Մշակվում է սեյսմիկ ինտենսիվության տարածքային սանդղակի նախնական տարբերակը․ ՀՀ ԳԱԱ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում մշակվում է սեյսմիկ ինտենսիվության տարածքային սանդղակի նախնական տարբերակը: Աշխատանքները ղեկավարում է ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վանանդ Գրիգորյանը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«Տարածքային սեյսմիկ սանդղակի անհրաժեշտության, դրա մշակման գիտական և կիրառական հիմքերը դրվել են 1988թ-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքների լայնածավալ ուսումնասիրման ժամանակ՝ Գյումրի և Սպիտակ քաղաքների տարածքներում երկրաշարժի ինտենսիվության գնահատման և խոշորամասշտաբ մակրոսեյսմիկ քարտեզներ կազմելու նպատակով։

Տարածքային սեյսմիկ սանդղակի մշակման հիմքում դրվել է երկու կարևոր գործոն: Առաջինը՝ ի տարբերություն ներկայում օգտագործվող MSK-64 սանդղակի՝ շինությունների տիպայնացումն իրականացվելու է ոչ թե ըստ նրանց կոնստրուկտիվ հատկությունների, այլ ըստ նրանց իրական սեյսմազինվածության աստիճանի։ Երկրորդը՝ հաշվի են առնվելու մեր տարածաշրջանի շինարարության իրականացման ազգային-ավանդական առանձնահատկությունները և երկարամյա փորձը։

Շենքերի և շինությունների մեր կողմից առաջարկված նախնական տարակարգման հիման վրա իրականացվեցին մանրամասն մակրոսեյսմիկ հետազոտություններ Սպիտակի երկրաշարժի ազդեցության գոտում գտնվող գրեթե բոլոր բնակավայրերում: Կազմվեցին Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան քաղաքների մանրամասն մակրոսեյսմիկ քարտեզները», – ներկայացրեց Վանանդ Գրիգորյանը։

Տարածքային սեյսմիկ սանդղակի կիրառական նշանակությունը պայմանավորված է երկրաշարժերի ինտենսիվության առավել իրատեսական գնահատման անհրաժեշտությամբ՝ առավել օբյեկտիվ ու արդյունավետ հակասեյսմիկ քաղաքականություն իրականացնելու նպատակով։

«Սեյմիկ շրջանացման, միկրոշրջանացման մեթոդների կատարելագործում, սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման մեթոդաբանության մշակում՝ տարածքային առանձնահատկությունների հաշվառմամբ» թեմայով աշխատանքները կատարվում են ՀՀ ԳԱԱ Նախագահության կողմից հաստատված հիմնարար գիտական հետազոտությունների ծրագրի շրջանակում։ Կատարված հետազոտությունները զեկուցվել են մի շարք միջազգային գիտաժողովներում»,- ասված է հաղորդագրությունում։