1 տարի՝ առանց վարպետի. Ջիվան Գասպարյանի կիսանդրին բացվեց Կոմիտասի պանթեոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ամերիկահայ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանը դուդուկահար Ջիվան Գասպարյանի նվագն առաջին անգամ լսելուց հետո ասել է. «Ջիվան, սա նվագ չէ, այլ աղոթք»։ Այսօր՝ հուլիսի 6-ին, լրանում է Ջիվան Գասպարյանի մահվան առաջին տարելիցը։ Կոմիտասի անվան պանթեոնում այսօր տեղի ունեցավ նրա կիսանդրու բացման արարողությունը: Ալեքսան Բաբայանը քանդակի վրա աշխատել է շուրջ կես տարի, մինչ այդ էլ ամիսներով մշակել են էսքիզները։

«Ջիվանի հետ շփվելու ընթացքում ավելի խորը ճանաչելով Ջիվան մարդուն, երաժշտին՝ կարողացել եմ այնպես անել, որ հարազատ մնամ իր կերպարին»,- ասում է քանդակագործը։

Վարպետը ստեղծագործական գործունեության ավելի քան 7 տասնամյակի ընթացքում հայկական ծիրանափողի փառքը տարածել է աշխարհով մեկ` հանդես գալով հեղինակավոր բազմաթիվ բեմերում, հայկական երաժշտության հնչյունները ներկայացնելով հայտնի ֆիլմերում, համագործակցելով հռչակավոր կոմպոզիտորների, համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ: Հայկական դուդուկը հենց Ջիվան Գասպարյանի շնորհիվ հասանելի ու հասկանալի դարձավ արտերկրի հանդիսատեսին։ Նվագել պետք է հոգով` չէր հոգնում կրկնել երաժիշտը։ Ամբողջ աշխարհը գիտի, թե ինչ ավանդ է թողել Ջիվան Գասպարյանը՝ ասում է դուդուկահար Կամո Սեյրանյանը։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծում է՝ անգնահատելի է Գասպարյանի վաստակը․ «Կարծում եմ՝ վարպետը ժողովրդի կողմից արժանացավ դուդուկի արքա տիտղոսին»։

Ջիվան Գասպարյան կրտսերն էլ դուդուկ է նվագում արդեն 25 տարի․ հպարտ է, որ մեծանուն վարպետի թոռն է, միևնույն ժամանակ, ասում է, պարտավորեցնող է։

ԿԳՄՍ նախարարությունը 2023 թվականին նախատեսում է դուդուկահարների միջազգային փառատոն կազմակերպել, որը կկրի Ջիվան Գասպարյանի անունը։ Հենց սա էլ կլինի հանրահայտ դուդուկահարի ստեղծագործական ժառանգության գնահատականը։

Ջիվան Գասպարյանն արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Ոսկե գլոբուսի», պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով, արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը: Նաև նրա շնորհիվ 2005 թվականին հայկական դուդուկն ու գործիքով կատարվող երաժշտությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ստացավ մարդկության բանավոր և ոչ նյութական մշակույթի ժառանգության գլուխգործոցի կարգավիճակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան