Եղիշե Կիրակոսյանը՝ գերիների վերադարձի գործընթացի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
Բոլորը

«Իրավական գործընթացներով ինչ հնարավոր է անել գերիների վերադարձն ապահովելու համար, արվել է առավելագույնը»- լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նրա հավաստմամբ՝ թե՛ ՄԻԵԴ-ում, թե՛ Արդարադատության միջազգային դատարանում բազմիցս բարձրայնվել է հայ գերիների վերադարձն ապահովելու հարցը: «Ցավոք, դատարանները որոշել են, այսպես ասած, դուրս չգալ իրենց շրջանակներից. այդ դատարաններն ունեն որոշակի սահմանափակվածություն և պահպանողականություն»:

«ՄԻԵԴ-ի միջանկյալ և ժամանակավոր միջոցները կիրառվում են հստակ շրջանակներում, հիմնականում 2-րդ, 3-րդ հոդվածների խախտման ռիսկերի չեզոքացման տրամաբանության մեջ, բացառիկ դեպքերում կարող են կիրառվել 8-րդ հոդվածի՝ անձնական կյանքի, անձեռնմխելիության իրավունքի ապահովագրման տրամաբանության մեջ: Մենք այս ամեն ինչը գիտակցելով՝ այդ փորձն արել ենք: ՄԻԵԴ-ի որոշումները լինում են շատ հակիրճ. այս պահին ունենք միայն 2-րդ և 3-րդ հոդվածների վեաբերյալ միջանկյալ միջոցներ, որոնք վերաբերում են ռազմագերիներին, նրանց կյանքի, առողջության և ֆիզիկական անձեռնմխելիության ապահովմանը»,- նշեց Կիրակոսյանը՝ հավելելով, որ նույն միջոցը կիրառվել է նաև Արդարադատության միջազգային դաարանի կողմից, որի բովանդակությունը հատուկ ուղղված է էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանությանը՝ ադրբեջանական վերահսկողության ներքո:

Կիրակոսյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից հաստատվել է, որ հայ գերիների թիվը հասնում է 38-ի, բայց կա նաև անձանց թվաքանակ, որոնց մասին կան տեսանյութեր կամ այլ ապացույցներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ նրանք առնվազն ինչ-որ ժամանակ եղել են ադրբեջանական վերահսկողության ներքո. «Այդ մարդկանց ուղղությամբ ևս աշխատանքներ տարվում են»:

Մանրամասները՝ տեսանյութում: