Ադրբեջանի բանակում մարտավարական զորավարժություններ են անցկացվել

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Ադրբեջանի բանակում, 2025 թվականի պատրաստության պլանի համաձայն, մարտավարական զորավարժություններ են անցկացվել նոր օպերատիվ հայեցակարգի կիրառմամբ՝ հաշվի առնելով ժամանակակից մարտական ​​մեթոդները և հարմարեցված մարտական ​​իրական պայմաններին։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորավարժությունների ընթացքին հետևել են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Հասանովին զեկուցվել է, որ զորավարժություններին ներգրավված տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերն իրականացնում են տարածքի հետախուզում և օպերատիվ կերպով մարտական ​​կառավարման կենտրոն փոխանցում պայմանական հակառակորդի թիրախների տեղակայման և զրահատեխնիկայի տեղաշարժի մասին տվյալները։

Զորավարժությունների սցենարի համաձայն՝ նախքան հարձակումը հրետանային ստորաբաժանումներով և ավիացիոն միջոցներով հարվածներ են հասցվել հակառակորդի ռեզերվներին և կենդանի ուժին, ապահովել ականապատ դաշտերով անցումների բացումը։

Զորավարժությունների ընթացքում ձեռնարկվել են գործողություններ ուղղաթիռով անձնակազմի տարհանման, հակառակորդի շարասյունը դարանակալելու և վնասազերծելու, հենակետեր գրավելու ուղղությամբ։

Նշվում է, որ մարտավարական զորավարժությունների նպատակն է կատարելագործել հրամանատարների հմտությունները օպերատիվ որոշումներ կայացնելու գործում՝ համաձայն նոր օպերատիվ հայեցակարգի, որը մշակվել է՝ հաշվի առնելով պատերազմի ժամանակակից մեթոդները, ինչպես նաև փոխգործակցության մեջ ստորաբաժանումների կառավարման հմտությունները, բարելավել նրանց տեսական և գործնական հմտությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի