Ադրբեջանի ԱԳ նախարարը վիրավորեց Զոհրաբ Մնացականյանին՝ օյինբազություն է․ բանակցության տապալումը պատերազմի առիթ էր․ Արսեն Գասպարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագիտության դոկտոր, վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, նախկին դիվանագետ Արսեն Գասպարյանի հետ

-Պարո՛ն Գասպարյան, անկախ Հայաստանի պատմության առաջին 10 տարում Դուք կարևոր ուղղություններում եք ներգրավված եղել։ 1992-1997 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում ՀՀ պատվիրակության անդամ եք եղել, 1991-ից 1996 թվականներին ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչությունում եք աշխատել՝ որպես երրորդ քարտուղար, ապա բաժնի վարիչ։ Իսկ 2018-ի հուլիսի 30-ի նշանակվելով Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական՝ մեկ տարի պաշտոնավարել եք, ապա հեռացել։ Ո՞րն էր Ղարաբաղի հարցում 30 տարի վարած քաղաքականության տապալման պատճառը։

-Բանակցությունների տապալումը․․․ եթե բանակցություններն ընթանային բնականոն հունով, և հատկապես հայկական կողմը կարողանար հանդես գալ տարբեր նախաձեռնություններով՝ ինչպես դա արվում էր նախկինում, երբ ինչպես Դուք նշեցիք՝ երբ ես ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում հայկական պատվիրակության անդամ էի, կար ԱԳՆ-ում դիվանագետների խումբ, որն աշխատում էր և մասնակցում բանակցային բոլոր փուլերին։ Այն ժամանակ կար ռուսական միջնորդություն՝ առանձին, կար նաև Մինսկի խմբի միջնորդություն։ Հետագայում այդ միջնորդական նախաձեռնությունները միացան, այդ ժամանակ բանակցություններն ընթացան ինստիտուցիոնալ հիմքով։ Մենք համագործակցում էինք ԼՂ-ի իշխանությունների հետ, և պարբերաբար՝ ամեն ամիս հանդիպում էինք, կոորդինացնում էինք բանակցային փուլերը, աշխատում էինք ՊՆ-ի հետ, քանի որ հարցի կարգավորման գործընթացում կար ռազմատեխնիկական բնույթի հարցերի շարան, որը շատ կարևոր էր, և խորհրդակցում էինք մասնագետների հետ, և մենք միշտ հանդես էինք գալիս տարբեր նախաձեռնություններով, երբ Ադրբեջանը մերժում էր որևէ նախաձեռնություն։

-Դա 90-ական թվականներին էր, երբ հայկական կողմը հաղթել էր պատերազմում։

 -Այո, երբ կնքվեց հրադադարի փաստաթուղթը, ամիսը մեկ անգամ առնվազն մենք հանդիպում էինք։ Երեք պատվիրակություն էր՝ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի, որոնք հանդիպում էին թե՛ ռուսական միջնորդությամբ, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։ Իմ կարծիքով՝ բանակցությունների տապալումը առաջ քաշեց այդ հնարավորությունը։

-Ձեր գնահատմամբ՝ բանակցությունների տապալումն առիթ էր, որ Ադրբեջանը պատերա՞զմ սկսի։ 

-Իհարկե, դա առիթ էր։ Մանր դետալներ կան, որոնք շատ կարևոր են։ Եթե կհիշեք, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Մամեդյարովը սկսեց հրապարակայնորեն վիրավորել ՀՀ արտգործնախարարին։ Դա, եթե չեմ սխալվում, ռազմական գործողությունների մեկնարկից ութ ամիս առաջ էր։ Իր հարցազրույցներից մեկում նա ասաց, որ ՀՀ ԱԳ նախարարը զբաղվում է «օյինբազությամբ»։ Խոսքը գնում էր Մնացականյանի մասին։ Այնուհետև, Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը վիրավորեց ՀՀ ԱԳ նախարարին՝ ասելով, թե նա գնում է Մամեդյարովի հետ հանդիպման, իր պետության հաշվին թեյ է խմում, ոչ ոք չի հասկանում, թե նա ինչ է ասում։ Մանր դետալ է, բայց սա ինչո՞ւ է կարևոր․ ես չգիտեմ, չեմ հիշում և չկա որևէ դեպք՝ 1994 թվականից ի վեր, որ Ադրբեջանի որևէ արտգործնախարար վիրավորեր ՀՀ արտգործնախարարին։ Երբ սկսում ես վիրավորել, արդեն դռներ ես փակում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան