ԱՀԿ-ի ղեկավարը կապիկի ծաղիկի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել

Լուրեր

11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կապիկի ծաղիկի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել։

«Հաշվի առնելով բոլոր պատճառները ՝ ես որոշում եմ կայացրել հայտարարել, որ կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումը առողջապահության ոլորտում միջազգային մակարդակով արտակարգ իրավիճակ է»,- Interfax-ի փոխանցմամբ՝ ասել է նա ԱՀԿ արտակարգ իրավիճակների կոմիտեի երկրորդ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Կոմիտեն այդ հարցի շուրջ համաձայնության չի եկել։

ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ այժմ ավելի քան 16,000 դեպք է գրանցվել 75 երկրում: Նա հավելել է, որ բռնկման հետևանքով մինչ այժմ գրանցվել է մահվան 5 դեպք։

Հիշեցնենք, որ հիվանդությունը նախկինում արձանագրվում էր Աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում: Հիվանդության հարուցիչ վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:

Ներկայումս արձանագրվում է վարակի փոխանցումը մարդուց մարդ: Փոխանցումը հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումն օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով:

Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, որոնք ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղիկի ախտանշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, որոնք պատվաստվել են բնական ծաղիկի դեմ, ունեն որոշակի պաշտպանվածություն նաև կապիկի ծաղիկից:

Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ նորածինների, երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում:
Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով: