Էրդողանը դատի է տվել Թուրքիայի ընդդիմության առաջնորդին և 13 հազար դոլար պահանջել

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրպարտության և բարոյական վնասի փոխհատուցման հայց է ներկայացրել երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանապետական կուսակցության (CHP) ղեկավար Օզգյուր Օզելի դեմ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Բացի այդ, բողոք է ներկայացվել Անկարայի Գլխավոր դատախազություն՝ նախագահին վիրավորելու համար Օզելի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։

Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընը X-ի իր միկրոբլոգում հաստատել է հայցի ներկայացման տեղեկությունը։ Թուրքիայի նախագահն իր քաղաքական հակառակորդից պահանջում է 500 հազար թուրքական լիրա (ավելի քան 13 հազար դոլար)՝ «խունտայի» մասին Օզելի հայտարարությունների համար։

«500 հազար լարի բարոյական վնասի փոխհատուցման հայց է ներկայացվել Անկարայի առաջին ատյանի քաղաքացիական դատարան՝ արտահերթ համագումարի ժամանակ CHP-ի նախագահ Օզգուր Օզելի կողմից մեր հարգարժան նախագահին ուղղված անհիմն մեղադրանքների և վիրավորական արտահայտությունների պատճառով, ինչպիսիք են «խունտայի անդամը»»,- ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Օզելն Էրդողանին անվանել էր «խունտայի առաջնորդ» և հայտարարել, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է ԱՄՆ-ի թույլտվությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի