Ալիևն իրանցի նախարարի հետ Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման, Արաքս գետի վրայով կառուցվող կամրջի հարցեր է քննարկել

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, Տնտեսական համագործակցության ադրբեջանա-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ֆարզանե Սադեղին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ գոհունակությամբ նշելով վերջին շրջանում Ադրբեջանի և Իրանի բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների ինտենսիվ բնույթը, Ալիևն ասել է, որ դա երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման և երկկողմ համագործակցության հետագա զարգացման լավ հնարավորություն է ստեղծում։

Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել նաև ադրբեջանա-իրանական տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումը՝ նշելով, որ դրա օրակարգում ընդգրկված են առևտրի, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման կարևոր նախագծեր։

Հայտարարելով, որ Իրանը շահագրգռված է Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացմամբ, Սադեղը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանի նախագահի՝ Ադրբեջան նախատեսվող այցի նախօրեին միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումը չափազանց կարևոր է օրակարգային հարցերի քննարկման տեսանկյունից։

Ըստ ադրբեջանական կողմի՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման, Արաքս գետի վրա Աղբենդ և Քելալե կետերը միացնող կամրջի կառուցման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի