Աշխարհում չկա երկիր, որի կառավարությունը կարող է ասել, որ երաշխավորում է իր երկրի անվտանգությունը. վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները 2016 թվականի ընթացքում իրենց ներկայացրած երեք առաջարկներով Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու կոչ են արել: Այս մասին առցանց ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, որ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը, լրագրողի հարցին ի պատասխան, ակնկալել է պատասխանը ստանալ ՀՀ վարչապետից, թե Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելն ի՞նչ է նշանակում և ո՞ր միջազգային գործընկերներն են այդ մասին խոսում և դրան կողմ: Վարչապետն արձագանքեց. «Ավելին ասեմ՝ նշաձողի իջեցման մասին միջազգային գործընկերները նոր չէ, որ խոսել են: Ես մի քանի անգամ և դրվագներով ներկայացրել եմ համանախագահող երկրների ներկայացրած առաջարկները: 2016 թվականին համանախագահների ներկայացրած առաջարկները՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին ոչ այլ ինչ են, քան նշաձող իջեցնելու կոչ: Դրանով հենց նշաձողի իջեցման տրամաբանությունն է դրված: Եվ, եթե պետք է հարցնեն, թե ովքե՞ր են, որ այդ կոչը արել են, շատ ուղիղ կարող եմ պատասխանել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները 2016 թվականի ընթացքում իրենց ներկայացրած երեք առաջարկներով»։

Անդրադառնալով հարցին, թե այդ նշաձողը հիմա որտե՞ղ է՝ վարչապետը հիշեցրեց ԱԺ-ում իր ելույթը, որի իմաստն էր ի ցույց դնել, որ 1998 թվականից հետո բանակցային բոլոր փաթեթներում, ըստ էության, հայկական կողմը ԼՂ-ն ընդունել է որպես Ադրբեջանի մաս կամ չի առաջնորդվել իր իսկ առաջադրած սկզբունքով, որ ԼՂ-ն չի լինելու Ադրբեջանի կազմում: Ըստ նրա՝ իր այդ ելույթից հետո չի հանդիպել որևէ բովանդակային հակադարձման, որ դրանում հիշատակված փաստերը որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը:

«Սա է իրողությունը, այլ բան է, որ նախկինում և մեր իշխանությունը, և մեզ նախորդած իշխանությունը դրա մասին չենք խոսել: Չնայած մյուս կողմից էլ անուղղակի խոսք եղել է դրա մասին: Եվ ես այդ անուղղակի խոսքերի մասին էլ եմ խոսել: Կամ, երբ 1998 թվականին ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնվեց, դա ի՞նչ էր, եթե ոչ նշաձողի իջեցում: Երբ 1999 թվականին Հայաստանը ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովում ընդունեց Եվրոպայում անվտանգութան խարտիա, որը ոչ ուղիղ, բայց անդրադառնում էր անվտանգության ապահովման սկզբունքներին, դա ի՞նչ էր, եթե ոչ նշաձողի իջեցում»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց նաև 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովի մասին: «Հայաստանը, ճիշտ է, վետո դրեց, բայց ինչի՞ն վետո դրեց. վետո դրեց այն ձևակերպմանը, որ ԼՂ-ի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Որից հետո, քանի որ ՀՀ-ն վետո դրեց որոշման վրա, այդ բովանդակությամբ նախագահողի կողմից հնչեց հայտարարություն, որն արտահայտում էր միջազգային հանրության դիրքորոշումը: Բա դա ի՞նչ էր»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ այսօր իր թվարկած այդ բոլոր փաստաթղթերը կարելի է գտնել համացանցում: Վարչապետը շեշտեց նաև ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի մասին: «Ի՞նչ է եղել դրանց բովանդակությունը. այսօր հանրությունը տիրապետո՞ւմ է: Չգրված օրենք է եղել՝ ինչո՞ւ պետք է հիշեցնենք մեզ համար ոչ ձեռնտու, բայց միջազգային բարձրագույն անվտանգության ատյանի ընդունած բանաձևը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը դրա մասին չէր կարող մոռանալ:

Փաշինյանը նաև ասաց. «Մեզ թվացել է, թե բոլոր այն երկրները, որոնք մեր կարծիքով մեր նկատմամբ համակրանք ունեն, կամ որոնց հետ մենք լավ հարաբերություններ ունենք, համարում են, թե Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, մինչդեռ այդպես չի եղել: Կան փաստաթղթեր, փաստեր, նույնիսկ հրապարակային հայտարություններ, որոնք դրա մասին ուղիղ խոսում են. այլ բան, որ մենք կրկին դա չնկատելու ենք տվել»:

Փաշինյանի դիտարկմամբ՝ աշխարհում չկա երկիր, որի կառավարությունը կարող է ասել, որ երաշխավորում է իր երկրի անվտանգությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: