնների լիգայում, գերազանցել է Մեսիի ցուցանիշը
Բոլորը

Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի մասնագետ Սոսի Թաթիկյանը Factor TV-ի հարցազրույցում պնդում է, որ Ադրբեջանը վտանգավոր նարատիվներ է առաջ քաշում, օրինակ՝ ԼՂ-ի հայերին չի պատրաստվում որևէ կարգավիճակ տալ, ագրեսոր է ներկայացնում հայկական կողմին, թե իբր բնաջնջել ենք իրենց, և զուգահեռ ռազմաքաղաքական շանտաժի է ենթարկում Հայաստանին։ Բաքվի նպատակը, ըստ փորձագետի, ՀՀ-ից անընդունելի բաներ կորզելն է, և ոչ՝ իրական խաղաղությունը։ Վտանգավոր նարատիվներ առաջ քաշելով, ըստ նրա, Բաքուն նոր պատերազմի հող է նախապատրաստում։ Խոսելով ՀՀ-ի որդեգրած մարտավարության մասին, Սոսի Թաթիկյանը ճիշտ է համարում անընդհատ խաղաղության օրակարգից խոսելը, միաժամանակ փաստերով ցույց տալը Ադրբեջանի շանտաժային քաղաքականությունը։ Բաքուն, ըստ Թաթիկյանի, ծրագրված հոգեբանական ահաբեկման է ենթարկում հայկական կողմին, թե կգան՝ կգրավեն Երևանը, որ զիջումներ ստանա։ Հայկական կողմն այս շանտաժը թույլ չպիտի տա՝ պաշտպանական դիմակայունությունը բարձրացնելով։ Ինչո՞ւ է մինչև 2020-ի պատերազմը ձախողվել հայկական դիվանագիտությունը, մասնագետի պատասխանը պարզ է՝ տեղի չի ունեցել արտաքին քաղաքականության բալանսավորում, ՀՀ-ի իշխանավորները հենվել են բացառապես Ռուսաստանի վրա, միաժամանակ՝ արդյունավետ չգտնվելով հենց Արևմուտքի հետ աշխատանքում։ Սա հանգեցրել է ԼՂ-ի կոնֆլիկտի լուծման հնարավորության կորստի օրինակ՝ 2000-ականներին, երբ միջազգային հանրությունը հակված էր Կոսովոյի անկախացմանը, մինչդեռ անգամ այսօր ՀՀ-ն անգամ չի ճանաչել այդ երկրի անկախությունը։ Սոսի Թաթիկյանը գտնում է, որ իշխանությունը պետք է գնա արտաքին քաղաքականության արտաքին դիվերսֆիկացիայի, արժեքների վրա հիմնված խոսակցություն վարելով Արևմուտքի հետ։

Տիկի՛ն Թաթիկյան, արդյոք մոտ կհամարե՞ք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու օրը կամ գուցե՝ պայմանագրի կնքումը։ Վերջին շաբաթներին ակտիվ գործըթնացներ են գնում՝ Թբիլիսիում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարարները, և օգոստոսին հնարավոր է Փաշինյան-Ալիև հանդիպում Բրյուսելում։

-Կարծում եմ բանակցություններն արդեն մի քանի ամիս է՝ սկսվել են տարբեր ֆորմատներում և տարբեր մակարդակներով։ Խաղաղության պայմանագրի կնքում մոտ համարում եմ, թե՝ ո՞չ․ անկեղծ ասած՝ այդքան էլ լավատես չեմ։ Ես գտնում եմ, որ մենք պետք է խոսենք խաղաղության մասին։ Դիվանագիտական առումով դա շատ ճիշտ է, քանի որ մենք պատերազմի պատրաստ չենք և չենք ուզում պատերազմ բնականաբար։ Հիմա ցանկացած պատերազմ լինելու է ի վնաս մեզ, և ունենալու ենք նոր կորուստներ։ Հետևաբար, այո, մենք պետք է հայտարարենք խաղաղության օրակարգի մասին։ Սակայն միաժամանակ մենք պետք է մատնացույց անենք, որ Ադրբեջանի հռետորաբանությունը և նաև գործողությունները չեն վկայում Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ գնալու խաղաղության համաձայնագրի, քանի որ Ադրբեջանը փորձում է ռազմաքաղաքական շանտաժի միջոցով պոկել բացարձակ անընդունելի և մեծ բաներ, որոնք միջազգային նորմերի հետ աղերս չունեն։ Այդտեղ շատ դժվար է կողմնորոշվել, թե ինչ ռազմավարություն և տակտիկա որդեգրել։ Ինձ թվում է, որ իշխանություներն ինչ-որ քայլեր անում են ճիշտ, սակայն դա նաև պետք է բարելավել, ավելի լավ անել։ Ես գտնում եմ, որ խաղաղության համապարփակ համաձայնագիրը շատ բարդ է, և դա պետք է հնարավորին չափով թեմատիկ հարցերի բաժանել։ Եթե փորձենք բոլոր հարցերը մի համաձայնագրով լուծել, ես վախենամ՝ էլի կրկնվի նախորդ 27 տարվա պատմությունը։

-Մեկ ճշտում այսինքն Դուք գտնում եք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կնքեն տարբեր պայմանագրեր, օրինակ՝ մեկը ապաշրջափակման հարցով, մյուսը՝ սահմանազատման և սահմանագծման, և ենթադրենք՝ հարաբերությունների կարգավորման մասով էլ առանձի՞ն։

-ես գտնում եմ, որ պետք է բաժանել առաջին՝ դելիմիտացիա և դեմարկացիա, երկրորդ՝ այդ ճանապարհների ապաշրջափակում, պետք է Արցախի հարցը հնարավորինս դուրս թողնել։ Ես չեմ հասկանում այն շրջանակներին, որոնք պնդում են, որ Արցախի ստատուսի հարցը պետք է լուծել։ Այս աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախի հետ կապված ցանկացած հարց, մանավանդ՝ կարգավիճակի հետ կապված հարցն ընդհանուր փաթեթի մեջ ներառելը լինելու է ի վնաս մեզ և ի վնաս Արցախի։ Անվտանգության և իրավունքների հարցերն ուրիշ են, դրան կանդրադառնանք, բայց ինչքան տարանջատենք ստատուսի հարցը, դա այնքան բարենպաստ իրավիճակ կստեղծի։

Հակառակ դեպքում, երբ փորձենք Ադրբեջանի հետ բոլոր ցավոտ հարցերը լուծել, հանգելու ենք նրան, ինչ կար նախորդ 27 տարում, երբ փուլ առ փուլ տարբերակը չէր ընդունվում, խոսում էին փաթեթային տարբերակի մասին, որը հանգեցնում էր կարգավիճակի հարցին, որն ամենադժվար հարցն էր և հետևաբար՝ մյուս հարցերն այդպես էլ չլուծվեցին, օրինակ՝ միջազգային խաղաղապահների տեղակայումը, անվտանգության երաշխիքը, Արցախի կառավարման ինստիտուտների պահպանումը։ Արդյունքում՝ հանգեցինք «տուպիկի», ինչն էլ հանգեցրեց պատերազմի։ Մենք պետք է խուսափենք նույն իրավիճակի կրկնությունից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան