Ռազմարդյունաբերության ոլորտում մեծ փոփոխություններ չկան․ մասնավոր ներդրումներ են պետք, պետականը բավարար չէ․ Հայկ Չոբանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը Factor TV-հարցազրույցում Հայաստանում գիտության և կրթության, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը դիտարկում է իբրև հույժ կարևորության առաջնահերթություն։ Ժամանակակից աշխարհը տեխնոլոգիական նորարարությունների, մրցակցության վրա է կառուցված։ Հայաստանը, ըստ Չոբանյանի, թեև գտնվում է գեոպոլիտիկ ծանր դաշտում՝ կան կրիտիկական մարտահրավերներ, բայց պետությունն ունի մրցակցային առավելություններ՝ գիտելիքը և կրթությունը։ Բարձր տեխնոլոգիաների, դրանց կիրառման, գիտահետազոտական զարգացման ոլորտներում, ըստ նրա, Հայաստանն ունակ է խոշոր մարտահրավեր ներկայացնել։ Ըստ նրա՝ ռուսական կորպորացիաների մուտքը Հայաստան ցույց է տվել, որ ՏՏ ոլորտը կենսունակ է, և ունի կլանման ավելի մեծ հնարավորություններ, քան սովորաբար պատկերացրել են։ Հայկ Չոբանյանը որպես դրական օրինակ է բերում արևմտյան պետությունների զարգացումների օրինակը, հաջողված պատմություններ տեխնոլոգիաների ոլորտում, որոնց պետք է ձգտի Հայաստանը։ Պատերազմում պարտության պատճառներից հիմնականը նա համարում է արդյունաբերություն չունենալը, ինչը հետևանք է խոշոր գործարանների հաստոցների ապամոնտաժման և վաճառքի։ Խոսելով ռազմարդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների կապի մասին՝ ասում է, որ հայկական ընկերություններն ունակ են լուրջ խնդիրներ լուծել, սակայն պետական կարողությունները բավարար չեն մեծ փոփոխություններ առաջացնելու համար, կառավարությունը պետք է խթանի մասնավոր նեդրումները։ Առաջին քայլ կարող է լինել վենչուրային պետական հիմնադրամի գործարկումը։

-Պարո՛ն Չոբանյան, ժամանակակից աշխարհը տեխնոլոգիական նորարարությունների, մրցակցության վրա է կառուցված։ Նավթ ու գազ ունեցող պետությունները գուցե կարիք չունեն ապավինել բարձր տեխնոլոգիաներին, որ բարեկեցություն և անվտանգություն ապահովեն, բայց շատերը գնում են դրան։ Նավթ ու գազ չունեցող Հայաստանը անկախության 30 տարում խնդիր չի դրել օրինակ՝ տնտեսությունը, անվտանգության ոլորտը բարձր տեխնոլոգիաների վրա հիմնել և դրա արդյունքը 2020-ին երևաց։ Ընդհանրապես՝ գիտական ի՞նչ պոտենցիալ կա Հայաստանում և ինչպիսի՞ ծանրության խնդիրներ է ունակ լուծել բարձր տեխնոլոգիական ոլորտը։

-Այո, ճիշտ եք։ Տեխնոլոգիաներն արդեն աշխարհի զարգացման աներկբա ճանապարհն են։ Բոլոր երկրներն են անխտիր գնում այդ ճանապարհով, և եթե տարիներ առաջ մենք կարող էինք խոսել մեր երկրի մասին՝ որպես առանձնահատուկ երկիր, որովհետև մենք այլ ճանապարհ չունենք, ապա այսօր, ինչպես դուք նշեցիք, այն երկրները, որոնք բազմաթիվ այլ ճանապարհներ ունեն զարգանալու, երկարաժամկետ ռազմավարությունները կապում են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հետ։ Ներդրումներ են կատարվում, որոնց հիմնարար մասը կրթական համակարգում և հատկապես՝ բնագիտական կրթության, ինչպես ժամանակակից աշխարհում ընդունված է կոչել Steam Education-ը, որը ներկա աշխարհի և առաջիկայի հիմնական մրցակցային առավելությունն է։

Մեր հիմնական մրցակացային առավելությունը գիտելիքն ու կրթությունն է, որովհետև մեր երկիրը , ի տարբերություն այլ երկրների, գտնվում է բավականին ծանր գեոպոլիտիկ դաշտում, ինչը նշանակում է, որ ՀՀ-ի մարտահրավերները շատ ավելի կրիտիկական են, և դրանք նաև մեծ ու անակնկալային պետք է լինեն՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանային խաղացողների քանակը մեր շուրջ, հաշվի առնելով պատմական դժվարությունները, որ ունեն մեր շուրջը գտնվող բոլոր երկրները և այն երկրները, որոնք հետաքրքրություն ունեն այս ոլորտում, և, իհարկե, հաշվի առնելով այն գիտակցական և կորպորատիվ, պետական կառավարման ցածրագույն մակարդակը, որում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը։

Մենք այս բոլոր արժեքների մասին, ցավոք սրտի, խոսել ենք անվանական, չհասկանալով դրա էությունը, խորամուխ չլինելով և չհասկանալով մեծամասամբ, թե ինչի մասին ենք խոսում։ Դանդաղկոտ, ծանր քայլերով ենք շարժվում առաջ, մեր արձագանքները ոչ միայն դանդաղ են, այլև չկան և հիմա էլ շարունակում ենք նույն կերպ։

-Կարծես պատերազմից հետո հիշեցինք, որ հայկական բանակի՝ տեխնոլոգիապես հարուստ լինելու դեպքում կհաղթեր Ադրբեջանին։ ՀՀ-ն պատերազմում բլոկադայի ենթարկվեց, և զենքի ներկրման լուրջ խնդիրներ եղան։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն սուվերեն ռեսուրսները պիտի մեծացնի՝ զենքի և զինատեսակների արատդրություն հենց ՀՀ-ում։ Ռազմարդյունաբերության կոմիտեն երկար դադարի հետո ունեցավ ղեկավար՝ Արտյոմ Մեհրաբյանը։ Ի՞նչ է արվում սուվերեն ռազմարդյունաբերական համալիր ստեղծելու ուղղությամբ, Դուք ԲՏԱ նախարարն էիք, և պիտի որ տիրապետեք։

-Ես փորձեմ ընդհանուր պատասխան տալ, որովհետև դետալներին տեղյակ չեմ։ Պարոն Մեհրաբյանը իմ՝ նախարար լինելու շրջանում ղեկավարում էր ձեռնարկություններից մեկը և դա լավ է, որովհետև ինքը ղեկավարել է ռազմարդյունաբերական ձեռնարկություն, և առնչվել է շատ խոսվող խրթին խնդիրներին։ Սա դրական առումով։ Եվ երկրորդը՝ այնուամենայնիվ, մենք մեծ փոփոխություններ չենք տեսնում, և ես կարծում եմ, որ պետական կարողությունները բավարար չեն մեծ փոփոխություններն արձանագրելու համար։ Մենք հայտարարել ենք մեր պատրաստակամության մասին և հայտարարել ենք մի շարք ծրագրեր, թե փակ սենյակներում, թե հրապարակային, և ոչ միայն արդյունաբերական բնույթի, այլև զորատեսակների մասին, ինչից նաև այս տաղավարում ենք խոսել։

Երկակի տեխնոլոգիաների կամ ռազմարդյունաբերական ոլորտում մեզ անհրաժեշտ է խթանել մասնավոր ներդրումներ։ Ես ուզում եմ, որ պետությունը օր առաջ հայտարարի պետական վենչուրային հիմնադրամի մասին, և, կարծում, եմ նրա ներդրումները պետք է գնան այն ձեռնարկություններին, ստարտափերին, որոնք ՀՀ-ի համար ռազմավարական նշանակության տեխնոլոգիաների վրա են աշխատում։ Պետական հիմնադրամները պետք է աշխատեն երկրի՝ ռազմավարական նշանակություն ունեցող ուղղությունների հիման վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան