Պուտինի համար ՀՀ-ն գաղութ է՝ իր աչքի փուշն է դարձել․ ավտորիտար ՌԴ-ն վտանգավոր է՝ ցավոտ քայլերի գուցե գնա․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանն է

-Պարո՛ն Թադևոսյան, Հայաստանի ինքնիշխանությունը և ժողովրդավարական ապագան շարունակում է վտանգված մնալ։ 44-օրյա պատերազմի, քաղաքական ցնցումների փուլը դեռ չավարտված՝ ակամայից հայտնվել ենք համաշխարհային մեծ հակամարտության տարածքում, ուր նաև արժեքային պայքար է գնում՝ բռնապետության և ժողովրդավարության, ինքնիշխանության և գաղութատիրության միջև։ Եվ կախված նրանից՝ Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ ինչպիսի ավարտ կունենա՝ Կրեմլը կհաղթի՞, թե՞ կպարտվի, դա ՀՀ-ի ինքնիշխանության և պետականության վրա ևս կազդի։ Ի՞նչ որակներ են պետք ՀՀ քաղաքացուն, պետությանը՝ չպարտվելու, պահպանելու պետականությունը, թույլ չտալու ինքնիշխանության կորուստ։ 

-Իրոք, շատ բարդ իրավիճակ է ձևավորվել, և ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական պատերազմն ազդում է և կշարունակի ազդել Հայաստանի վրա։ Դրա ազդեցություններից մեկը միգրանտների, այդ թվում՝ գաղտնի ծառայությունների միգրանտների հոսքն է Հայաստան։ Մենք պետք է հասկանանք, թե այդ քանակի և շատ բազմազան արժեհամակարգ ունեցող ռուս մարդկանց մուտքը Հայաստան և այստեղ հիմնավորվելն ի՞նչ հիմքեր է ստեղծելու, ասենք՝ հետագայում նույն ՌԴ-ի՝ այստեղ իր ազդեցության կետերն ունենալու համար։ Պետք է հասկանանք, թե ինչպես ենք այդ մարդկանց ինտեգրում, ադապտացնում, որ նրանք ծառայեն մեր հասարակության առջև կանգնած խնդիրներին։

Այստեղ այդ բարդությունն է գալիս, որ մենք չունենք հստակ ձևակերպած նպատակ, թե ինչ նպատակ է դնում մեր պետությունը։ Մեր հասարակությունն այդ համատեքստի մեջ չի մտածում։ Կայացած ազգերն ու հասարակությունները բազմազան են իրենց ճաշակների, հետաքրքրությունների, գաղափարների առումներով։ Բայց իրենք ունեն ընդհանուր տեսլական, որի շուրջ բոլորը համաձայն են։ Եվ եթե այնտեղ մտնում են մեծաթիվ միգրանտներ, այնտեղ շնորհիվ իրենց արժեհամակարգերի և կայուն գործոնների՝ կարողանում են այդ մարդկանց ադապտացնել, և ի վերջո՝ նրանք կարողանում են դառնալ քաղաքացի։ Քաղաքացիության սկզբունքն է, որ ստիպում է այդ երկիր մտած մարդուն ծառայել այդ պետությանը, ինչը մեզ մոտ, ըստ էության, չի լուծված արժեքի և մտածողության մակարդակում։

-Երևի թե մենք խնդիր ունենք հենց մեր մեջ քաղաքացիականության և մտածողության, արդյո՞ք որպես քաղաքացին մեզ տեր զգում ենք այս պետությանը, արե՞լ ենք իրավունքների և պարտականությունների ճշգրտում, թե՞ ոչ։ Երբ այս մարտահրավերները կան, ինչպիսի՞ որակներ ունենալով է, որ հայաստանյան հասարակությունը կկարողանա հաղթահարել դրանք։

-Շարունակեմ Ձեր հարցն ու գամ այդտեղ․ մենք մտածում ենք, որ մեր հասարակությունը պետք է քաղաքացիականանա, իսկ դա պարտադիր է ժամանակակից հասարակությունների համար, որովհետև զարգանում են այն հասարակությունները, որոնք զարգանում են, ոչ թե դոփում են տեղում, ովքեր դնում են ոչ թե գոյատևման, այլ զարգացման խնդիր։ Կապ չունի՝ դու բազմազգ ես, թե՝ մոնոէթնիկ։ Կարող է մոնոէթնիկ հասարակությունը ևս քաղաքացիական ազգ դառնալ, որովհետև քաղաքացիական ազգն է, որ ի զորու է ձևավորել ինքնիշխան պետություն։ Եթե չկա քաղաքացի, չի կարող պետությունն ինքնիշխան լինել, դա հասարակագիտության մեջ աքսիոմի մակարդակի օրենք է։ Աքսիոմն անբեկանելի օրենքն է։ Ռուսաստանի խնդիրն այստեղ հետևյալն է․ ՌԴ-ն լինելով ավտորիտար երկիր՝ թույլ չի տալիս իր ազդեցության գոտում գտնվող երկրներին դուրս գալ ավտորիտարիզմի վիճակից։ Տեսեք՝ ինչու է Հայաստանը դարձել Ռուսաստանի աչքի փուշը։ Նիկոլ Փաշինյանը՝ առավել ևս, ինքը սպիտակ ագռավ է ավտորիտար երկրների ակումբներում։

Դրանց ղեկավարները՝ ՀԱՊԿ-ում, ԵՏՄ-ում, կարծես 19-րդ դարի կառավարիչներ լինեն, ուղղակի՝ կոստյումներով և փողկապներով, ժամանակակից մի երկու բառ գիտեն։ Ռուսաստանի հետ կապված պրոբլեմը հենց դա է, և այդտեղից է գալիս մեր պրոբլեմը։ Իրենք վախենում են կորցնել ազդեցությունը մեզ վրա, եթե մենք ավելի քաղաքացիական ազգ դառնանք, եթե մենք կայանանք որպես ազգ և պետություն։ Իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի մենք չդառնանք պետություն։ Մի երկու շաբաթ առաջ ՌԴ նախագահը հանդիպել էր երիտասարդներին, և կոշտ բաժանարար գիծ գծեց, որ երկրները լինում են գաղութ կամ սուվերեն։ Եվ իր ինտոնացիան այնպիսին էր, որ հասկանում ես՝ Հայաստանն իր համար գաղութ է։

Այսինքն՝ մտքով անգամ չի անցկացնում, որ Հայաստանը կարող է սուվերեն պետություն լինել, որովհետև բոլոր այն երկրները, որոնք Ռուսական կայսրության մաս են եղել 1828 թվականից հետո, այդ երկրներն իրենք դիտում են իրենց մի մաս։ Մենք գործ ունենք իրենց մտածողության հետ, և ասեմ՝ դա ոչ միայն այսօրվա ՌԴ-ի կառավարիչի մտածելակերպն է, այլ ռուսների մեծ մասի մտածածն է։ Ամենավերջին գյուղացին էլ ունի այդ կայսերապաշտական մտածողությունը։ Քիչ մարդիկ կան այնտեղ, որ այդպես չեն մտածում, նրանք էլ այս պատերազմի ընթացքում փախան այնտեղից, որովհետև իրենց կյանքին վտանգ է սպառնում։

-Եվ ռուսական հասարակությունը որակական կորո՞ւստ ունեցավ։

-Դե՝ առանձնապես որակական բան էլ չուներ։ Այս կայսերապաշտական մտածողությունը մեզ համար՝ որպես ազգի, շատ վտանգավոր է։ Մենք գործ ունենք նման ազգի և նման մարդկանցով բնակեցված երկրի հետ, ու այդ մտածողությունը շատ խորը խնդիր է, որովհետև իրենք շատ ուժեղ են, և ցանկացած քայլ, որը դու փորձում ես անել, որ դառնաս ինքդ քո տերը, դա իրենց մոտ առաջացնում է շատ մեծ տագնապներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան