Գիշերով լցրել են բեռնատար գնացքն ու աքսորել․ հունիսի 14-ը բռնադատվածների հիշատակի օրն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

1949 թվականին մեկ գիշերում Հարավային Կովկասից և մերձսևծովյան շրջաններից «Волна» («Ալիք») օպերացիայի շրջանակում Սիբիր աքսորվեցին մոտ 19․000 հայեր։ Միայն Հայաստանից աքսորվածների թիվը 13․000-էր։ Նրանցից շատերը ցեղասպանությունը վերապրածներ էին, որոնց խորհրդային իշանությունները որպես վտանգ էին դիտարկում՝ հաշվի առնելով Օսմանյան կայսրության նախկին քաղաքացի լինելը։

70-ամյա Գրիգոր Խաչատրյանը ծնվել է աքսորավայրում, ծնողների արտաքսումից երկու տարի անց։ Հայրն ու մայրը Կամոյի շրջանի Կարմիր գյուղից էին։

Հայաստանցիներին հիմնականում Ալթայի երկրամաս էին աքսորում։ Խաչատրյանների ընտանիքն էլ նրանց թվում էր։

Աքսորվում էին ոչ միայն Արևմտյան Հայաստանում ծնվածները, այլև նրանց ընտանիքի անդամները, ովքեր ծնվել էին արդեն ԽՍՀՄ-ում։ Իրենց տները հարկադրաբար ստիպված էին թողնել նաև այն ընտանիքները, որոնք դեռևս 1930-ներին էին դատապարտվել աքսորի։

Տիկին Աննան Ալթայի երկրամասի նախկին Նիժնի Սուետկա գյուղում է ծնվել։ Մինչ ծնողներին աքսորելը՝ պապին էին աքսորել Ապարանի շրջանի Մուլքի գյուղի անվանի մարդկանց հետ։ Հետո ասքորի ճամփան են բռնել արդեն ծնողները․ 15 օր բեռնատար գնացքում են անցկացրել ևս 9 ընտանիքի հետ։

Հունիսի 14-ը 2006 թվականից Հայաստանում  նշվում է որպես Բռնադատվածների օր, քանի որ 1949-ի հենց այդ օրն է եղել էթնիկ հայերի ամենամասշտաբային տեղահանությունը։ Այս օրը բռնադատվածների ժառանգները սովորաբար գալիս են 2008 թվականին Երևանում բացված խորհրդային տարիներին բռնադատվածների հուշահամալիր։ Ծաղիկներ են խոնարհում, պատմություններ պատմում ու վերհիշում։

Բռնադատվածների՝ ողջ մնացած ժառանգների թիվը Հայաստանում տարեցտարի նվազում է։ Նրանց թիվն այսօր մոտավորապես 3․000 է, սակայն ո՛չ նախկինում, ո՛չ հիմա նրանք պատշաճ վերաբերմունքի չեն արժանանում՝ ասում է Հրանուշ Խառատյանը։

Այսօր ունենք Բռնադատվածների մասին օրենք, որը տարիների ընթացքում փոփոխությունների է ենթարկվել․ բռնադատվածներին ու նրանց ժառանգներին վերաբերող արտոնությունները գնալով նվազել են։

Ոչ մի այլ արտոնությունից ժառանգները չեն օգտվել, եղել է միանվագ աջակցություն 12․000 դրամի չափով, դեղորայքի տրամադրում, միայն մետրոյից ու տրոլեյբուսից անվճար օգտվելու հնարավորություն, բայց գործնականում դրանցից օգտվել, ասում են, չեն էլ կարողացել, միայն ժառանգների անդամատոմսն է մնացել որպես հիշողություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան