Եթե դոլարն էժանանում է, ինչո՞ւ է ապրանքը թանկանում․ տնտեսագետները խնդիրներ են տեսնում շղթայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 16:14
Մի նոր խանի ցուցումով ուզում ենք փոխել մեր հռչակագիրը, մեր ծննդականը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:06
Հարսանիքի հուշամեդալներ են առգրավել. խուզարկության որոշումը երեկ է տրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:05
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:00
ԵՄ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը մտադիր է ԵՄ անդամության հայտ ներկայացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 15:57
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 15:55
Շոգը «սպանում է» կենդանիներին․ Կենտրոնական Եվրոպայում անասնակերի լուրջ պակաս է կանխատեսվում
25.08.2026 | 15:53
Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են․ ՔԿ
25.08.2026 | 15:45
Զելենսկիի գրասենյակի ղեկավարի նախկին տեղակալը կալանավորվել է
25.08.2026 | 15:34
Կրիչներ են առգրավել, էական բան չկա. Էրիկ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 15:23
Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգը
25.08.2026 | 15:19
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Մոսկվա
25.08.2026 | 15:18
Հայ և ադրբեջանցի պաշտոնյաները հանդիպել են․ քննարկվել է էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունը․ (թարմացված)
25.08.2026 | 15:15
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը 99 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Տոտենհեմ»
25.08.2026 | 15:10
Քոչարյանի գործում Սերժ Սարգսյանի անունը կա // Սիրուշոյի ընկերության գրասենյակը կապարակնքել են․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 15:05
Նաջարյանը բարկացել է, հրահանգ է իջեցրել, որ պետք է բոլորը նստեն․ Գրիրգորյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում դոլարի փոխարժեքը հասել է վերջին 10 տարվա ամենացածր  մակարդակին։ Տարիներ շարունակ շուրջ 480 դրամ արժեցող 1 դոլարի գինն արդեն մոտեցել է հոգեբանական սահմանին՝ 400 դրամին։ Անկումը 3 ամսում կազմել է 16-17 տոկոս։ Օդում կախվում է հարցը՝ ինչո՞ւ ներկրվող ապրանքները, որոնք դոլարով են գնվում, չեն էժանանում։

Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներից ալյուրը, շաքարավազը, նաև՝ բենզինն ու դիզվառելիքը շարունակում են թանկանալ։ Այս շարքից բացառություն է միայն կարագը, որը, ըստ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի, էժանանում է։

«Այո, էժանացել է, և դա փաստագրված է թվերով։ Գնանկումը սկսել է տեղի ունենալ մարտից և շարունակվել է մինչև հունիս ամիսը։ Օրինակ՝ «Նորզելանդական» կարագի գինը 4692 դրամից իջել է 4400 դրամի։ Միջին կշռված գինն եմ ասում», – պնդում է Գևորգյանը։

Այստեղ, սակայն, անհամապատասխանություն կա Վիճակագրական կոմիտեի տվյալների հետ։ Կոմիտեն ներկայացնում է, որ մայիսին կարագը, այո՛, էժանացել է, բայց ընդամենը 0,2 տոկոսով։ Հազար դրամի մեջ՝ 2 դրամով։ Դրանից առաջ, ըստ կոմիտեի, մարտին կարագը թանկացել էր 4,1 տոկոսով, ապրիլին՝ 1,9 տոկոսով։

Եթե կարագի պետքում կա երկու քայլ դեպի թանկացում, մեկ քայլ՝ դեպի էժանացում սխեման, ապա այլ ապրանքների դեպքում քայլերը միայն դեպի թանկացում են։

Տնտեսագետ, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանն այս ամենը բացատրում է հետևյալ կերպ․ դոլարը թեև էժանանում է, բայց ապրանքները դրսում ավելի շատ են թանկացել։

«Դոլարի նկատմամբ դրամի արժևորումը գների նվազմանը նպաստող գործող է։ Բայց գների վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ Դրանց մի մասն աճի ուղղությամբ է, մյուս մասը՝ նվազման ուղղությամբ, այդ թվում՝ նաև փոխարժեքը։ Հիմա մյուս այն գործոնները, որ աճի ուղղությամբ են, ավելի նշանակալի են, և հանրագումարում ունենում ենք գնաճ»,- բացատրում է Քթոյանը։

Նա հաստատում է՝ աշխարհում գները շատ ավելի մեծ տեմպով են բարձրանում, քան Հայաստանում։ Եվ եթե դոլարը չէժանանար, թանկացումն ավելի զգալի կլիներ։

Տնտեսագետ, ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանն էլ համաձայն է, որ աշխարհում մեծ թանկացումներ կան, բայց նշում է, որ Հայաստանում թանկացումների վրա ազդում են ոչ այնքան միջազգային գները, որքան բիզնեսմենների ախորժակը։

«Իրականում միջազգային շուկայում տարբեր տեսակի ապրանքների գներն աճում են։ Դա բերում է այստեղ ներկրող բիզնեսմենների սպասումների, որ հետագայում այստեղ էլ պետք է գների աճ տեղի ունենա։ Եվ իրենք իրենց ապահովագրելու համար գները բարձրացնում են այստեղ։ Բայց կարելի է նշել նաև այն փաստը, որ կան ապրանքատեսակներ, որոնց գները միջազգային շուկայում չեն բարձրանում, բայց այստեղ գները չեն իջնում։ Դա տնտեսագիտության մեջ հայտնի էֆեկտ է՝ գները շատ հեշտ բարձրանում են, շատ դժվարությամբ իջնում են»,- նշում է տնտեսագետը։

Մնացականյանը բացատրում է, որ պետությունն այստեղ գործառույթ ունի, հատկապես այն ապրանքների գծով, որտեղ կան գին թելադրող խոշոր ներմուծողներ։ Տնտեսագետի խոսքով՝ եթե հակամենաշնորհային և մրցակցության ապահովման կառույցները պատշաճ ժամանակին, առանց ուշացումների արձագանքեն, գները մրցակցային կլինեն և որոշակիորեն կիջնեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան