Ադրբեջանում ԵՄ-ի հետ կնքված էներգետիկ հուշագիրը դժգոհությամբ է ընդունվել

Լուրեր

11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
Բոլորը

Բաքուն ու Բրյուսելը նախօրեին ստորագրեցին էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր, որը բավական իրարամերժ տրամադրություններ է առաջացրել ադրբեջանցիների շրջանում։ Փաստաթուղթը ստորագրել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոնդ դեր Լեյենը։  Ադրբեջանի քաղաքացիական հասարակության և ակտիվիստների կարծիքով Եվրոպան ևս մեկ գործարքի է գնում Ալիևի ռեժիմի հետ, որը կոպտորեն խախտում է մարդու իրավունքները։

Սոցցանցերում այս առումով օգտատերերը բավական ուշագրավ մեկնաբանություններ են արել․«Սրանով կարելի է փակված համարել  ադրբեջանական ընդդիմության «եվրոպական գիրքը», «Ինձ զարմացնում է այն, որ գրեթե ամբողջ ընդդիմությունը կամ նրանք, որոնք իրենց կոչում են ընդդիմադիրներ՝ ծափահարում են այսօրվա հուշագրին և ոչ ոք չի հարցնում եվրոպացիներին, ինչո՞ւ են նրանք գնում Ալիևի ռեժիմի հետ հերթական գործարքին։ Ի՞նչ է լինելու այս երկրում  մարդու իրավունքների հետ», «Մի բան ակնհայտ է. Եվրոպային միայն Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներն են պետք։ Նրանք թքած ունեն մարդկանց խնդիրների վրա»։

Եվրոպայում բնակվող ադրբեջանցի բլոգեր  Մանաֆ Ջալիլզադեն էլ թվիթերյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ո՞վ է ասում, որ Եվրոպան աջակցում է մարդու իրավունքներին։ Նրանք, ովքեր հավակնում են պաշտպանել մարդու իրավունքները, ադրբեջանական ժողովրդի իրավունքները վաճառել են Ալիևի գազի հետ։ Այսպիսով՝Եվրոպան պահում է բռնապետ Ալիևին իշխանության ղեկին ևս 10 տարի։ Եվրոպան հետաքրքրված չէ ադրբեջանցիներով, որոնք Ալիևի կողմից ամեն օր խոշտանգվում են»,-գրել է Ջալիլզադեն։

BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում էլ իրավապաշտպան Անար Մամեդլին հայտարարել է, որ Ադրբեջանում ԵՄ-ի համար պետք է առաջնային լինեն մարդու իրավունքների հարցերը։

«Մենք շատ կցանկանայինք, որ Եվրամիությունը աջակցեր Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, օրենքի գերակայությանը և համապատասխան ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը: Բայց, ցավոք, էներգետիկ խնդիրները համեմատաբար երկրորդ պլան են մղել այս թեմաները։ Հատկապես ուկրաինական պատերազմից հետո մենք ավելի շատ տեսնում ենք այդ միտումը»,- ասել է նա։ Մամեդլին նշել է, որ ԵՄ-ն որևէ կերպ չի արձագանքել նաև իրավապաշտպանների ու լրագրողների ապօրինի ձերբակալություններին ու նրանց նկատմամբ իրականացված բռնություններին։

Նա հավելել է, որ ԵՄ-ն պետք է քաղաքական ճնշում գործադրի Ադրբեջանի իշխանությունների վրա մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման համար։

Էմմա Չոբանյան