Ինչ սպասել ՌԴ Պետդումայի արտահերթ նիստից․ Ուկրաինային պաշտոնապես պատերազմ հայտարարելու անհրաժեշտությունից մինչև համընդհանուր մոբիլիզացիա

Լուրեր

16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Այսօր՝ հուլիսի 15-ին, Ռուսաստանի Դաշնության Պետդուման արտահերթ նիստ կանցկացնի։ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի գարնանային նստաշրջանն ավարտվել է հուլիսի 6-ին, և բազմաթիվ պատգամավորներ մեկնել են մարզեր։ Այս պայմաններում հրատապ արտահերթ նիստ հրավիրելը բազմաթիվ խոսակցությունների տեղիք տվեց շտապողականության պատճառների մասին՝ Ուկրաինային պաշտոնապես պատերազմ հայտարարելու անհրաժեշտությունից մինչև համընդհանուր մոբիլիզացիա սկսելը, գրում է DW-ն՝ ներկայացնելով մինչ այս պահը հայտնի տեղեկությունները։

Հուլիսի սկզբին Պետդումայի պատգամավորներն ավանդաբար մեկնում են իրենց ընտրատարածքներ՝ նախքան ամառային արձակուրդ գնալը։ Այսպես կոչված «Մարզային շաբաթվա» շրջանակներում նրանք հանդիպում են այն մարզերի բնակիչների հետ, որտեղից ընտրվել են։ Այս տարի պատգամավորները ստիպված կլինեն ընդհատել իրենց այցը. Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հուլիսի 10-ին հայտարարեց խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու մասին։

«Արտահերթ լիագումար նիստի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ կուտակվել են հրատապ լուծում պահանջող հարցեր։ Ի թիվս այլ հարցերի, կդիտարկվեն կառավարության նախաձեռնությունները»,- պարզաբանել էր Դումայի մամուլի ծառայությունը։

Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ հուլիսի 15-ին կայանալիք նիստում պատգամավորները կքննարկեն արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին փոխվարչապետ նշանակելու հարցը։ Երեկ համապատասխան բանաձևի նախագիծ է ներկայացվել Պետդումա։

«Չեմ զարմանա, եթե պարզվի, որ Մանտուրովին փոխվարչապետ նշանակելիս նրանք պարզապես մոռացել են սահմանադրության նոր փոփոխությունների մասին, ըստ որոնց՝ Պետդուման է հաստատում նոր նախարարներին և փոխվարչապետներին։ Սրա հետ մեկտեղ ստուգում են պատգամավորների մոբիլիզացվելու պատրաստակամությունը»,- ասել է քաղաքագետ Կոնստանտին Կալաչովը՝ մեկնաբանելով իրավիճակը։

Հուլիսի 15-ի նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է ուժային մարմիններին։ Մասնավորապես, հաստատման ներկայացված օրենսդրական փոփոխություններով ԱԴԾ-ն, Արտաքին հետախուզական ծառայությունը և այլ գերատեսչություններ այլևս հանրային ծառայություններ չեն մատուցի քաղաքացիներին։ Փորձագետների կարծիքով, սա կհանգեցնի իրավապահ մարմինների հաշվետվողականության նվազմանը: Սա վերաբերում է նաև նախագահի Հատուկ ծրագրերի գլխավոր վարչությանը, որը պատասխանատու է մոբիլիզացիայի համար:

Հուլիսի 15-ին բուն մոբիլիզացիայի մասին չի հայտարարվի։ Օրենքի համաձայն՝ նման որոշում է կայացնում ոչ թե Պետդուման, այլ Ռուսաստանի Դաշնության նախագահը հրամանագրով՝ «այդ մասին անհապաղ ծանուցելով Դաշնային խորհրդին և Պետդումային»։ Միաժամանակ, ըստ «Կոմերսանտ»-ի աղբյուրի, կառավարությունը պատրաստվում է օրինագիծ ներկայացնել, որը «հնարավորություն կտա դատապարտյալներին քավել իրենց մեղքը՝ ծառայելով բանակում»։

Հուլիսի 13-ի ուշ երեկոյան Պետդումայի պաշտոնական թելեգրամ ալիքը հայտարարեց, որ նիստի օրակարգում չեն լինի օրինագծեր, որոնք ենթակա են պարտադիր քննարկման Դաշնային խորհրդում: Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը նման օրենքների շարքին է դասում այնպիսի օրենքները, որոնք վերաբերում են պատերազմին և խաղաղությանը, դաշնային բյուջեին, հարկերին, միջազգային պայմանագրերի վավերացմանը և պետական սահմանի պաշտպանությանը:

«Ճակատագրական գործընթացները, ինչպիսիք են «ԼԺՀ» կամ «ԴԺՀ» միացումը Ռուսաստանին, կամ Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասի միացումը, դժվար թե լուծվեն արտակարգ դրության պայմաններում »,- կանխատեսում է քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Կալաչևը։

Տաթև Ֆռանգյան