Ինչո՞ւ է վերանայվում պատերազմի հետևանքով վնասվածք ստացած մի խումբ անձանց հաշմանդամության խումբը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Բժշկասոցիալական փորձաքննություն, հաշմանդամության խմբի սահմանում, վերափորձաքննություն։ Ի՞նչ ընթացակարգով և ի՞նչ չափորոշիչներով է իրականացվում փորձաքննությունն ու վերափորձաքննությունը, պատկերը՝ 2020թ․ պատերազմից հետո» թեմայով հրավիրված ասուլիսի ընթացքում Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության պետ Ռիմա Եգանյանը ներկայացրեց, թե ինչու է վերանայվում պատերազմի հետևանքով վնասվածք ստացած մի խումբ անձանց հաշմանդամության խումբը։

Հաշմանադամության սահմանման չափորոշիչները հաստատելու մասին կառավարության որոշման մեջ հստակ նշված է հաշմանդամության սահմանման ժամկետները: Հաշմանադամությունը սահամանվում է 1-ին խմբի դեպքում 2 տարի ժամկետով, 2-րդ և 3-րդ խմբերի դեպքում 1 տարի ժամկետով, հաշմանդամ երեխա կարգավիճակը՝ 2 տարի, 5 տարի, մինչև 18 տարին լրանալը ժամկետներով: Եվ ունենք դեպքեր, երբ հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ:

Անդրադառնալով տարբեր մակարդակի անդամահատում ունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքնննությանը և նրանց հաշմանդամության խմբի վերանայմանը՝ Եգանյանը նշեց. «Պատերազմից անմիջապես հետո վիրավորում ստացած անձանցից շատերը դեռևս պրոթեզավորված, բուժված վիճակում չէին, դեռևս վերքերը փակված չէին… Շատ դեպքերում երկրորդ խմբի հաշմանադամություն սահմանվեց, որպեսզի մարդիկ մեկ տարվա ընթացքում, օգտվելով վերականգնողական բժշկական օգնությունից, պրոթեզավորումից, կարողանան հասնել այն վիճակի, որը կհամապատասխանի իրենց հիմնական հաշմանդամության խմբին:

Եթե հնարվոր է պրոթեզավորում իրականացնել, դա, ըստ չափորոշիչի, համարվում է հենաշարժական ֆունկցիայի չափավոր խանգարում, ինչը նշանակում է օժանդակ պարագայով շարժվելու կարողություն: Եթե անձը կարողանում է տեղաշարժվել պրոթեզով, դա համապատասխանում է հաշմանդամության 3-րդ խմբին՝ անժամկետ: Իսկ եթե ծայրատն ամբողջությամբ չի վերականգնվել, կան խոցեր, դեռևս այտուցված է, օրգանիզմը դեռևս չի համակերպվել պրոթեզի կրմանը, այս դեպքերում պահպանվել է հաշմանդամության երկրորդ խումբը՝ մեկ տարի ժամկետով. այսպիսի 4-5 դեպք ունենք»,- նշեց Եգանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: