Ալիևը ցանկանում է Եվրոպա էլեկտրաէներգիա մատակարարել գոյություն չունեցող միջանցքով

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայում ադրբեջանական գազի պահանջարկն աճում է, և արտահանման ծավալներն ավելացնելու համար անհրաժեշտ է լուծել ենթակառուցվածքների ընդլայնման հետ կապված խնդիրները։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ադրբեջանական գազի պահանջարկը արագ տեմպերով աճում է։ Սակայն գազի պոտենցիալ գնորդները  պետք է հասկանան, որ  մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ էականորեն ավելացնել արդյունահանումն ու արտահանումը։ Պետք են պայմանագրեր, ուստի պետք է արագացնել բանակցությունները։ Մենք նաև պետք է ավելացնենք արտադրությունը և ընդլայնենք առկա արտահանման ենթակառուցվածքը»,-ասել է Ալիևը Բաքվի էներգետիկ շաբաթի բացման իր խոսքում։

Նրա խոսքով, TAP-ի բաժնետերերը, որի հզորությունը կազմում է 10 միլիարդ խորանարդ մետր, քննարկում են դրա թողունակությունն ավելացնելու հնարավորությունը՝ ադրբեջանական գազի մեծ պահանջարկի պատճառով։ Բացի այդ, ըստ Ադրբեջանի նախագահի,  կարելի է քննարկել նաև TANAP գազատարի հզորությունների ընդլայնումը (ներկայիս հզորությունը կազմում է տարեկան 16 մլրդ խմ),քանի որ գազի պահանջարկ կա։

Սակայն, Ալիևը նշել է, որ միայն Ադրբեջանի ջանքերը բավարար չեն ու ներդրումներ ու ֆինանսավորում խնդրել միջազգային գործընկերներից։

«Եվրոպայում ենթակառուցվածքներում ներդրումներ պետք է լինեն, պայմանագրերի առկայություն։ Միաժամանակ, մենք ամեն ինչ անելու ենք գործընթացն արագացնելու համար»,- ասել է նա՝հույս հայտնելով, որ միջազգային առաջատար ֆինանսական ինստիտուտները կաջակցեն արտահանման ենթակառուցվածքների ընդլայնման ծրագրերին։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է ոչ միայն դեպի Եվրոպա գազի արտահանման ավելացում, այլև  պլանավորում է էլեկտրաէներգիայի արտահանել, այն էլ գոյություն չունեցող միջանցքով։

«Դրա համար մենք ցանկանում ենք ակտիվանցենլ «Զանգեզուրի միջանցքը», որը կարող է դառնալ ոչ միայն ապրանքների, այլև էլեկտրաէներգիայի փոխադրման կարևոր տրանսպորտային երթուղի։ Մենք աշխատում ենք դրա շուրջ ու արդեն անցել ենք գործնական ներդրումների։ Ես հավատում եմ, որ նրանք, որոնք թերագնահատում են Ադրբեջանի հուսալի տարանցիկ ներուժը, այժմ կփոխեն իրենց կարծիքը»,-ասել  է Ալիևը։

Ուշագրավ է, որ չնայած Ալիևի պնդումներին, մայիսի 22-ին Բրյուսելում կայացած  Հայաստանի, Ադրբեջանի ու ԱՄ ղեկավարների հանդիպման մասին ԵԽ նախագահ Շառլ Միշելի տարածած հաղորդագրության մեջ հստակ նշվում է, որ տարածաշրջանի ապաշրջափակման համատեքստում ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չունեն։ «Կապի հնարավորությունները հատուկ քննարկվել են մայիսի 22-ին Բրյուսելում՝ տարածաշրջանի ապաշրջափակման հնարավորությունները զարգացնելու նպատակով: Այս համատեքստում երկու կողմերը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չկան: Հակառակի շահարկումները ցավալի են»,- ասվում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ։

 

Էմմա Չոբանյան