Փաշինյանը հովանավորո՞ւմ է Ծառուկյանին. Հատիսի գագաթը սեփականաշնորհված է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2528 մետր բարձրությամբ Հատիս լեռան գագաթին երկու օր առաջ պաշտոնապես տրվեց Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքների մեկնարկը։ 33 մետրանոց արձանը կտեղադրվի մոտ 44 մետր բարձրությամբ պատվանդանի վրա։ Նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանը մտադիր է նաև թանգարան ու մոտ 5 կմ երկարությամբ ճոպանուղի կառուցել։ Վստահ է, որ մոնումենտալ արձան-համալիրը կդառնա տուրիզմի ուժեղ խթան։

Արձանի տեղադրման գաղափարն ի սկզբանե չէր ողջունել Հայ առաքելական եկեղեցին, նախագիծը նաև քննադատության արժանացավ տարբեր շրջանակների կողմից։ Դա Ծառուկյանին հետ չկանգնեցրեց մտադրությունն իրականացնելուց։ Այժմ քննադատության նոր ալիք է բարձրացրել այն, որ արձանը մտադիր են կառուցել բնության հուշարձանի կարգավիճակ ունեցող Հատիսի վրա։ Լեռան փեշերին պետական ցուցակում գրանցված տարբեր դարաշրջանների շուրջ 20 հուշարձան կա:

«Հենց Հատիսի գագաթին է ամենախոշոր համալիրը՝ բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոցը»,- ասում է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, հնագետ Համլետ Պետրոսյանը։

Ըստ Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի՝ բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը։ Այն մասին, որ արձանը լինելու է այդպիսի տարածքում, Կառավարության վերջին նիստում որևէ հիշատակում չեղավ, ավելին՝ վարչապետը ԲՀԿ առաջնորդի այս նախաձեռնությունը՝ Հատիս լեռան վրա տեղադրել Հիսուս Քրիստոսի արձանը, դրական գնահատեց և ընդգծեց, որ այն կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը:

««Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահը հանդես է եկել նախաձեռնությամբ` Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են Կառավարություն»,- ասել էր վարչապետը։

Փաշինյանը հույս էր հայտնել, որ նախագիծը կարճ ժամկետում կքննարկվի, քանի որ կարիք կա նաև մի շարք վարչական որոշումներ կայացնելու։ Հայաստանում պատմամշակութային հուշարձանները վերականգնելու կարիք կա, մի մասն էլ ոչնչացման եզրին է՝ նույն նիստում հայտարարեց Փաշինյանը։

Արձանի տեղադրման վերաբերյալ Կառավարության անդամները նիստում դիտարկումներ կամ կարծիքներ չհնչեցրին։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի ղեկավար Գարեգին Միսկարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն․ բացառում է Հատիսի գագաթին այդ նախագծի իրագործումը։ Պետք է թույլտվություն ստանային, հետո միայն աշխատանքներ իրականացնեին՝ ընդգծում է Միսկարյանը։

Չնայած նրան, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Կառավարության նիստում ոչ մի դիտարկում չէր հնչեցրել, կիրակի ուշ երեկոյան նախարարաությունը հայտարարություն տարածեց․ «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ, իր լիազորությունների և պատասխանատվության սահմաններում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը՝ պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին»։

Ուշագրավ է, որ նախարարության հայտարարության մեջ նշվում էր, որ Հատիս լեռան՝ որպես արձանի տեղադիրքի ընտրության վայրի մասին տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս, եթե որոշումը քննարկվել էր Կառավարության նիստում, ԿԳՄՍ նախարարը ներկա էր այդ նիստին, իսկ շինարարության հանդիսավոր արարողության մեկնարկին էլ մասնակցում էր Կառավարության մեկ այլ անդամ՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հայտարարելով, թե սա, գուցե, ամենամասշտաբային զբոսաշրջային նախագիծն է Հայաստանում։ Արդեն այսօր առավոտյան ԿԳՄՍՆ-ն խմբագրել էր ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարությունը՝ հանելով լրատվամիջոցներից տեղեկանալու մասին հատվածը։

Նախարար Դումանյանն էլ այսօր լրագրողների հետ զրույցում պնդել է, թե Փաշինյանը Կառավարության նիստում չի նշել, որ արձանը տեղադրվելու է Հատիս լեռան վրա․ գործադիրի ղեկավարը միայն գաղափարն է հավանության արժանացրել։

Եթե անգամ բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոցը եզակի չլիներ, ոչ ոք իրավունք չուներ ինքնակամ նման աշխատանքներ նախաձեռնել, եթե չկա համապատասխան մասնագիտական գերատեսչության գնահատականը՝ արձանագրում է հնագետ և մշակութաբան Համլետ Պետրոսյանը։

«Տեղի է ունեցել բացարձակ հանցագործություն, ինչպե՞ս կարելի է փորել առանց համապատասխան  թույլտվության»,- ընդգծում է հնագետը։

ՀՀ-ի որևէ գագաթի վրա արձան տեղադրելու անհրաժեշտություն չկա, ասում է Պետրոսյանը՝ հավելելով՝ հայկական մշակութային լանդշաֆտը, որը զբոսաշրջության բիզնեսի լավագույն բաղադրիչն է, կարևորվում է տաճարային կառույցներով ու խաչքարերով։

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից արդեն այսօր հայտարարություն տարածեցին, որ դիմել են պատկան մարմիններին՝ ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ու թույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար․ «Այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքներ»:

Գարեգին Միսկարյանն այս ամենում խնդիր է տեսնում՝ հիշեցնելով, որ Գագիկ Ծառուկյանն ու իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խնամիներ են։

«Կան խոսակցություններ, որ այս նախագծին, ինչպես նաև «Շանգրի Լա» խաղատանը Կառավարության աջակցությունը Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հեռու պահելու գինն է, որ մենք վճարում ենք Նիկոլ Փաշինյանի ձեռքով»,- ընդգծեց Միսկարյանը։

«Հետք» պարբերականն ահազանգում է մեկ այլ առերևույթ ապօրինության մասին․ ըստ հրապարակման՝ 2022 թվականի մայիս-հունիս ամիսներին Հատիս լեռան գագաթի շուրջ 140 հեկտար հողատարածք, այդ թվում՝ հնավայր-ամրոցի տարածքը, աճուրդային կարգով օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ Հողակտորների համար Կադաստրի կոմիտեից «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքի վկայական է ստացել 2022 թվականի հունիսի 14-ին։ Հողամասերի բնութագրերում նշված են, որ դրանք արոտավայրեր են։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Factor TV-ին հայտնեց, որ ուսումնասիրության գործըթնաց չի նախաձեռնվել, իրավասու մարմնի կողմից հանցակազմի հատկանիշներ ի հայտ բերվելու և Դատախազություն ներկայացվելու դեպքում կնախաձեռնվի համապատասխան իրավական գործըթնաց:

Շրջակա միջավայրի նախարարությունն էլ միայն օրվա ավարտին հաղորդագրություն տարածեց, որ թեև Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են Կառավարություն, սակայն արձանի տեղադրման տեղադիրքի ընտրության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացվել։

«Հիմնադրամի  կողմից արձանի շինարարությունն այս պահին կասեցված է, դրանք կմեկնարկեն միայն պատկան մարմինների կողմից շինարարական աշխատանքները սկսելու համար համապատասխան մասնագիտական և փորձաքննական եզրակացություններն ու թույլտվությունները ստանալուց հետո»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան