Ենթադրյալ խոշտանգման դեպքերով անձանց աջակցության մեխանիզմների բացակայությունը խնդիրներ է ստեղծում․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ենթադրյալ խոշտանգման դեպքերով անձանց աջակցության մեխանիզմների բացակայությունը խնդիրներ է ստեղծում: «Խոշտանգողները Հայաստանում շարունակում են անպատի՞ժ մնալ» թեմայով քննարկման ժամանակ այս խնդրի մասին բարձրաձայնեց ՄԻՊ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը:

«Մեր պետությունը դեռևս չունի համապատասխան գործիքակազմ և մեխանիզմներ՝ առաջին իսկ օրվանից ենթադրյալ խոշտանգման դեպքերով անձանց աջակցություն ցուցաբերելու համար: Մենք ունենք գործեր, որոնք քննվում են երկար ժամանակ՝ 4-5 տարի, և երբ մինչև դատավճիռ կայացվի, որ անձի նկատմամբ խոշտանգման մեթոդներ են կիրառվել, արդեն անիմաստ կլինի հոգեբանական, բժշկական կամ սոցիալական աջակցությունը, նրանց նկատմամբ պետք է հենց առաջին օրվանից սկսել աջակցություն ցուցաբերել»:

Գասպարյանի խոսքով՝ այս մեխանիզմների բացակայության պատճառով ՄԻՊ գրասենյակն ստիպված է լինում դիմել հասարակական և գործընկեր կազմակերպություններին, որպեսզի որևէ կերպ աջակցություն ցուցաբերեն:

Մանրամասները՝ տեսանյութում: