Պուտինին միջուկային սպառնալիքի խաղաքարտն է մնացել․ Արևմուտքը նրան «ծնկի բերելու» որոշում է կայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
Բոլորը

Քաղաքագետ Սարո Սարոյանը Factor TV-ի հարցազրույցում վերլուծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հավանական սցենարը՝ հիմք ընդունելով ուկրաինական պատերազմի ներկա ընթացքը։ Քաղաքագետը նշում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան Հարավային Կովկասն իրենց ազդեցության գոտի դարձնելու ծրագիր ունեն, ուր Արևմուտքը չպիտի մտնի և որևէ դեր չպիտի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում։ Ըստ ռուս-թուրքական ծրագրի՝ դրված է հայկական գործոնի վերացման, ՀՀ-ի՝ բանակ չունենալու նպատակադրումը։ Սակայն Սարո Սարոյանը նշում է, որ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմի ներկա ընթացքը փլուզել է ռուս-թուրքական պայմանավորվածությունը։ Ավելին՝ դրված է Ռուսաստանի հետագա գոյության հարցը։ Այս իրավիճակում քաղաքագետը կանխատեսում է Ռուսաստանի ազդեցության կտրուկ նվազում Կենտրոնական Ասիայում, Արևելյան Եվրոպայում, ու նաև՝ Հարավային Կովկասում։

-Պարո՛ն Սարոյան, երկու օր առաջ Երևանում էր, իսկ այսօր՝ Բաքվում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ում Ալիևն է ընդունել։ Քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ընթացքը, խաղաղության պայմանագրի, հաղորդակցության ուղիների բացման և հումանիտար հարցեր։ Բրյուսելի հանդիպմանը որոշվել էր Ալիև-Փաշինյանը հանդիպում կազմակերպել հուլիս-օգոստոս ամսիներին։ Ինչքանո՞վ է հավանական, որ սկսվեն խաղաղության բանակցություններ, մանավանդ, որ ՀՀ ԱԽ քարտուղարն էր ասել՝ հույս ունի, որ մոտ շրջանում խաղաղության պայմանագրի քննարկման առարկայական հանդիպումներ կլինեն և կկարողանան առաջ շարժվել։ Ասել էր՝ արտգործնախարարություններն այս ուղղությամբ աշխատում են և առաջընթացի հույս ունի։

-Նախ՝ արտաքին քաղաքական իրավիճակը պետք է լավ հասկանալ և այդ տեսանկյունից է պետք դիտարկել, թե ինչ է կատարվում Հարավային Կովկասում, ինչ վիճակում է գտնվում «բրյուսելյան ֆորմատը»։ Այդ տեսանկյունից դիտելով՝ պետք է ասել, որ Ռուսաստանը, որ մինչ այս պահը համարվում է Հարավային Կովկասում ազդեցություն ունեցող, և բոլորն ի վերջո ստիպված են հաշվի նստել այդ հանգամանքի հետ, սակայն որոշակի բարդությունների առաջ է կանգնած թե՛ Ռուսաստանը, թե՛ իր ազդեցության ծավալման գործընթացը։ Եվ դրանով պայմանավորված՝ Հարավային Կովկասում տեղի են ունենում բոլորովին այլ գործընթացներ, գոնե հիմքերը դրվում են այդ քաղաքականության։ Այն ռուս-ուկրաինական պատերազմը որ կա, դրա նախերգանքը ղարաբաղյան պատերազմն էր։

Դա խնդիր ուներ Ռուսաստանի հարավային սահմաններն ապահովագրել և հնարավորություն ստեղծել, որպեսզի նա Ուկրաինայում նման կարգի պատերազմական գործողությունների մեջ մտնի և փորձի լուծել իր խնդիրները, ինչն առաջին հերթին կապված է Սև ծով դուրս գալու հետ։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ նման կարգի խնդիր ՌԴ-ն չէր կարող լուծել, եթե Թուրքիայի հետ չգար որոշակի համաձայնության։ Օսմանյան և Ռուսական կայսրությունների վերջին մի քանի հարյուր տարվա պատմությունը կապված են եղել Սև ծովում գերիշխանության հասնելու, նեղուցների խնդրի հետ։ Այդ տեսանկյունից՝ ոչինչ չի փոխվել և նման կարգի տեղաշարժ ապահովելու համար Ռուսաստանը նախ պետք է Թուրքիայի հետ պայմանավորվեր, որպեսզի կարողանար Սև ծովում մրցակից չունենալ կամ դիմագրավեր կոլեկտիվ Արևմուտքի դիմադրությանը։

-Իսկ ինչպե՞ս կնկարագրեք աշխարհաքաղաքական զարգացումների ներկա փուլը։

-Ներկա փուլում ղարաբաղյան պատերազմն իրականություն դարձավ և այդպիսով՝ Թուրքիայի և Ռուսաստանի պայմանավորվածություններն իրականություն դարձան։ Ռուս-ուկրաինական պատերազմը չբերեց այն վիճակի հաստատմանը, ծրագրերի իրականացմանը, որոնք իրենք պլանավորել էին, կոնկրետ՝ Ռուսաստանը պլանավորել էր։ Եվ հիմա ռուս-ուկրաինական պատերազմում եկել է մի այնպիսի իրավիճակ, երբ որ Ռուսաստանը ոչ մի կերպ չի կարողանում հասնել խաղաղության, պատերազմի դադարեցման և իր ձեռք բերածի ամրագրման։ Ուկրաինական կողմը ոչ միայն տարածքային զիջումների չի գնում, այլև պատերազմի դադարեցման չի գնում։ Ուկրաինայի նախագահը վերջերս ուղղակի նշեց, որ ուկրաինական բանակի առջև խնդիր է դրված հակահարձակման անցնել և ազատել ուկրաինական բոլոր տարածքները օկուպացիայից։ Դա նշանակում է, որ պատերազմը կդադարի և Ռուսաստանի հետ իրենք մեկ սեղանի շուրջ կնստեն միայն այն դեպքում, երբ ուկրաինական դրոշները կծածանվեն Ուկրաինայի ողջ տարածքի վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան