Պաշտոնանկությունների շքերթ ԱԺ-ում․ ի՞նչ է հաջորդելու Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին հեռացնելուն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.07.2026 | 13:04
131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին
28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին այսօր շուրջ երկու ժամը բավարար եղավ՝ ընդդիմադիր պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից զրկելու համար։ Իշխանության նախաձեռնած Ազգային ժողովի արտահերթ նիստն անցավ առանց անկանխատեսելի զարգացումների։ Նախագծի հիմնական զեկուցողների մեկական ելույթները բավարար եղան, որ ներկա բոլոր ՔՊ-ականները միաձայն կողմ դիրքորոշում հայտնեն բերված նախագծերին։

Իշխան Սաղաթելյանին խորհրդարանի փոխնախագահի պաշտոնից հեռացնելու նախագծի հիմնական զեկուցող, իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը պաշտոնանկությունը հիմնավորեց նրանով, որ 2021 թվականի օգոստոսից առ այսօր գումարված 25 նիստերից Սաղաթելյանը միայն 7-ին է ներկա եղել՝ բացակայելով նաև Ազգային ժողովի Խորհրդի 18 նիստերից։ Այնուհանդերձ, ՔՊ-ական պատգամավորը սահուն կերպով անցավ Սաղաթելյանի քաղաքական գործունեության այն դրվագներին, որոնք Փաշինյանի թիմակիցների սրտով չեն եղել։

Վահե Հակոբյանն Ազգային ժողովի 8-րդ գումարման ընթացքում հրավիրված Խորհրդի 25 նիստերից բացակայել է 20 անգամ, խորհրդարանն 8-րդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որոնցից 83-ի համար գլխադասային է եղել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։ Սա, ըստ ՔՊ-ական Ծովինար Վարդանյանի, բավարար է նրան պաշտոնանկ անելու համար։

Իշխող ուժի որոշմամբ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնանկ անելուց կարճ ժամանակ անց՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտնեցին խորհրդարանի մյուս պաշտոններից հեռանալու մասին։ Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, Արթուր Խաչատրյանը՝ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից, Թադևոս Ավետիսյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։

Իշխանության պաշտոնանկությունների գործելաոճը, այդուհանդերձ, քննադատել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

«Իրավիճակն աբսուրդային է նրանով, որ դա կատարվում է առկա անվտանգային մարտահրավերներից, պատերազմի՝ իրենց իսկ հայտարարած հնարավոր սպառնալիքից, Բերձորի խնդրից, նոր զիջումներից, ռազմագերիներին մինչ օրս հայրենիք չվերադարձնելու խնդրից հանրությանը շեղելու համար: Խորհրդարան գնալու առաջին իսկ օրվանից հայտարարել էինք, որ ԱԺ վարչական պաշտոնները մեզ համար ինքնանպատակ չեն, ընդդիմադիր գործունեությանն օժանդակելու գործիք են, ինչը բխում է Սահմանադրությունից ու ժողովրդի տված քվեից»,- ասվում է ընդդիմադիր խմբակցությունների համատեղ հայտարարությունում։

ԱԺ փոխնախագահի պաշտոնի քվոտան պատկանում է ընդդիմությանը, որն ամրագրված է Սահմանադրությունում, իսկ Վահե Հակոբյանի փոխարեն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն այսօրվանից տասը օրվա ընթացքում պետք է առաջադրի նոր թեկնածուների։ Չառաջադրելու դեպքում ԱԺ կանոնակարգը այլ լուծումների հնարավորություն է առաջարկում։

«Առաջադրման իրավունքն անցնում է ամենամեծ խմբակցությանը։ Սա պայմանավորված է նրանով, որ ընդդիմության կողմից բոյկոտների պայմաններում հնարավոր լինի կազմակերպել աշխատանքները»,- նշում է ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը։

Ընդդիմադիր խմբակցության տարածած հայտարարությունից ենթադրելի է, որ նոր թեկնածուների չեն առաջադրելու։

Նշենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սա երկրորդ դեպքն է, երբ իշխանությունն ընդդիմադիր պատգամավորներին խորհրդարանական պաշտոններից հեռացնելու գործընթաց է իրականացնում։ 7-րդ գումարման ԱԺ-ում էլ «Իմ քայլը» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացրել էր Նաիրա Զոհրաբյանին։ Պատճառը նրա բառապաշարն էր՝ ուղղված քաղաքացիների որոշ խմբերի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան