Աշխարհի բնակչության աճի տեմպն առաջին անգամ պակաս է եղել 1%-ից

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

Աշխարհի բնակչության աճի տեմպերը, 1950 թվականի վիճակագրության սկզբից ի վեր առաջին անգամ, նվազել են տարեկան մեկ տոկոսից ցածր։ Այս մասին հայտնում է «Երկրի բնակչություն» (Stiftung Weltbevölkerung – DSW) գերմանական հիմնադրամը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փորձագետները վերլուծել են ՄԱԿ-ի ժողովրդագրական վիճակագրությունը և եզրակացրել, որ այդ ցուցանիշը կազմում է 0,8 տոկոս։ Միաժամանակ, աշխարհում կյանքի տևողությունը, 2019 թվականի համեմատությամբ, նվազել է 1,8 տարով՝ մինչև 71 տարի։ Սա առաջին հերթին պայմանավորված է կորոնավիրուսային համաճարակով, բացատրում են հիմնադրամի վերլուծաբանները։

Այս անկումը չի նշանակում համաշխարհային ժողովրդագրական միտումների փոփոխություն՝ ընդգծում են հաշվարկների հեղինակները։ Բացարձակ թվով Երկրի բնակչությունը շարունակում է աճել. այժմ մոլորակում ապրում է 7,977,000,000 մարդ, մինչև նոյեմբերի 15-ը մարդկանց թիվը կհասնի 8 միլիարդի, կանխատեսում են ժողովրդագիրները։

Աշխարհի բնակչությունը ներկայում ավելանում է տարեկան մոտ 66 միլիոն մարդով կամ օրական 180․000-ով։ Ընթացիկ կանխատեսումների համաձայն՝ 2080-ականներին բնակչության թիվը կհասնի գագաթնակետին՝ մոտ 10,4 միլիարդ մարդ: Բնակչության շարունակական արագ աճը պայմանավորված է հիմնականում զարգացող երկրներում ծնելիության բարձր մակարդակով:

«Մոլորակի հարավում շատ կանայք դեռ ավելի շատ երեխաներ են ունենում, քան կցանկանային: Դրա մասին է վկայում ծնելիության բարձր մակարդակը, օրինակ, Աֆրիկայում՝ Սահարայից հարավ ընկած»,- նշել է Հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Անժելա Բերը:

Տարածաշրջանում մեկ կնոջը միջինը 4,6 երեխա է բաժին ընկնում, ինչը երկու անգամ գերազանցում է համաշխարհային միջինը: Պատճառը, ըստ Բեհրի, սեռական դաստիարակության բացակայությունն է և հակաբեղմնավորիչների վատ հասանելիությունը։

Տաթև Ֆռանգյան