«Մեր ճակատագիրն անորոշ է»․ ինչո՞ւ էր դադարեցվել մանկատան սաների բնակարանների նվիրաբերման ծրագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Աբովյան քաղաքում գտնվող այս շենքը կառուցվեց 2010-ին ու մանկատան շրջանավարտներին հատկացվեց՝ անհատույց բնակվելու իրավունքով։  Շենքում 18 ընտանիք է ապրում։ Բնակարանների իրավական կարգավիճակը շարունակում է անորոշ մնալ, չնայած նրան, որ  2020թ-ին ընդունվեց որոշում, համաձայն որի 10 տարի բնակվելուց հետո բնակարանները պետք է նվիրաբերվեն շահառուներին։ 

Սրբուհի Աղաբաբյանն արդեն 12 տարի է՝ Աբովյանի այս շենքում է բնակվում, բնակարան թեև ստացել են ներքին հարդարումը չավարտած վիճակում,  կարողացել են այս տարիների ընթացքում ուժերի ներածին չափով վերանորոգել ու հարմարավետ պայմաններ ստեղծել։ Հիմա ավելի շատ անորոշությունն է խնդիրներ ստեղծում՝ նորոգեն ու էլի գումար ծախսե՞ն այս բնակարանների վրա, թե՞ ոչ։ Գուցե այն այդպես էլ իրենց սեփականությունը  չի դառնում։

Նույն շենքի 4-րդ հարկում Մակարյանների ընտանիքն է ապրում՝ 4 երեխաների հետ։ 12 տարի էլ Մակարյաններն են այստեղ բնակվում, նրանք էլ պատկերացում չունեն՝ բնակարանը կնվիրաբերվի իրենց, թե՞ ոչ։ Նույն խնդիրը բոլոր հարևաններն են մատնանշում։

Բնակարանների նվիրաբերման գործընթացը ձգձգվում է, որովհետև դատախազությունը մոտ մեկ ամիս առաջ քրեական գործ հարուցեց՝ պաշտոնեական անփութության հոդվածով։   Բնակարանների նվիրաբերության պետական ծրագրում չարաշահման դեպքեր էին բացահայտվել, ընդգրկվել էին դրա իրավունքը չունեցող մանկատան նախկին սաներ ու նույնիսկ մահացած մարդ։ 

Երբ 20 տարի առաջ բնակարնները տրամադրվեցին մանկատան նախկին սաներին՝ անհատույց բնակվելու նպատակով, նրանց տեղեկացրել էին, որ 6 ամսից ավելի ժամկետով այլ բնակավայր տեղափոխվելու դեպքում պետք է տեղեկացնեն նախարարությանը, որովհետև այդ պարագայում պետությունը տունը հետ էր վերցնելու:  Ու հիմա պարզվում է, որ 70 շահառու այսպայմանը խախտել է։ Ըստ դատախազության տվյալների, 27 շահառու 2019 թ.-ից սկսած 1 տարվա կտրվածքով 6 ամսից ավելի գտնվել է Հայաստանից դուրս, ընդ որում, նրանցից 15-ը՝ առնվազն վերջին 2 տարին անընդմեջ, իսկ 47 շահառու վերջին 10 տարվա կտրվածքով 1 տարվա ընթացքում առնվազն 6 ամիս չի օգտագործել էլեկտրաէներգիա։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետը վստահեցնում է․ գործընթացն արդեն սկսված է, հերթով կկանչեն, իսկ ինչ վերաբերում է ծանոթ-բարեկամի միջոցով խնդիրները լուծելու խոսակցություններին, դա բացառում է։   

Մանկատան նախկին սաներին բնակարանով ապահովելու ծրագիրը վերագործարկվել է 3 տարի առաջ. 258 սան բնակարանի գնման վկայագիր է ստացել՝յուրաքանչյուրը 6 միլիոն 300 հազար դրամի չափով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան