Կվերանորոգվի Կրասարի եռաթռիչք կամուրջը. դրանով է անցնում հարևան Սեպասար տանող միակ ճանապարհը․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Աշոցք խոշորացված համայնքի Կրասար բնակավայրի՝ պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված վթարային կամուրջը, որով անցնում է հարևան Սեպասար գյուղին կապող միակ ճանապարհը, կվերանորոգվի։

Կրասար բնակավայրի վարչական ղեկավար Գեղամ Գևորգյանի տեղեկացմամբ, իրենք դադարեցրել են ավտոմեքենաների եթևեկությունը, որովհետև վտանգավոր էր։ Ըստ նրա, այս հուշարձանի վիճակը ուսումնասիրվել է տարբեր մասնագետների կողմից, նախագիծ-նախահաշվի գումարն արդեն փոխանցված է, այն կազմում է մոտ 8,5 միլիոն դրամ։

«Մինչև մի անգամ էլ չգան, վերջնական ուսումնասիրություն չկատարեն, չեն կարողանա հաշվարկել՝ ինչքան գումար կպահանջվի ամբողջապես վերանորոգելու համար, պիտի վերակառուցվի՝ պահպանելով տեսքը։ Սա 1873 թվականի կամուրջ է, ճիշտ այսպիսի կամուրջ ունենք Արևմտյան Հայաստանում, Կարս քաղաքում, ուղղակի Կարսինը վեց թռիչքով է, մերը՝ երեք»,-ասաց Գեղամ Գևորգյանը։

Կամուրջը գտնվում է Կրասար գյուղից 2 կիլոմետր հարավ-արևմուտք՝ Ախուրյան գետի վտակներից մեկի վրա։ Այդ տարածքն այժմ ներառված է «Արփի լիճ» ազգային պարկի ցանկում։

Կամուրջն արժեքավոր է որպես 19-րդ դարի եռաթռիչք հորինվածքով ինժեներա-ճարտարապետական կառույց։ Այն Կառուցված է սև և կարմիր կոպտատաշ տուֆերից, իսկ կամրջի թռիչքների եզրագոտիները սրաբատաշ քարերից են։ Ըստ Ղևոնդ Ալիշանի «Շիրակ» գրքի հիշատակումների, կամուրջը կառուցվել է 1873 թվականին Ստեփանոս Անանիկյանցի կողմից։

Այն վթարային է դարձել խորհրդային տարիներին, խմելու ջրի խողովակաշարի անցկացման հետևանքով։ Հաճախակի գրանցվող երկրաշարժերը ևս իրենց ազդեցությունն են թողել կառույցի վրա։

Ըստ վարչական ղեկավարի, այս սեզոնին մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս պատմամշակութային բացառիկ հուշարձանը տեսնելու։ «Այս տարածքն՝ անտառներով, «Արփի լիճ» ազգային պարկին է հանձնված, անասուններ չեն մտնում, զբասաշրջիկները վրաններ են խփում ու մնում են։ Անտառի մոտից երկու կողմից ճանապարհ կա, կարող ես գնալ Ամասայի ձորը»,-ասում է Կրասարի վարչական ղեկավար Գեղամ Գևորգյանը։


Արմիկ Մովսիսյան