ԵՄ առաջնորդները կրկին «քաշելու են Էրդողանի ականջը» Հունաստանի հետ նոր էսկալացիայի պատճառով․ EURACTIV

Լուրեր

11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Գնաճը 4.3 տոկոս է այս պահին. ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
Բոլորը

Սպասվում է, որ ԵՄ առաջնորդները կրկին դատապարտելու են Թուրքիայի նոր էսկալացիան Հունաստանի դեմ։ Այս մասին ասվում է ԵՄ առաջիկա գագաթնաժողովի նախագծում։ Փաստաթղթին ծանոթացել է EURACTIV-ը:

«Եվրախորհուրդը խորը մտահոգություն է հայտնում Թուրքիայի կողմից վերջերս կրկնվող գործողությունների և հայտարարությունների առնչությամբ։ Թուրքիան պետք է հարգի ԵՄ անդամ բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասված է նախագծում։

Վկայակոչելով իր նախորդ եզրակացությունները և 2021 թվականի մարտի 25-ի հայտարարությունը՝ Եվրոպական խորհուրդը «ակնկալում է, որ Թուրքիան լիովին կհարգի միջազգային իրավունքը՝ թուլացնելով լարվածությունը՝ ի շահ Արևելյան Միջերկրականում կայունության և կայուն բարիդրացիական հարաբերությունների խթանման»։

Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները կրկին լարված եբ։ Աթենքն ասում է, որ Թուրքիան ամեն օր խախտում է իր օդային սահմանը։ Ավելին, միջազգային պայմանագրերին հղումով՝ Անկարան պնդում է հարևան հունական կղզիների ապառազմականացման հարցում՝ հայտարարելով, որ հունական բանակի ներկայությունը սպառնում է երկրի անվտանգությանը։ Մյուս կողմից էլ Հունաստանը պնդում է, որ այնտեղ ռազմական ուժեր են պահպանում, քանի որ Էգեյան ծովի մյուս կողմում Թուրքիան ունի Իզմիրում տեղակայված «Էգեյան բանակը»։

Athens news agency-ի հետ զրույցում էլ մի դիվանագետ ասել է, որ «հավանական չէ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կբարձրացնի հունական կղզիների ապառազմականացման հարցը»:

«Եթե դա տեղի ունենա, հունական կողմը, ինչպես միշտ, հանգիստ կբացատրի, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ճիշտ տեղը չէ նման անհեթեթ պնդումներ անելու համար»,- ասել է դիվանագետը։

Էմմա Չոբանյան