Ո՞ւմ համար է միլիոնավոր դոլարների չգնահատված ռիսկով օրենքը․ Medialab-ի անդրադարձը

Լուրեր

10.07.2026 | 02:01
ԱԱ-2026․ Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 23:46
Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
09.07.2026 | 23:35
Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը. «Մայր Հայաստան»-ը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման առնչությամբ
09.07.2026 | 23:14
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն
09.07.2026 | 23:00
Արևմտյան Եվրոպայում դիտարկումների պատմության ամենաշոգ հունիսն է գրանցվել․ Գերմանիայում հունիսյան շոգից ավելի քան 5000 մարդ է մահացել
09.07.2026 | 22:52
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց Մալթայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 22:44
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
09.07.2026 | 22:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.07.2026 | 22:17
ՄԱԿ-ին հայտարարություն է ներկայացվել՝ Ադրբեջանում բանտարկված 9 կին լրագրողներին ազատ արձակելու կոչով
09.07.2026 | 22:04
Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտը» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:55
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են կրթության, մշակույթի և Ֆրանկոֆոնիայի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
09.07.2026 | 21:42
ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներին Էրդողանի արտասովոր նվերը Եվրոպայում մաքսային ստուգումների պատճառ է դարձել
09.07.2026 | 21:27
Սոֆիա Բաղրամյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
09.07.2026 | 21:19
«Ուիմբլդոնի» կանանց մրցաշարում հայտնի են եզրափակիչի մասնակիցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:07
Մանվել Վարդանյանը՝ մինչև 10 տարեկանների Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բոլորը

Հունիսի 18-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրած «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը թերևս ամենախնդրահարույցներից մեկն է, որը կարող է դանդաղ գործողության ռումբ դառնալ ՀՀ բյուջեի և հարկատուների համար: Հուլիսի 21-ին լրանում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետը, երբ ընկերությունները կարող են դիմել հետադարձ ուժ ունեցող նոր դրույթով և արդեն առանց նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրավունք երկարաձգել․ գրում է medialab.am-ը։

Նման «հանքամետ» օրենք անգամ նախկին վարչակազմերի օրոք դժվար է գտնել, որն իր հերթին Հայաստանի ներկա և ապագա սերունդների համար առնվազն Ամուլսարի հանքի դեպքով կարող է վերածվել բառի բուն իմաստով ամենաթանկ նախագծի՝ միլիոնավոր դոլարներ արժենալով ՀՀ հարկատուների համար: Դրան զուգահեռ Հայաստանի պետական մարմինների համար հանրային շահը պաշտպանելու առումով ստեղծելով պարտվողի դերում հայտնվելու մշտական ռիսկ։

Այժմ հերթականությամբ։

Սա հիմնավորելուց հետո նոր կանդրադառնանք պետության համար առաջացած ռիսկերին։

Կարճվեց Ամուլսարին վերաբերող քրեական վարույթը։ Բայց հանքի շահագործման հարցում դեռևս կան խնդիրներ, մասնավորապես, իրավունքով սահմանված ժամկետներն արդեն իսկ խախտված են։ Ընկերության շինարարական աշխատանքների փուլը սահմանված էր մինչև 2021 թ. հունիսի 1-ը, որից հետո պետք է սկսվեր հանքաքարի արդյունահանման փուլը։ Այս իրավիճակում, օրենքի համաձայն, ընկերությունը պետք է դիմեր նախագծի փոփոխության (Հոդված 57) կամ երկարաձգման (Հոդված 55) համար, ինչն էլ իր հերթին պահանջում է նոր ՇՄԱԳ։

Ամենայն հավանականությամբ, ընկերության համար զանգվածային բողոքներից և ԷԼԱՐԴ-ի կողմից բարձրացված հարցերից հետո նոր ՇՄԱԳ հաջողությամբ անցնելը լրջագույն աշխատանք է պահանջելու։

Չէր բացառվում նաև, որ լիազոր մարմինը կամ հանրությունը պահանջեին նոր նախագծում ներառել ԷԼԱՐԴ-ի զեկույցով առաջարկվող՝ հնարավոր ռիսկերի կառավարման մեխանիզմները (ինչը լրացուցիչ ծախսեր կենթադրեր), այլ ոչ թե դրանց շուրջ խոստումներ տալ, կամ ընկերությունն առնվազն պարտավոր կլիներ հիմնավորել դրանց անհրաժեշտության իսպառ բացակայության մասին։ Պարզ է, որ ընկերության համար նոր ՇՄԱԳ փորձաքննություն անցնելը, մեղմ ասած, ծայրահեղ ոչ ցանկալի տարբերակ էր։

Հիշեցնենք, որ օրենսգրքով հանքարդյունահանման իրավունքը կազմված է միաժամանակ չորս փաստաթղթից՝ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն, օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիր, լեռնահատկացման ակտ և համապատասխան փորձաքննություններ անցած նախագիծ: Ուստի, լիարժեք իրավունքի համար անհրաժեշտ է ՇՄԱԳ փորձաքննության ԵՆԹԱՐԿՎԱԾ նախագիծ, առանց որի ընկերություններին արգելվում է հանքարդյունաբերությամբ զբաղվել (գործող Ընդերքի մասին օրենսգիրք, հոդված 50, մաս 2)։

Սա նշանակում է, «Լիդիանը» ցանկացած նոր նախագծով (երկարաձգված ժամկետներով) աշխատելու իրավունք ունենալու համար կրկին պետք է ՇՄԱԳ անցներ։ Ընդ որում՝ սա էական հանգամանք է ոչ միայն պետական մարմինների կամ ընկերության, այլև «Լիդիանի» ցանկացած նոր պոտենցիալ ներդրողի կամ վարկատուի համար։

Ավելին, իրավաբանական համայնքի համար դեռ քննարկման հարց է՝ արդյոք իրավունքի ժամկետները առանց փաստացի փորձաքննության, օրենքի ուժով երկարաձգելը ինքնին չի՞ հակասում գործող օրենսգրքի վերոնշյալ դրույթին, որ առանց փորձաքննության ենթարկված նախագծի ընդերքօգտագործումն արգելվում է (Ընդերքի մասին օրենսգրքի երկու հոդվածների հնարավոր հակասություն՝ հոդված 50, մաս 2, հոդված 55.1, մաս 5)։

Ընկերությունը սակայն ժամկետի ավարտից հետո արդեն մեկ տարի է՝ համապատասխան հոդվածներով երկարաձգման համար չի դիմել, փոխարենը այդ ընթացքում Կառավարությունը լուծում է այս խնդիրը՝ օրենք փոխելով։

Մասնավորապես, հնարավորություն է տրվում որոշ հանգամանքների դեպքում ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգել՝ արդեն առանց նոր ՇՄԱԳ անցնելու։ Ավելին, սրանով հակասություն կա նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և Ընդերքի մասին օրենսգրքի մեջ, քանի որ առաջին օրենքը հստակ պահանջում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում՝ առանց բացառությունների։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։