ՀԲ-ն 2022 թվականի կեսերին կանխատեսում է համաշխարհային գնաճի պիկ

Լուրեր

11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
Բոլորը

Համաշխարհային բանկը (ՀԲ) ակնկալում է, որ գնաճը կհասնի գագաթնակետին մինչև 2022 թվականի կեսերը, որին կհետևի գների աճի տեմպերի անկումը, բայց միևնույն ժամանակ տեսնում է ստագֆլյացիայի ռիսկ, ինչպես 1970-ականներին էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է բանկի զեկույցում։

«Սպասվում է, որ գնաճը կհասնի գագաթնակետին մոտ 2022 թվականի կեսերին, այնուհետև աստիճանաբար կնվազի»,- կարծում են զեկույցի հեղինակները։

Համաշխարհային բանկը 2022 թվականի համար համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը հունվարին 4,1 տոկոսից իջեցրել է մինչև 2,9 տոկոս, իսկ 2023 թվականի համար՝ 3,2 տոկոսից մինչև 3 տոկոս: Փորձագետները տեմպերի դանդաղումը կապում են կորոնավիրուսային համաճարակի, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, ինչը, ինչպես նշվում է, հանգեցնում է հումքի գների բարձրացման և մեծացնում է մատակարարումների խափանումների վտանգը։

Բանկը նշում է, որ հետազոտողները դեռևս համաձայն չեն, թե ներկայիս իրավիճակը որքանով է նման 1970-ականներին: Որոշ հետազոտողներ կարծում են, որ 1980-ականներից սկսած գնաճի դեմ պայքարի փորձը պետք է օգնի կանխել ստագֆլյացիան:

Համաշխարհային բանկը նշում է, որ 1973 թվականին գնաճը հասել է 10,3%-ի, երբ նավթի գների աճ է գրանցվել։ Գնաճը բարձր մնաց մինչև 1982 թվականի անկումը։